«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ
«Յունիսպորտ» ակումբը շարունակում է գրանցել հաջողություններ հայկական ֆուտզալում՝ վստահ մրցելույթներով հանդես գալով ինչպես Հայաստանի Գավաթի, այնպես էլ Բարձրագույն խմբի առաջնություններում։ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Յունիսպորտը» 3։1 հաշվով հաղթեց «Սիեվնին»՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Դուբլի հեղինակ դարձավ Սարգիս Մարգարյանը, մեկ գոլ էլ խփեց Էդվարդ Մկրտչյանը։ Այսպիսով, «Յունիսպորտը» և «ՊրոԴեվը» կվիճարկեն Հայաստանի Գավաթը: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 20-ին:
Մայիսի 17-ին կայացած ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ փուլի պատասխան հանդիպումներում առաջնության առաջատար «Յունիսպորտը» 12։3 հաշվով գերազանցեց «Լոգիկոնին», գրանցեց 20-րդ անընդմեջ հաղթանակը ու դուրս եկավ եզրափակիչ։
Յունիսպորտ» ակումբի գլխավոր հովանավորը Յունիբանկն է։ Պրոֆեսիոնալ սպորտը մշտապես Յունիբանկի ուշադրության կենտրոնում է և հանդիսանում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը։ Յունիբանկը հետևողականորեն աջակցում է հայկական սպորտի զարգացմանը՝ նպաստելով մարզիկների առաջընթացին, երիտասարդ սերնդի ակտիվ կենսակերպին և առողջ ապրելակերպի տարածմանը:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտ...
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia F...
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում