Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել Մերձավոր Արևելքից եկող ռազմական սպառնալիքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փեզեշքիանն ասել է Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ ազ-Զայդիի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես կոչ արեցի ԱՄՆ-ին հեռացնել ռազմական սպառնալիքները մեր տարածաշրջանից. շիականության ուսմունքի հետևորդներին հնարավոր չէ բռնի ուժով պարտադրել», – գրել է նա X-ում։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում ազ-Զայդին հայտարարել է, որ Բաղդադը պատրաստ է հյուրընկալելու Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները և նպաստելու խնդիրների լուծմանն ու պատերազմների դադարեցմանը։
«Մենք այս քայլը համարում ենք մեր ուսերին դրված մարդասիրական, իրավական և քաղաքական պարտականություն», – նշել է նա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...