Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Հասարակություն

Հայաստանն ու ԱՄԷ-ն ամրապնդում են համագործակցությունը տարբեր ոլորտներում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին։

Նախագահը, ողջունելով հյուրին Հանրապետության նախագահի նստավայրում, խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին, վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին և փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին։ Նա նաև գոհունակությամբ ընդգծել է հյուրի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը՝ կարևորելով ԱՄԷ ներկայացվածությունը։

Օմրան Անվար Շարաֆը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի, փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի ջերմ ողջույնները՝ նաև իր երախտագիտությունը հայտնելով ջերմ հյուրընկալության կապակցությամբ։

Կողմերն ընդգծել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը Միջին Արևելքի և Ծոցի տարածաշրջանում։ Նշվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հետևողականորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներ։

Նախագահը կարևորել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ակտիվ փոխգործակցությունը՝ գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների պատվիրակությունների մասնակցությունը Հայաստանում և ԱՄԷ-ում անցկացվող միջազգային միջոցառումներին, ինչպես նաև հայաստանյան ներկայացուցիչների ներգրավվածությունը ԱՄԷ-ում կազմակերպվող միջազգային էքսպոներին և ոլորտային հարթակներին։

Հանդիպմանը քննարկվել է երկրների հարաբերությունների զարգացման ընթացքը՝ ընդգծելով վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու դրա շարունակական ընդլայնման միտումները տարբեր ոլորտներում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թվային ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին՝ հատկապես արհեստական բանականության զարգացման, տվյալների կառավարման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման և գիտահետազոտական նախաձեռնությունների խթանման ուղղություններով։ Կարևորվել է նաև թվային ենթակառուցվածքների զարգացումը, «խելացի» լուծումների կիրառումը և փորձի փոխանակումը՝ միտված տնտեսության մրցունակության բարձրացմանը։ Միաժամանակ ընդգծվել է ենթակառուցվածքների և հաղորդակցության բնագավառներում առկա համագործակցային ներուժի արդյունավետ իրացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման կարևոր ուղղություն։