Մի դրամի ուժը՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին
«Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա շահառուն «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամն էր։ Կուտակված 5,293,423 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա ընդլայնել իր գործունեությունը՝ Սյունիքում անցկացվող ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնի շրջանակներում ընդգրկելով ավելի շատ պատանիների։
Մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է՝ անվանակոչված 2020 թվականի արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանի անվամբ։ Նախաձեռնության ընթացքում հավաքված «մի դրամներն» ուղղվելու են Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կազմակերպվող վազքի կիսամարաթոնի անցկացմանը։ Նախագծի նպատակն է բնակիչների շրջանում խրախուսել առողջ ապրելակերպը, ակտիվացնել մարզային և համայնքային կյանքը։ Կիսամարաթոնի ընթացքում կազմակերպվելու են նաև ֆինանսական գրագիտության սեմինարներ։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «Աջակցելով այս նախաձեռնությանը՝ մենք նպատակ ունենք խթանել մարզերի և համայնքների կայուն ու շարունակական զարգացումը, որը Իդրամի և IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է։ Կարևորում ենք նաև, որ նախագիծը ներառում է կրթական կարևոր բաղադրիչ՝ ստեղծելով նոր հնարավորություններ ֆինանսական գիտելիքների և հմտությունների զարգացման համար։ Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում նախատեսում ենք իրականացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթացներ, և վստահ ենք, որ այս միջոցառումը կդառնա արժեքավոր սպորտային և կրթական հարթակ»։
«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանը նշեց. «Մեզ համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ դառնալ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու։ Այս համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար, քանի որ դեռևս 2021 թվականին IDBank-ը և Իդրամը դարձան նորաստեղծ հիմնադրամի առաջին կորպորատիվ գործընկերները։ Շնորհակալություն ենք հայտնում և համոզված ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք կյանքի կոչել «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը՝ խթանելով առողջ ապրելակերպն ու համայնքային ակտիվությունը Լոռու մարզում»։
«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան