ԵԱՏՄ-ում չեն ցանկանում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, բայց նրա ձգտումը դեպի ԵՄ մտահոգում է. Օվերչուկ
ԵԱՏՄ-ն չի ձգտում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, բայց նրա ձգտումը դեպի Եվրամիություն, որը վերածվել է ռազմաքաղաքական միավորման, մտահոգություն է առաջացնում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Առաջին հերթին, ԵԱՏՄ-ի կողմից ոչ ոք չի ցանկանում որևէ կոնկրետ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է իր բոլոր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակներում։ Ես կարող եմ դա պատասխանատու կերպով ասել, որովհետև մենք մոնիտորինգի ենք ենթարկում Հայաստանի ողջ իրավապայմանագրային բազան՝ ԵԱՏՄ շրջանակներում իր ստանձնած պարտավորություններից շեղումների առկայությունը պարզելու համար։ Եվ նման շեղումներ մենք չենք հայտնաբերում»,- նշել է նա։
Օվերչուկն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում հայտարարվում է եվրոպական ստանդարտների անցնելու ցանկության մասին։
«Բայց ես ուզում եմ ասել՝ ոչ բոլոր եվրոպական ստանդարտներն են վատը։ Այնտեղ շատ լավ բաներ են եղել ու կան։ Ի՞նչն է մեզ մտահոգում։ Եվրոպական միությունն այսօր փաստացիորեն տրանսֆորմացվել է տնտեսական ինտեգրացիոն միավորումից, որը մենք բոլորս լավ գիտեինք, և այնտեղ շատ լավ ու գրավիչ բաներ էին արվել։ Բայց այն տրանսֆորմացվել է ռազմաքաղաքական դաշինքի, որն այսօր թշնամաբար է տրամադրված մեր երկրի նկատմամբ։ Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում։ Ո՞ւր է գնում Հայաստանը։ Որո՞նք են դրա հետևանքները։ Ինչո՞ւ մենք պետք է մեր աջակցությունը ցուցաբերենք այդ շարժմանը»,- հարց է բարձրացրել ՌԴ փոխվարչապետը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»