Ստարոբելսկում հանրակացարանի փլատակների տակից մեկ զոհի մարմին է դուրս բերվել. ՌԴ ԱԻՆ
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ փրկարարները Ստարոբելսկում գտնվող ուսումնական հաստատության փլատակների տակից դուրս են բերել մահացածի մարմինը։
«Հայտնաբերվել է մեկ մահացածի մարմին, և պարզվել է երեք մարդու գտնվելու վայրը։ Հիմնական ուժերը կենտրոնացած են այդ տարածքներում», – ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ փրկարարները մաքրում են տարածքը՝ օգտագործելով ինժեներական սարքավորումներ։
Հիշեցնենք՝ ուրբաթ գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ստարոբելսկում գտնվող Լուգանսկի մանկավարժական համալսարանի մասնաճյուղի ակադեմիական շենքի և հանրակացարանի վրա, որի հետևանքով վիրավորվել է 35 մարդ։
Նշվում է, որ հարձակման պահին այնտեղ գտնվել է 14-ից 18 տարեկան 86 երեխա։
Փլատակներից դուրս են բերվել երեք մարդ և հանձնվել շտապօգնության անձնակազմին։
«Ահաբեկիչները թիրախավորված և հաճույքով հարվածում են երեխաներին։ Բոլորը լռում են: Այս լռությունը հատկապես ցայտուն են ցուցադրում նրանք, ովքեր պարբերաբար լսում են Զելենսկու ֆեյքերը Ռուսաստանի կողմից իբր գողացված երեխաների մասին»,- ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտ...
Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում