Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանի գործի քննչական խումբը կազմված է 100 քնիչներից, աբսուրդ է սա Ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»․ Արամ ՎարդևանյանԵթե Սամվել Կարապետյանը 2015թ. ձեռք չբերեր ՀԷՑ-ը, մենք կունենայինք հոսանքազրկված Հայաստան. Վարդևանյան Սկանդալային բացահայտում անեմ. Ս. Կարապետյանի այս նոր գործը նախապես է եղել, սպասել են հարմար պահի Դպրոցներում տիրում է անմխիթար վիճակ, չկա վերահսկողություն ուսուցիչների նկատմամբ․ Ատոմ ՄխիթարյանՀույս ունեմ, որ ընդդիմության ներկայացուցիչներն ունեն ամուր կամք և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին․ Աննա ԿոստանյանՊղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր ԱվետիսյանՍկանդալային բացահայտում անեմ. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի դեմ նոր մեղադրանքի մասին Սամվել Կարապետյանը անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրեք ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում․ սա ժողովրդավարության ճգնաժամ է. Վարդևանյան Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)
Հասարակություն

ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ

Շուրջ երկու տարվա ընթացքում ԱրարատԲանկը երիտասարդների համար ինտերակտիվ ձևաչափով ֆինանսական գրագիտության դասեր է կազմակերպել  ամառային ճամբարներում, փառատոններում, փոդքասթների շրջանակներում։ Սակայն սա առաջին անգամ է, երբ կարևոր գիտելիքներն ու հմտությունները փոխանցվում են մարզիկներին։  

ԱրարատԲանկի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մեկ տարվա համագործակցությունն այս անգամ շարունակվում է նոր, հետաքրքիր ու յուրահատուկ ձևաչափով․ խաղադաշտում են ֆինանսներն ու սպորտը։

Բանկի աշխատակիցների երեխաներին և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սաներին միավորել է ֆինանսական գրագիտության դասը, որը վարել է ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։  

Դարպասապահը՝ խնայողությունն է, պաշտպանները՝ խելամիտ ծախսերը, հարձակվողները՝ զվարճանքը, իսկ կիսապաշտպանները՝ ամենակարևոր որոշումները։ Արա Չալաբյանը երեխաներին բացատրել է մատչելի, մի փոքր խաղային լեզվով, սակայն խոսքն իրական ֆինանսական գրագիտության մասին է։

«Մեր համագործակցության սկզբից նպատակ ունեինք ստեղծել հնարավորինս բարենպաստ պայմաններ երիտասարդ սերնդի համակողմանի զարգացման համար։ Մենք ոչ միայն ներկայացնում ենք միմյանց գործունեությունն ու ծրագրերը, այլ նաև իրականացնում ենք նման սոցիալական նախագծեր, որոնք նպաստում են երեխաների զարգացմանը։ Եվ կարծում եմ՝ մեր համագործակցության մեջ հենց սա է ամենակարևորը, երբ տարբեր ոլորտների ընկերություններ կարող են միավորվել և արժեք ստեղծել հասարակության համար»,- նշել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարքեթինգի ղեկավար Ռոբերտ Մխիթարյանը։

«Երեխաները բավականին գրագետ էին, պատկերացումներ ունեին անհրաժեշտ ծախսերի և խնայողության մասին։ Կարծում եմ՝ ընտանիքներում ևս շոշափում են նման թեմաներ, երեխաները պատկերացնում են, թե որն է անհրաժեշտ ծախսը, և որը՝ խնայողությունը», - երեխաների գիտելիքները բարձր է գնահատել ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։

«Բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք իրականացվում են ԱրարատԲանկի կողմից՝ լինեն դրանք «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցությամբ, թե առողջապահական, բնապահպանական կամ կրթական ոլորտներում, մեզ համար շատ կարևոր են։ Այսօրվա ֆինանսական գրագիտության դասընթացը, եթե անկեղծ լինեմ, տարբերվող էր։ Շուրջ երկու տարի մենք տարբեր ոլորտներում երեխաներին կրթում ենք ֆինանսական գրագիտության ուղղությամբ։ Եվ այսօր մենք ուղղակի հիացած ենք, թե որքան պատրաստված են երեխաները, ինչ խելացի հարցեր են ուղղում։ Կարծում ենք՝ հետագայում այս երեխաները զեղծարարության զոհ չեն դառնա և ավելի ուշադիր կլինեն իրենց ֆինանսական գործողությունների նկատմամբ»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։
ԱրարատԲանկի աշխատակիցների երեխաները և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սաներն իրենց ուժերը չափեցին նաև մարզադաշտում, որտեղ կարծես յուրաքանչյուր փոխանցում ավելի մտածված էր, յուրաքանչյուր որոշում՝ ավելի հաշվարկված։