Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը, որով սահմանվում են հավաստագրման պայմանները, դիմելու ընթացակարգը, վերապատրաստման պահանջները, հավաստագրի տրամադրման և դրա գործողության դադարեցման հիմքերը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

Նոր կարգի նպատակն է կարգավորել ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիթնես-մարզիչների մասնագիտական համապատասխանության գնահատման և ծառայությունների որակի ապահովման գործընթացը։ Կարգավորումը տարածվում է ոլորտում գործունեություն ծավալող և ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունների վրա՝ անկախ սեփականության ձևից։

Հավաստագրում

Հավաստագրման համար կարող են դիմել այն անձինք, որոնք ունեն մասնագիտական բարձրագույն կրթություն, կամ առնվազն հարակից ոլորտների (աերոբիկա, յոգա, պիլատես, բոդիֆլեքս, զումբա, սթրետչինգ) միջին մասնագիտական կրթություն և համապատասխան վերապատրաստման վկայական, կամ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչ:

Վերապատրաստում

Համապատասխան բարձրագույն կրթություն չունեցող մարզիչների հավաստագրման համար պարտադիր կլինի վերապատրաստումը, որը պետք է ներառի առնվազն հետևյալ թեմաները՝ անատոմիա, ֆիզիոլոգիա, սպորտային բժշկություն, առաջին բուժ օգնություն, էնդոկրինոլոգիա, վնասքաբանություն, սննդաբանության հիմունքներ, վարժությունների մեթոդիկա, անվտանգության կանոններ՝ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ։ Վերապատրաստման տևողությունը չի կարող պակաս լինել 144 ժամից, իսկ վերապատրաստման գործնական բաղադրիչը չի կարող իրականացվել հեռավար ուսուցմամբ:

Վերապատրաստման վկայական կարող է տրվել միայն այն մասնակիցներին, որոնք հաջողությամբ կհաղթահարեն գիտելիքների ստուգման նվազագույն շեմը, որը սահմանված է վերապատրաստում իրականացնող կազմակերպության ծրագրով:

Վերապատրաստման վկայական ունեցող մասնագետները կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն՝ հավաստագիր ստանալու նպատակով։ Հավաստագիրը կտրվի հինգ տարի ժամկետով։ Նոր աշխատանքի ընդունված և դեռևս չհավաստագրված մարզիչները պարտավոր են աշխատանքի ընդունվելուց հետո մեկ ամսվա ընթացքում դիմել հավաստագրման։

Հավաստագրման դիմումների ներկայացում

Հավաստագիր ստանալու դիմումները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

Դիմումատուն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • մասնագիտական բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը կամ հարակից ոլորտների առնվազն միջին մասնագիտական կրթության դիպլոմի պատճենը կամ տեղեկանք առնվազն երեք տարվա ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզչի աշխատանքի փորձի վերաբերյալ,
  • համապատասխան վերապատրաստման վկայական,
  • հավաստագիր ստանալու համար լրացված դիմումը (Ձև 2):

Ըստ կարգի՝ մարզիչների կողմից սահմանված պահանջները չպահպանելու կամ հավաստագրի բացակայության դեպքում կազմակերպությունների նկատմամբ կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։

Կարգի ընդունումը պայմանավորված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների առողջության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։