Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերը
Քաղաքականություն

Փորձագետները զգուշացնում են․ ԵԱՏՄ-ից խզումը կարող է Հայաստանը հասցնել ճգնաժամի

Հայաստանի տնտեսությունը վերջին տարիներին հայտնվել է բարդ ու հակասական իրավիճակում։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ռեկորդային աճ, մյուս կողմից՝ քաղաքական հարաբերությունների սառեցում, որն արդեն ազդում է երկրի տնտեսության վրա։ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությանն անդամակցելու մասին հայտարարությունների ֆոնին փորձագետները նշում են, որ Հայաստանը շարունակում է մեծապես կախված մնալ ԵԱՏՄ շուկայից։ Միայն 2024 թվականին հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը հասել է 12,4 միլիարդ դոլարի, իսկ հայկական արտահանման զգալի մասը շարունակում է ուղղվել հենց ռուսական շուկա։ Առանձնահատուկ կարևորություն ունի նաև էներգետիկ ոլորտը։ Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ գնով, և մասնագետների գնահատմամբ՝ մատակարարումների պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել ապրանքների ու ծառայությունների գների կտրուկ աճի։

Euromedia24-ի հետ զրույցում ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը հավելում է՝ Հայաստանի գյուղմթերքի արտադրության շուրջ 98 տոկոսը սպառվում է ռուսական շուկայում։ Խմիչքների և վերամշակված գյուղմթերքի արտահանման մոտ 78 տոկոսը ևս ուղղվում է միայն Ռուսաստան։ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մոտ 38 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, մինչդեռ Եվրամիության բոլոր երկրների հետ միասին այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 10 տոկոս։ Խոսքը 2025 թվականի տվյալների մասին է։

«Սրան գումարվում են նաև գազի, ատոմակայանի վառելիքի, երկաթուղու և մի շարք ռազմավարական ոլորտների հետ կապված կախվածությունները։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ մաքսային տարածքից, հետևանքները կարող են շատ ծանր լինել։ Եվրոպական շուկաները չափազանց մրցակցային են, և հայկական ապրանքների համար այնտեղ տեղ զբաղեցնելը հեշտ չի լինելու։ Միաժամանակ կա վտանգ, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման դեպքում հայկական շուկան կհեղեղվի էժան թուրքական գյուղմթերքով։ Այդ պայմաններում հայ գյուղացին կարող է պարզապես չդիմանալ մրցակցությանը, սնանկանալ, կորցնել իր հողերը և կանգնել արտագաղթի առաջ։ Սա կարող է հանգեցնել բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման, բյուջետային մուտքերի նվազման և սոցիալական ծանր հետևանքների։ Բացի այդ, Թուրքիան և Ադրբեջանը հնարավորություն կստանան տնտեսական ազդեցություն տարածել Հայաստանի վրա »,-ասում է Նահապետյանը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացին, զրուցակիցը հիշեցնում է՝ Հայաստանը տեսականորեն ունի վետոյի իրավունք․ «Սակայն, ինչպես ՀԱՊԿ-ի դեպքում, երբ Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը, թեև նման ձևակերպում կանոնադրությամբ գոյություն չունի, նույն տրամաբանությամբ ԵԱՏՄ-ում ևս կարող են կիրառվել քաղաքական ու իրավական ճնշման մեխանիզմներ Հայաստանի նկատմամբ։ Ուստի չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշումները ավելի մեծանան»,- Միաժամանակ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Հայաստանից որոշ ապրանքների ներմուծման նկատմամբ։

Փորձագետները չեն բացառում, որ ԵՄ ուղղությամբ հետագա քայլերի դեպքում տնտեսական սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ հարված հասցնելով հայկական արտադրողներին։ Տնտեսագետների գնահատմամբ՝ եվրոպական շուկային ինտեգրվելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է, քանի որ պահանջում է նոր ստանդարտների ներդրում և արտադրությունների լայնածավալ արդիականացում։ Իսկ մինչ այդ հայկական տնտեսությունը շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական շուկայից։ Անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն էլ շեշտում է՝ Հայաստանի ամբողջ առևտրաշրջանառությունը կապված է ԵԱՏՄ-ի հետ, որի հիմնական առանցքը Ռուսաստանի Դաշնությունն է։

Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիության հետ աշխատելու փորձը կարելի է համարել ձախողված․ «Եվրամիությունը Հայաստանից ապրանքներ չի գնում։ Ժամանակին որոշ չափով գնում էր տարբեր տեսակի հումք, բայց հիմա այդ հումքի հիմնական գնորդը դարձել է Չինաստանը։ Իսկ եվրոպական շուկան շատ հագեցած ու գերհագեցած է, այնտեղ մրցակցությունը չափազանց մեծ է, ապրանքների մեծ մասն էլ դոտացիոն է, այսինքն՝ պետությունները սուբսիդավորում են իրենց արտադրողներին»,-ասում է Մանվելյանը՝ հավելելով՝ Հայաստանի համար ամենացանկալի շուկան մնում է ԵԱՏՄ-ն, որտեղ ծանոթ են մեր ապրանքներին, գնում են մեր ապրանքները և այլն․ « Բայց ԵԱՏՄ-ն մեզ համար կարևոր է ոչ միայն շուկայի, այլ նաև էներգակիրների տեսանկյունից։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ստանում է որոշակի էներգակիրներ քվոտավորված և բավականին էժան գներով։ Դա և՛ գազն է, և՛ դիզվառելիքը, և՛ բենզինը, որը Հայաստանը ստանում է անկախ միջազգային շուկայում առկա տարբեր ճգնաժամերից։ Օրինակ՝ այսօր համաշխարհային շուկայում բենզինի որոշակի դեֆիցիտ կա, և Ռուսաստանը շատ քիչ է արտահանում բենզին ու դիզվառելիք, բայց Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, շարունակում է ստանալ դրանք Ռուսաստանից։ Եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, Ռուսաստանը կարող էր նաև կանգնեցնել դիզվառելիքի և բենզինի մատակարարումը դեպի Հայաստան։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ն մեզ տալիս է հնարավորություն մեր ապրանքները արտահանել դեպի այդ շուկաներ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան, և այնտեղից ներմուծել տարբեր տեսակի վառելիք շատ ավելի էժան գներով։

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև հարստացված ուրանին, որը Մեծամորի ատոմակայանը ստանում է միջազգային գներից շատ ավելի էժան։ Հայաստանի շուկան այսօր գոյատևում է հենց այս երկու հանգամանքների շնորհիվ․ առաջինը՝ ռուսական շուկան, որտեղ մենք կարող ենք արտահանել մեր ապրանքները, և երկրորդը՝ Ռուսաստանի էներգետիկ համակարգից օգտվելու հնարավորությունը, որի շնորհիվ Հայաստանը կարողանում է էներգակիրներ ստանալ ավելի էժան, քան միջազգային շուկաներում։ Հետևաբար, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կամ ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, կարող է բերել երկարատև տնտեսական ճգնաժամի, որի լուծումն այս պահին Հայաստանը չունի»,-ասում է Արմեն Մանվելյանը։