ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ 2026 թվականի հունիսի 17-ի նիստում ընդունել է որոշում, որն ուղղված է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի և բազմաբնակարան շենքերի բաշխման ցանցին միացման գործընթացի ազատականացմանը։
Գործող կարգավորման համաձայն՝ վերը նշված բաշխման ցանցին միացումն իրականացվում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ համապատասխան պայմանագրերի կնքման միջոցով։
Նոր կարգավորման համաձայն՝ բաշխման ցանցին միացումը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի (Սպառող, որը դիմում է միացման համար, նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի միացման դեպքում դիմող անձ է հանդիսանում կառուցապատողը) սեփական միջոցներով։ Արդյունքում, միացման գործընթացը կդառնա ավելի պարզ և ճկուն։
Գործնականում 6(10) կՎ լարմամբ սպառողների և բազմաբնակարան շենքերի համար կառուցվող էլեկտրական ենթակառուցվածքները հիմնականում նախատեսված են միայն տվյալ սպառողներին սպասարկելու համար և, որպես կանոն, հետագայում չեն օգտագործվում այլ նոր բաժանորդների միացման նպատակով։
Փոփոխություններով նաև հստակեցվել են տեխնիկական պայմանների տրամադրման պայմանները, ինչպես նաև այն դեպքերը, երբ կառուցված բաշխման ցանցը ենթակա է հանձնման «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։
Նոր կարգավորումներից բխող համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշման մեջ, որով սահմանվում են բաշխողի հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը։
Ընդհանուր առմամբ, փոփոխությունները միտված են միացման գործընթացի ազատականացմանը, վարչական ընթացակարգերի կրճատմանը և ոլորտում առավել արդյունավետ ու կանխատեսելի կարգավորումների ապահովմանը՝ պահպանելով սպառողների և բաշխողի իրավունքների ու պարտականությունների հավասարակշռությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»