Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով
ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Քաղաքականություն

Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի, Իրանի և Ասիայի միջև տարանցիկ հանգույց

Ռուսաստանում առաջարկում են ստեղծել «Պուտինի ճանապարհ» դեպի Հայաստան։ Մոսկվայում կայացած «Ռուսաստանը և աշխարհը․ երկխոսություններ — 2026» համաժողովի ընթացքում Կոմունիկացիաների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը հայտարարել է, որ եթե տարածաշրջանում քննարկվում է «Թրամփի երթուղին», ապա կարող է լինել նաև Ռուսաստանը Հայաստանին կապող «Պուտինի ճանապարհը»՝ Աբխազիայի և Վրաստանի միջոցով։

Այս հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ ԱՄՆ-ը հայտարարել էր «Թրամփի երթուղու» նախագծի ֆինանսավորման մասին՝ խոստանալով Հայաստանին տրամադրել 145 միլիոն դոլար։ Վաշինգտոնը նաև հայտնել էր, որ պատրաստվում է ներդրումներ կատարել տարածաշրջանային ենթակառուցվածքների և առևտրային նախագծերի զարգացման մեջ։

Թեմային անդրադարձել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Նրա խոսքով՝ կոմունիկացիաների դիվերսիֆիկացիան ինքնին ողջունելի է, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով և ինչ պայմաններով են իրականացվելու նման նախագծերը։

«Եթե «Թրամփի ճանապարհը» ենթադրում է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության սահմանափակում, ապա ռուսական առաջարկի դեպքում խոսքը Ռուսաստանը, Աբխազիան, Վրաստանն ու Հայաստանը երկաթուղային ճանապարհով կապելու գաղափարի մասին է», — նշել է Սուրենյանցը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ խնդրի հիմնական հանգույցը Աբխազիայի չկարգավորված կարգավիճակն է, սակայն նախագծի իրագործման դեպքում Հայաստանը կարող է զգալի տնտեսական օգուտներ ստանալ։

«Այդ տարբերակը կթուլացնի Վերին Լարսի անցակետի եղանակային խոչընդոտներից կախվածությունը, իսկ երկաթուղին բեռնափոխադրումների ամենահուսալի միջոցներից մեկն է», — ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին առևտրի գերակշիռ մասը կապված է ռուսական շուկայի հետ։

Սուրենյանցի խոսքով՝ նման նախագիծը կարող է դառնալ Հայաստանի տնտեսական և արտաքին կապերի զարգացման լուրջ խթան։

«Ես միայն կողմ կլինեմ, եթե Հայաստան–Ռուսաստան–Վրաստան եռանկյունում բանակցությունների և օպտիմալ լուծումների միջոցով այս խնդիրը լուծում ստանա», — նշել է նա։

Միաժամանակ Սուրենյանցը կարծիք է հայտնել, որ գործող իշխանությունները կարող են չգնալ նման նախագծի իրականացմանը՝ հաշվի առնելով իրենց հարաբերությունները Ադրբեջանի և Արևմուտքի հետ։

«Գուցե նրանք Ադրբեջանից Հայաստանի կախվածությունը մեծացնելու նպատակով չգնան նման լուծումների», — հայտարարել է նա։

Թեմային անդրադարձել է նաև ԲՀԿ պատգամավորության թեկնածու Արման Աբովյանը։ Նրա խոսքով՝ առաջարկվող ճանապարհը վերաբերում է դեռևս Խորհրդային Միության տարիներին գործող հաղորդակցային ուղիներին, որոնք կապում էին ոչ միայն Հայաստանը Խորհրդային Միության, այլև Մերձավոր Արևելքի հետ։

«Հաշվի առնելով Իրանի հատուկ դիրքը ԵԱՏՄ-ում, դա, իհարկե, հատկապես տրանզիտային առումով, մեզ համար 1000 անգամ ավելի խոստումնալից է, քան Զանգեզուրի միջանցքը՝ այսպես կոչված «թրիփը», — նշել է Աբովյանը։

Նրա խոսքով՝ ռուսական առաջարկի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն չի ենթադրում որևէ երրորդ կողմի ներգրավվածություն։

«Այսինքն՝ «թրիփը» միջանցք է, իսկ այս տարբերակը ճանապարհ է, որը, ըստ էության, բացում է շատ մեծ և անհամեմատ ավելի ձեռնտու ու անվտանգ տրանզիտային հնարավորություններ՝ դեպի Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Իրան, ի վերջո՝ և՛ Ռուսաստան, և՛ Ասիա», — ասել է նա։

Աբովյանը նաև ընդգծել է, որ նախագծերը միմյանց չեն հակասում միայն այն դեպքում, եթե «թրիփը» ամբողջությամբ գտնվի Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո։

«Բայց մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնող ենթակառուցվածքի էական՝ 70 տոկոսից ավելի բաժնեմասը պատկանում է այլ պետության՝ տվյալ դեպքում Միացյալ Նահանգներին, իսկ միջնորդավորված՝ Թուրքիային և Ադրբեջանին», — հայտարարել է նա։

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի կարծիքով՝ Ռուսաստանը վերջին տարիներին զգալիորեն թուլացրել է տնտեսական հարաբերությունները Եվրոպայի հետ և այժմ փորձում է ամրապնդել կապերը Արևելքի, արաբական աշխարհի, Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ։

«Ռուսաստանին անհրաժեշտ էր ճանապարհ, որը շատ ավելի կարճ կլիներ, քան այն տարբերակը, երբ ապրանքները դեպի Իրան կամ Հնդկաստան տեղափոխվում են Թուրքիայի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, ապա՝ Սուեզի ջրանցքով», — նշել է Նահապետյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը այդ լուծումը տեսնում է Հյուսիս-հարավ միջանցքում, որի ճյուղերից մեկը անցնում է Հայաստանով՝ Ռուսաստան–Վրաստան–Հայաստան–Իրան ուղղությամբ։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի համար խիստ կենսական է, որպեսզի Հայաստանը և Վրաստանը դառնան այն կապող օղակը, որով Ռուսաստանը կարող է Հյուսիս-հարավ միջանցքը կենսունակ դարձնել նաև այդ երկու երկրների միջոցով», — ասել է նա։

Նահապետյանը չի բացառել նաև աբխազական երկաթուղու կամ Հարավային Օսեթիայով անցնող ավտոմոբիլային ճանապարհի վերագործարկման հնարավորությունը։

«Այս առումով Հայաստանը ամբողջովին կշահի՝ հաշվի առնելով, որ այսօր մենք կարող ենք դառնալ բազմաբևեռ աշխարհի երկու կարևորագույն պետությունների կապող տրանզիտային երկիրը», — նշել է վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ էական չէ, թե նախագծին ինչ անվանում կտրվի՝ «Թրամփի ուղի» թե «Պուտինի ուղի», քանի որ դրանք ավելի շատ քարոզչական ձևակերպումներ են։

«Սա այլընտրանք չէ, այլ կոնկրետ ճանապարհ, որը կապում է Ռուսաստանին և Իրանին՝ Վրաստանի և Հայաստանի միջոցով», — ընդգծել է Նահապետյանը։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ նման նախագիծը կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային տեսանկյունից։

«Եթե Իրանը և Ռուսաստանը միմյանց հետ կապվում են նաև Հայաստանի միջոցով, ապա պատերազմի հավանականությունը տարածաշրջանում կտրուկ նվազում է», — եզրափակել է նա։
Այսպիսով, թե՛ քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակներում նախաձեռնությունն ընդհանուր առմամբ դրական արձագանք է ստացել․ մասնագետների գնահատմամբ՝ այն կարող է նպաստել տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը, երկրի տարանցիկ և ռազմավարական դերի բարձրացմանը, ինչպես նաև նոր տնտեսական ու հաղորդակցային հնարավորությունների ձևավորմանը։