Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը
Քաղաքականություն

Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան

 Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ի՞նչ էր ուզում հայ ժողովուրդը 2018 թվականին։

Մարդիկ փողոց էին դուրս եկել արժանապատիվ կյանքի հույսով։ Նրանք ուզում էին ներքին համերաշխություն, արդարություն, ժողովրդավարություն, անվտանգություն, խաղաղություն, աշխատելու և սեփական քրտինքով ընտանիք պահելու հնարավորություն։ Ուզում էին պետություն, որտեղ քաղաքացին իշխանության համար «տուգանքի մատերիալ» չէ, այլ երկրի իրական տերը։

2018-ի շարժման ուժը հենց այդ հանրային երազանքն էր։ Տասնյակ հազարավոր մարդիկ միավորվեցին ոչ թե մեկ անձի, այլ փոփոխությունների գաղափարի շուրջ։ Նրանք հավատում էին, որ հնարավոր է կառուցել ավելի արդար, ավելի մարդկային և ավելի անվտանգ Հայաստան։

Այդ օրերին «Բարգավաճ Հայաստանը», լինելով խորհրդարանական երկրորդ ուժ, կանգնեց ժողովրդի կողքին՝ հասկանալով, որ հասարակությունը ցանկանում է կոտրել կեղեքման, անարդարության և նվաստացման փակ շրջանը։ ԲՀԿ-ն միացավ ոչ թե անձերի, այլ ժողովրդի ձգտումներին, երազանքներին, մարդկանց ցանկությանը՝ ապրել ազատ, արժանապատիվ և կանխատեսելի երկրում։

Գագիկ Ծառուկյանը դեռ 2018-ի դրամատիկ օրերին հստակ արձանագրել էր, որ պետությունը չի կարող գոյատևել սեփական ժողովրդի դժգոհության, աղքատության և հուսահատության հաշվին։

Եվ քաղաքական իրականությունն այն է, որ հենց ԲՀԿ-ի միանալը համաժողովրդական շարժմանը փոխեց քաղաքական նժարի ծանրությունը՝ վճռորոշ նշանակություն ունենալով ճգնաժամի հանգուցալուծման հարցում։

2018-ին ժողովուրդը ճիշտ էր։

Ճիշտ էր, որոնք կանգնեց հանրային փոփոխությունների պահանջի կողքին։

Սակայն տարիները բացահայտեցին ամենացավոտ ճշմարտությունը․ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը դավաճանեցին հենց այն արժեքներին, որոնց անունից իշխանության եկան։

Հեղափոխության դրական ներուժը մսխվեց իշխանության պահպանման մոլուցքի, քաղաքական վրեժխնդրության և պետական կառավարման ձախողումների պատճառով։ Հանրությանը խոստացված արդարության փոխարեն՝ մարդիկ ստացան ընտրովի արդարադատություն։ Ժողովրդավարության փոխարեն՝ քաղաքական հետապնդումներ և այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն։ Սիրո և համերաշխության փոխարեն՝ ատելության, պառակտման և թշնամանքի մթնոլորտ։

Եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հրապարակում ազնվորեն ասեր, որ մի քանի տարի անց Հայաստանը կանգնելու է Արցախի կործանման, հազարավոր զոհերի, ազգային նվաստացման, քաղաքական հետապնդումների, խոսքի ազատության սահմանափակումների և սոցիալական ծանր ճնշումների առաջ, ժողովուրդը երբեք նրան իշխանություն չէր վստահի։

Եթե նա ասեր, որ աշխատավոր մարդուն վերածելու է «տուգանքի մատերիալի», փոքր ու միջին բիզնեսին՝ հարկային ճնշումների հիմնական թիրախի, բարձրացնելու է հարկերն ու գույքահարկը, իսկ այդ ամենի ֆոնին միլիոնավոր դրամների պարգևավճարներ է բաժանելու յուրայիններին, նա ոչ թե հեղափոխության առաջնորդ կդառնար, այլ կարժանանար համաժողովրդական մերժման։

Այսօր արդեն ակնհայտ է՝ իշխանությունը վաղուց կորցրել է հանրային պատասխանատվության զգացումը։ Փաշինյանի իշխանության առաջնահերթությունը ոչ թե ժողովրդի բարեկեցությունն է, այլ սեփական քաղաքական վերարտադրությունն ու յուրայինների հարստացումը։ Այդ պատճառով հասարակությունը վերածվել է մշտական հարկային, վարչական և հոգեբանական ճնշումների թիրախի։ Աշխատող մարդը չի զգում պետության աջակցությունը։ Փոքր ու միջին բիզնեսը չի զգում պաշտպանվածություն։ Երիտասարդը չի տեսնում վստահելի ապագա։ Թոշակառուն չի զգում սոցիալական արդարություն։

Փոխարենը՝ իշխանությունը զբաղված է քաղաքական հակառակորդների դեմ պայքարով և հասարակությունը պառակտելու քաղաքականությամբ։

Հայ ժողովուրդը խաբված է։

Խաբված ենք նաև մենք, որ անկեղծորեն հավատացել էինք փոփոխությունների հնարավորությանը և կանգնել ժողովրդի կողքին։

Բայց ժողովրդի փոփոխությունների պահանջը չի մահացել։ Այն այսօր էլ կա՝ ավելի հասուն, ավելի գիտակցված և ավելի պահանջատեր ձևով։

Այսօր էլ մեր ժողովուրդն ուզում է անվտանգ պետություն, արժանապատիվ կյանք, սոցիալական արդարություն, ազգային համերաշխություն և խաղաղ հասարակություն, որտեղ մարդը կարող է ապրել իր աշխատանքի շնորհիվ, ոչ թե գոյատևել իշխանության կամայականությունների պայմաններում։ Այսօր էլ մարդիկ ուզում են պետություն, որտեղ իշխանությունը ծառայում է ժողովրդին, ոչ թե ժողովուրդն է ստիպված սպասարկել իշխանության քմահաճույքները և բարեկեցությունը։

«Բարգավաճ Հայաստանը» շարունակում է կանգնած մնալ այդ արժեքների կողքին։ Ինչպես 2018-ին, այնպես էլ այսօր, մենք փոփոխություններ ենք ուզում։ Այս անգամ՝ պատասխանատու կառավարման, անվտանգության, սոցիալական արդարության և ազգային արժանապատվության հիման վրա։

Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է ունենալ այլ իրականություն․

պետություն, որտեղ աշխատող մարդը հարգված է, բիզնեսը՝ պաշտպանված, երիտասարդը՝ ապագա ունեցող, թոշակառուն՝ արժանապատիվ կյանքով ապրող, իսկ պետությունը՝ ուժեղ, անվտանգ և ինքնիշխան։
Փոփոխությունները անհրաժեշտ են։

Եվ փոփոխություններն անպայման լինելու են։

Հունիսի 7-ին քվեարկեք թիվ 7-ին՝ հանուն լավ, անվտանգ, արդար և բարգավաճ Հայաստանի։