Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Հասարակություն

Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ)

2026 թվականի մայիսի 25–26-ը Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում անցկացվում է ատոմային էներգետիկային նվիրված Երկրորդ միջազգային ուսանողական առաջնության՝ Global HackAtom-ի ազգային փուլը, որն իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ։

Global HackAtom-ը ատոմային տեխնոլոգիաներին նվիրված միջազգային ուսանողական առաջնություն է, որի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել ինժեներական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը։ Մրցույթի շրջանակում ուսանողական թիմերը 24 ժամվա ընթացքում մշակում են ատոմային ոլորտի արդիական խնդիրների լուծումներ։

2026 թվականին ազգային փուլերն անցկացվում են 15 երկրներում՝ Հայաստանից և Սերբիայից մինչև Բրազիլիա և Հարավային Աֆրիկա։ Ազգային փուլերի հաղթող թիմերը իրենց նախագծերը կներկայացնեն Եկատերինբուրգում կայանալիք Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում անցկացվող մեծ եզրափակչում։

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչ Գեորգի Խալաթյանը, Երևանում «Ռուսական տան» տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը և Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը։

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչ Գեորգի Խալաթյանը նախ շնորհակալություն հայտնեց Պլեխանովի համալսարանի ղեկավարությանը համագործակցության, հարթակ տրամադրելու և ուսանողների լայն մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար։ Իր ելույթում նա նաև ընդգծեց, որ «դեռևս 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Կայուն զարգացման օրակարգ 2030-ի շրջանակում, ձևակերպել է 17 նպատակներ։ Եթե դրանք դիտարկենք առարկայական, ակնհայտ է դառնում, որ այդ նպատակների մեծ մասն իրականում անհնար է իրականացնել առանց ատոմային տեխնոլոգիաների կիրառման, և առաջին հերթին՝ առանց ատոմային էներգետիկայի»։

Երևանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովն ընդգծեց ռուսական տեխնոլոգիաների նշանակությունը համաշխարհային ատոմային ոլորտում։ «Հաճախ մենք լսում ենք, որ Ռուսաստանը չի արտադրում, օրինակ, iPhone-ն, սակայն մարդիկ մոռանում են, որ Ռուսաստանը կառուցում է ատոմային էլեկտրակայաններ ամբողջ աշխարհով մեկ և հանդիսանում է ամենաառաջատար ու եզակի տեխնոլոգիաների հեղինակն ու կրողը։ «Ռոսատոմ»-ը մեր հպարտությունն է, մեր ամեն ինչն է»։ Նա նաև հավելեց, որ բացի Եկատերինբուրգում կայանալիք եզրափակչին մասնակցելուց, մասնակիցներին սպասվում է կրթական ուղևորություն դեպի Արկտիկա՝ ատոմային սառցահատով։

Բուհի տնօրեն Թամարա Վարդանյանն իր ելույթում նշեց, որ Global HackAtom-ը պարզապես մրցույթ չէ, այլ միջազգային կրթական հարթակ, որը միավորում է տարբեր երկրների երիտասարդներին նորարարությունների, ինժեներական ստեղծագործության և կայուն զարգացման գաղափարների շուրջ։ Նա ընդգծեց, որ ատոմային տեխնոլոգիաները կարևոր դեր ունեն ոչ միայն էներգետիկայում, այլև բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության թվային վերափոխման մեջ։

Հանդիսավոր բացման արարողությունից հետո մեկնարկեցին ոլորտի առաջատար մասնագետների դասախոսությունները։ Ազգային հետազոտական միջուկային համալսարան ՄԻՖԻի Ատոմային էներգետիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների բաժանմունքի պետի տեղակալ Աննա Տերեխովան և ինտելեկտուալ կիբեռնետիկական համակարգերի բաժանմունքի պետի տեղակալ Գեորգի Նեպոմնյաշչիխը մասնակիցներին ներկայացրին ատոմային էլեկտրակայանների և միջուկային ռեակտորների աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև ժամանակակից IT տեխնոլոգիաների դերը ատոմային ոլորտում։

Հայաստանի համար ատոմային էներգետիկայի ռազմավարական նշանակության և երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում դրա դերի մասին դասախոսությամբ հանդես եկավ ՌԴ Գիտությունների Ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Առջևում մասնակիցներին սպասում են թիմային աշխատանքներ, գործնական առաջադրանքների մշակում և իրավիճակային խնդիրների լուծում։ Վաղը կհայտարարվի երկրորդ միջազգային ուսանողական առաջնության ազգային փուլի հաղթող թիմի կազմը, որն այս տարվա սեպտեմբերին կներկայացնի Հայաստանը Եկատերինբուրգում կայանալիք Գրանդ-ֆինալին։