Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան

«Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական ուժերն ու քաղաքացիները հաղթահարեցին պաշտոնական քարոզարշավի առաջին տասնօրյակը։ Քաղաքական ծրագրերի ներկայացում, հանդիպումներ, քննարկումներ և ջղաձիգ պոռթկումներ իշխանական թևից։ «Վերջին օրերին՝ պաշտոնական քարոզչական մեկնարկից որոշ ժամանակ անց, իշխանությունն անցավ իր համար ավանդական «նախկին-ներկա» տրամաբանությունը սրելուն։ Սա խոսում է թերևս այն մասին, որ մինչ այդ, այսպես ասենք, ձեռք բերված խաղաղության վրա կատարվող քարոզչական խաղադրույքը չէր արդարացնում իրեն։ Կարծում եմ՝ այն պարզ պատճառով, որ հասարակության համար, մեղմ ասած, այն համոզիչ չէր, և երկրորդը՝ ընդդիմությունը բավականին արդյունավետ աշխատել է այդ ուղղությամբ՝ ցույց տալով, որ ներկայացվող, իբրև թե, խաղաղությունն իրականում ամենևին խաղաղություն չէ, խաղաղության և պատերազմի դիլեման ևս կեղծ է, որովհետև ընդդիմությունը չի ներկայացնում մոտեցումներ, որոնք կարող են համարվել արկածախնդիր։ Այս տեսանկյունից առանցքային ցուցիչ է այն, որ Նիկոլ Փաշինյանն անցում կատարեց «նախկին-ներկա»-ն ինտենսիվ խաղարկելու վարքագծի, ինչը վկայում է, որ առնվազն այդ փոքր դրվագում իշխանությունը տանուլ է տվել ընդդիմությանը։ Իհարկե, ամենևին չի նշանակում, որ սա երաշխավորում է ընդդիմության մեծ հաղթանակ ընտրության արդյունքում, բայց այդ փոքր դրվագը վկայում է, որ ընդդիմությունն առայժմ աշխատել է ավելի արդյունավետ հասարակության հետ խոսակցության իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Իսկ ինչպիսի՞ն են տպավորությունները ընդդիմության քարոզարշավից։ «Մեծ հաշվով, «նոու հաուներ» չկան քարոզարշավի ընթացքում, բայց, թերևս, դրա կարիքն էլ չկա, որովհետև բուն իմաստով կարիք կա պարզապես հասարակության հետ էական խնդիրների մասին առարկայական խոսակցություն ծավալելու։ Այս անգամ նկատելի է, որ ընդդիմադիր ուժերը որոշակիորեն փորձում են հենց այդ խոսակցությունը ծավալել, այսինքն՝ չեն սահմանափակում հասարակության հետ երկխոսությունը, խոսակցությունը, աշխատանքը պարզապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վատը լինելով, փորձում են ներկայացնել խնդիրներն ավելի առարկայական, բացատրել իրավիճակը և նաև առարկայական խոսել լուծումների մասին, այսինքն՝ չդնել հարցը լավի և վատի տիրույթում, այլ խոսել այն քաղաքականության հետևանքների մասին, որը վարվում է այսօր, և այդ քաղաքականությունից դուրս գալու և իրավիճակը փոխելու լուծումներին անդրադառնալ։ Սա նկատելիորեն արդյունավետություն է ապահովում ընտրության գործընթացում ընդդիմության համար և նաև տեսնում ենք բավականին սուր ռեակցիաներ է բերում իշխանության դաշտում»,նկատում է մեր զրուցակիցը։

Նիկոլ Փաշինյանն իր ընտրողներին ներկայացնում է իր կատարած աշխատանքը՝ առողջության ապահովագրության համակարգ, դպրոցների և մանկապարտեզների կառուցում, թոշակների բարձրացում, ընթացքում էլ տարբեր առաջարկներ է անում, օրինակ՝ եթե զրկվել եք վարորդական իրավունքից, կարող եք մեկ տարի անց այն վերականգնել՝ առանց քննության, ուղղակի պետական տուրք վճարելով։ Նմանատիպ խոստումները կամ էլ արված աշխատանքի արձանագրումը կարո՞ղ են օգնել գործող իշխանություններին հանրության վստահության քվեն ստանալու հարցում։ «Մարդկանց որոշակի մասի վրա դա կարող է ազդել, որովհետև մարդկանց որոշակի մաս նաև առ այսօր սպառում է «նախկին- ներկա» ավանդական տրամաբանությունը. պաշտոնավարման ութերորդ տարում դրա օգտագործումը, Նիկոլ Փաշինյանի կողմից դրան դիմելու հանգամանքը այլ բան չէ, քան պարզապես ծաղր էլեկտորատի նկատմամբ, բայց տեսնում ենք, որ, ցավոք, կան մարդիկ, կան շրջանակներ, որոնք շարունակում են սպառել այդ թեման։ Այս տեսանկյունից թոշակները կամ նույն վկայականների պատմությունը, բնականաբար, իրենց ազդեցությունը կունենան, բայց չեմ կարծում, թե այդ ազդեցությունը լինի վճռորոշ։ Իշխանության վարքագիծը, այդ թվում՝ հոգեբանական, հուշում է այն մասին, որ իրականում խնդիրները և մարտահրավերները բավականին լուրջ են։ Սա ամենևին չի ենթադրում, որ երաշխավորված է իշխանության պարտությունը և ընդդիմության հաղթանակը, բայց այն, որ իրավիճակն աննախադեպ է իր անկանխատեսելիության իմաստով, նկատի ունեմ ընտրության արդյունքի տեսանկյունից, անկասկած է։ Վերջին ութ տարվա համար ունենք ամենաանկանխատեսելի ընտրական պրոցեսը, երբ հաղթանակը որևէ կերպ չի ուրվագծվում հատկապես հօգուտ իշխող ուժի։ Սա վկայում է, որ այդ առանձին սոցիալական դրվագները, որոնք արվում են, այն է՝ թոշակների բարձրացում, առողջության ապահովագրության համակարգի ներդրում և այլն, չեն կարող փոխարինել այն ամենին, ինչը զգում է հասարակությունը լայն իմաստով իր մաշկի վրա, իսկ զգում է և՛ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա վտանգավոր միտումներից և ակնհայտ պատկերից, որ Ադրբեջանն է դարձել Հայաստանի քաղաքական վարքագծի թելադրողը, և՛ զգում է կյանքում սոցիալական պարամետրերով։ Ի վերջո, թոշակառուն հիմար չէ և տեսնում է, որ իր թոշակն ավելացավ 10000 դրամով, միևնույն ժամանակ սոցիալական բեռը ևս ավելանում է, գները բարձրանում են։ Հետո մարդիկ տեսնում են, որ աղքատությունն այս ութ տարվա ընթացքում նվազել է ընդամենը մեկ-երկու տոկոսով, այն դեպքում, երբ Հայաստան շատ մեծ ծավալի փող է հոսել, և շատ մարդիկ, առավել ևս նոր իշխանության ներկայացուցիչները, մեղմ ասած, էապես բարելավել են իրենց սոցիալական կարգավիճակը և պայմանները։ Մարդիկ փոքր Հայաստանում այս ամենը շատ լավ տեսնում են և հասկանում»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությանը։ Քաղաքական մեկնաբանը կարևոր դիտարկում է անում սրա վերաբերյալ։ «Մասնակցությունը նվազագույն անհրաժեշտն է, որ պետք է անի ցանկացած քաղաքացի՝ հաշվի առնելով, որ Հայաստանի համար, իսկապես, շատ բախտորոշ շրջափուլ է։ Բայց կարծում եմ, որ ինքնին միայն մասնակցությունը բավարար չէ, որովհետև շատ կարևոր է, թե այդ մասնակցությունն ինչպես է բաշխվելու ձայների իմաստով։ Վերջին հաշվով տեսնում ենք, որ կա նվազագույնը տասնյակից ավելի ուժերի շրջանակ, որոնք ակնհայտորեն չունեն խորհրդարան անցնելու տեսանելի հնարավորություն։ Դա ակնհայտ է նույնիսկ անզեն աչքով։ Եթե ընդդիմադիր դաշտում դիտարկենք, ապա անցնելու հնարավորություն ունի առավելագույնը չորս-հինգ կուսակցություն, և դրանցից երաշխավորված կամ մեծ հավանականությամբ անցողիկ ուժերը հազիվ երեքն են։ Իսկ մյուս դաշտում իշխանությունն է, որը, բնականաբար, հաղթահարելու է իր անցողիկ շեմը, այստեղ որևէ կասկած չկա։ Ունենք տասնյակից ավելի ուժեր, որոնք ակնհայտորեն կատարելու են ձայն փոշիացնողի դեր՝ կամա թե ակամա, անկախ նրանից, թե ինչ են ուզում անկեղծությամբ, որովհետև ընտրական պրոցեսը ռացիոնալ պրոցես է, ցանկությունների կամ բաժակաճառերի պրոցես չէ, դա համակարգերի պայքար է։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ քաղաքացիները, մասնակցելուց բացի, եթե ուզում են իրավիճակի փոփոխություն, իրենց ձայնը տան այն ուժերին, որոնց մասնակցությունը այդ փոփոխությունն իրականացնելու իրատեսական հնարավորություն է պարունակում։ Եթե մասնակցում ես և ձայն տալիս վերացական, թեկուզ ամենագեղեցիկ, ամենաարդիական հռետորաբանությամբ աչքի ընկնող որևէ ուժի, որը, սակայն, չունի այդ հնարավորությունն ազդել իրավիճակի փոփոխության վրա, սա նշանակում է առնվազն այս ընտրական ցիկլում նպաստել ձայնի փոշիացմանը, և, հետևաբար, մասնակցությունն ինքնին դառնում է ապարդյուն։ Այս տեսանկյունից նաև շատ կարևոր է արձանագրել հետևյալը. այս տրամաբանությամբ մասնակցությունը կարող է վերածվել ապարդյուն մասնակցության, եթե ձայները գնում են անիրատեսական ուղղությամբ, բայց մյուս կողմից էլ՝ չմասնակցելը դարձյալ նշանակում է նպաստել փոփոխություն չլինելուն, այսինքն՝ իշխանության պահպանմանը։ Եթե մարդը համարում է, որ չի մասնակցում ընտրությանը, քանի որ դեմ է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմության հիմնական հավակնորդներին, ապա այս պարագայում նշանակում է, որ նա, կամա թե ակամա, կողմ է ոչինչ չփոխելուն։ Եթե չես գնում ընտրության, նշանակում է՝ պասիվ քվեարկում ես հօգուտ իշխանության պահպանման, իսկ սա նշանակում է ստանձնել անմիջական պատասխանատվություն ոչ միայն այն ամենի համար, ինչ կատարվելու է ընտրությունից հետո, այն քաղաքականության համար, որ կատարվելու է ընտրությունից հետո, այլ նաև այսօր այդպիսի դիրքորոշմամբ նշանակում է պատասխանատվություն ստանձնել նախկինում կատարվածի համար։ Եվ այս դիրքորոշմամբ պետք է քաղաքացիներն իսկապես կողմնորոշվեն, այսինքն՝ փոխել իրավիճակը, թե ոչ, որովհետև հիմա լավի և վատի ընտրություն չէ, նույնիսկ չարյաց փոքրագույնի ընտրություն չէ, հիմա Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, որն, անշուշտ, չի երաշխավորում որևէ կախարդական փայտիկ, որևէ փրկիչ, որևէ դրախտային իրավիճակ։ Այսօր իրավիճակ փոխելը տալիս է Հայաստանին հնարավորություն շատ հարցերում դառնալ սուբյեկտ և սկսել ավելի համակարգային և խորքային փոփոխություններ։ Հակառակի պարագայում՝ Հայաստանում մինչև հիմա տեղի ունեցածը շարունակվելու է առավել խորացող ճահճային տրամաբանությամբ, թե՛ ներքին, թե՛ արտաքին օրակարգերի մասով»,-եզրափակում է Հակոբ Բադալյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում