Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկում
Հասարակություն

«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը

«Անկախ դիտորդ» դաշինքը մտահոգություն է հայտնել Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո Արթուր Օսիպյանի ձերբակալության առնչությամբ։ Դաշինքը հայտարարում է, որ իրավապահների արձագանքը եղել է առերևույթ անհամաչափ և ընտրողական՝ պահանջելով վերանայել Օսիպյանի նկատմամբ կիրառված ազատության սահմանափակումը և իրավական գնահատական տալ միջադեպի բոլոր մասնակիցների գործողություններին։

«Մենք մտահոգությամբ ենք արձանագրում Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմինների արձագանքը և դրա շրջանակում իրականացված ձերբակալման գործընթացը։ Հանրային տարածված տեսանյութերից և հրապարակումներից հետևում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացի Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած բանավոր վիճաբանությունից հետո վերջինս ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Առկա նյութերի համաձայն՝ Արթուր Օսիպյանը վարչապետին ուղղել է քաղաքական բնույթի քննադատություն, որին ի պատասխան հնչել են անձնական բնույթի, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ «Գնայիր, զոհվեիր…» ձևակերպմամբ արձագանք։ Հատկապես մտահոգիչ է այն, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ հանգեցրել է միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել։

Դեպքի վերաբերյալ առկա դիտարկումներից և դիտորդի կողմից նկարահանված տեսանյութից պարզ է դառնում, որ քայլերթի մասնակիցներից մի քանի անձինք ուժ կիրառելով քաղաքացուն դուրս են բերել մարդկանց միջից, փորձել են հարվածներ հասցնել, ինչպես նաև հետագայում վարչապետի աջակիցների կողմից հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն որևէ տեղեկություն չկա այդ անձանց նկատմամբ համարժեք իրավական արձագանքի կամ բերման ենթարկելու վերաբերյալ։ Այս հանգամանքները ստեղծում են իրավաչափ կասկած, որ Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող էր պայմանավորված լինել ոչ այնքան ենթադրյալ իրավախախտման օբյեկտիվ գնահատմամբ, որքան նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ։ Այդ պատճառով իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ հրապարակային պարզաբանում ներկայացնել՝ ինչ փաստական հիմքերով է Օսիպյանը ձերբակալվել, արդյոք գնահատվել են միջադեպի մյուս մասնակիցների գործողությունները, և ինչու նրանց նկատմամբ նույն կամ համարժեք միջոցներ չեն կիրառվել։

Իրավական պետությունում իրավապահ մարմինների գործողությունները պետք է համապատասխանեն հավասարության, համաչափության և քաղաքական չեզոքության սկզբունքներին։ Եթե միջադեպի ընթացքում առկա են եղել փոխադարձ վիրավորանքներ, սադրանքներ կամ հնարավոր բռնի գործողություններ, ապա իրավական գնահատականը պետք է տրվի բոլոր ներգրավված անձանց գործողություններին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից կամ իշխանական դիրքից։ Հատկապես ընտրական գործընթացների ընթացքում իրավապահ մարմինների ցանկացած ընտրողական կամ անհամաչափ միջամտություն կարող է ընկալվել որպես քաղաքականապես մոտիվացված վարքագիծ և բացասաբար անդրադառնալ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վրա։

Հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, ինչպես նաև իրավապահ մարմինների արձագանքի առերևույթ անհամաչափ և ընտրողական բնույթը, գտնում ենք, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված ազատության սահմանափակումը պետք է անհապաղ վերանայվի, իսկ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում՝ դադարեցվի։ Միաժամանակ, պետական մարմինները պարտավոր են հրապարակային կերպով արձանագրել թույլ տրված հնարավոր իրավախախտումները և վերականգնել քաղաքացու խախտված իրավունքները, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան հրապարակային ներողություն ներկայացնելու միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։