Firdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում
Հայաստանում կառուցապատման ոլորտը շարունակում է զարգանալ՝ ձևավորելով նոր մրցակցային միջավայր։ Այս գործընթացը ստիպում է ընկերություններին ոչ միայն ավելացնել ծավալները, այլև բարձրացնել որակը, ներդնել նոր գործիքներ և առաջարկել ավելի հուսալի պայմաններ գնորդներին։ Արդյունքում՝ շուկայում աստիճանաբար ձևավորվում են նոր ստանդարտներ։
Այս փոփոխությունների ֆոնին առանձնանում է Firdus Prime Residence բնակելի համալիրը, որը կառուցվում է Երևանի կենտրոնում և ներկայացվում է որպես նոր քաղաքային միջավայր ձևավորելու հավակնոտ նախագիծ։ Այն նախագծված է ոչ միայն որպես բնակելի շենքերի համալիր, այլ որպես ամբողջական քաղաքաշինական լուծում՝ համադրելով բնակելի, կոմերցիոն և հասարակական տարածքները։
Նախագծում մեծ ուշադրություն է դարձվում կյանքի որակին։ Ժամանակակից ճարտարապետական լուծումներ, հարմարավետ բակային տարածքներ, կանաչ գոտիներ և զարգացած ենթակառուցվածք՝ այս ամենը միտված է ձևավորելու նոր մակարդակի քաղաքային միջավայր։ Միաժամանակ ներդրվում են նաև ֆինանսական ժամանակակից գործիքներ՝ գնորդներին առաջարկելով տարաժամկետ վճարման ճկուն պայմաններ։
Հատկանշական է, որ Firdus Prime Residence-ը վերջերս ստացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի Premium դասի նախագծի սերտիֆիկատ։ Սա մասնագիտական գնահատական է, որը տրվում է նախագծի որակի, կառավարման և ընդհանուր մոտեցումների հիման վրա։ Նախագիծը առաջիններից է Հայաստանում, որ արժանացել է նման կարգավիճակի։
Բացի այդ, այստեղ գործում է գնորդների վճարների ապահովագրության համակարգ՝ միջազգային երաշխիքով։ Սա նոր գործիք է հայկական շուկայում, որը նվազեցնում է ռիսկերը և բարձրացնում վստահությունը կառուցապատման ոլորտի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում.




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան