Տափերականում 21-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է բնակչի տան դարպասին․ կա վիրավոր
Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Տափերական գյուղում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արսեն Հ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բնակչի տան դարպասին, ապա քարե պատնեշին, ինչի հետևանքով դարպասը շպրտվել է, իսկ քարե պատնեշը՝ մասամբ փլուզվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Փրկարարները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։




















Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
«Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ Ասրյան