Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Համալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան
Մամուլի տեսություն

Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական համակարգի կայունության և պետականության կենսունակության կարևորագույն նախապայմաններից մեկը անկախ, հավասարակշռված և օրենքի գերակայության սկզբունքով առաջնորդվող իրավապահ համակարգի առկայությունն է։ Բայց եթե իրավապահ համակարգը սկսում է օրենքի փոխարեն ծառայել քաղաքական նպատակահարմարությանը, հիմնովին քայքայվում են հանրային վստահությունը, պետական ինստիտուտների հեղինակությունը և քաղաքացիների անվտանգության զգացումը։ Նման իրավիճակում ամենավտանգավորը ոչ թե առանձին իրավախախտումներն են, այլ այն մտահոգիչ իրողությունը, որ օրենքը դադարում է լինել բոլորի համար միատեսակ կանոն։ Այն դառնում է իշխանության ձեռքում ընտրովի կիրառվող գործիք, իսկ իրավապահ մարմինները՝ քաղաքական ազդեցության միջոց։

Ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի սահմանափակվում։ Նրա էությունը իշխանության լիազորությունների սահմանափակումն է, հակակշիռների առկայությունը, պետական մարմինների անկախությունը և քաղաքացու վստահությունը՝ դատական, քննչական, իրավապահ և անվտանգության համակարգերի նկատմամբ։ Երբ այս կառույցները դադարում են օրենքի պաշտպան լինել և դառնում են իշխանության շահերի սպասարկուներ, ժողովրդավարությունը զրկվում է բովանդակությունից՝ վերածվելով զուտ ձևական արարողակարգի։

Փորձագետներն ահազանգում են, որ ավտորիտարացման գործընթացները շատ հաճախ սկսվում են ոչ թե խորհրդարանի լուծարմամբ կամ Սահմանադրության կոպիտ փոփոխությամբ, այլ հենց իրավապահ մարմինների աստիճանական ենթարկեցմամբ քաղաքական իշխանությանը։ Սկզբում դա արտահայտվում է ընտրովի արդարադատությամբ, այնուհետև ընդդիմադիրների նկատմամբ ավելի խիստ վերաբերմունքով, իսկ վերջնական փուլում իրավապահ համակարգը վերածվում է քաղաքական պայքարի հիմնական գործիքի։ Հենց այս համատեքստում են առանձնահատուկ մտահոգիչ դառնում այն երևույթները, որոնց ականատես ենք լինում այսօր, երբ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվում են, օրինակ՝ օդանավակայանի տեսանկարահանող սարքերի նյութերի արտահոսքերը, անձնական տվյալների շրջանառությունը, քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման վերաբերյալ անհասկանալի դեպքերը, ինչպես նաև սոցիալական ցանցերում կատարված գրառումների հիման վրա նախաձեռնվող քրեական վարույթները։

Խնդիրը նույնիսկ առանձին դեպքերը չեն։ Խնդիրը դրանց ընդհանուր տրամաբանությունն է, որը հանրության շրջանում ձևավորում է այն համոզմունքը, որ իրավապահ համակարգը գործում է ոչ թե օրենքի, այլ քաղաքական նպատակահարմարության շրջանակներում՝ մեկ անձի քմահաճույքներով։ Հատկանշական է այն իրավիճակը, երբ քաղաքացիներին կարող են թույլ չտալ լքել երկիրը՝ առանց դատարանի որոշման, առանց համապատասխան իրավական գործընթացի կամ առանց այնպիսի վարույթի առկայության, որը կարող էր իրավական հիմք հանդիսանալ նման սահմանափակման համար։

Իրավական պետության տրամաբանության մեջ նման երևույթն արդեն ինքնին արտակարգ իրավիճակ է, քանի որ ազատ տեղաշարժվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Եթե այդ իրավունքը կարող է սահմանափակվել առանց հստակ իրավական հիմքի, ապա հարց է առաջանում՝ որտե՞ղ է ավարտվում պետության իրավասությունը, և որտե՞ղ է սկսվում կամայականությունը։ Նույն կերպ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս սոցիալական ցանցերում հրապարակված կարծիքների, գրառումների կամ քաղաքական գնահատականների հիման վրա նախաձեռնվող քրեական վարույթները։ Ժողովրդավարական հասարակությունում իշխանության հասցեին հնչող քննադատությունը պետք է լինի քաղաքական գործընթացի բնական և անբաժանելի մասը։ Իշխանությունը պարտավոր է հանդուրժել քննադատությունը նույնիսկ այն դեպքերում, երբ այն կոշտ է։ Եթե ցանկացած սուր հայտարարություն կամ սոցիալական ցանցի գրառում կարող է վերածվել քրեական հետապնդման առարկայի, ապա հասարակությունը շատ արագ անցնում է ինքնագրաքննության ռեժիմի։ Մարդիկ սկսում են ոչ թե ազատ արտահայտել իրենց կարծիքը, այլ հաշվարկել հնարավոր ռիսկերը։ Իսկ այն պահից, երբ քաղաքացին սկսում է վախենալ արտահայտվել, ժողովրդավարությունը սկսում է կորցնել իր էությունը։

Առանձնահատուկ վտանգավոր է նաև իրավիճակը, որ իրավապահ մարմինների գործողությունները հաճախ համընկնում են քաղաքական հայտարարությունների հետ։ Երբ երկրի ղեկավար համարվող անձի որևէ հայտարարությունից անմիջապես հետո իրավապահ համակարգը սկսում է գործել նույն ուղղությամբ, ավելին՝ բառացի իրականացնում է հնչած «կարծիքը», առաջանում է շատ վտանգավոր ընկալում, ըստ որի՝ իրավապահ մարմիններն այլևս չունեն ինքնուրույն որոշումների կայացման հնարավորություն և կատարում են բացառապես հանձնարարություն, այսինքն՝ օրենքը մղվում է երկրորդ, երրորդ պլան։ Նման պայմաններում իրավապահ համակարգի կառույցները դադարում են ընկալվել որպես անկախ ինստիտուտներ և սկսում են ընկալվել որպես քաղաքական կամքը կյանքի կոչող մեխանիզմներ։

Սակայն այստեղ խնդիրը նույնիսկ քաղաքական ընդդիմության հանդեպ ճնշումը չէ։ Դա միայն առաջին հայացքից է թվում ընդդիմությանը վերաբերող խնդիր։ Իրականում իրավապահ համակարգի քաղաքականացումը հարվածում է ամբողջ հասարակությանը։ Այսօր այդ համակարգը կարող է կիրառվել ընդդիմադիր գործչի նկատմամբ, վաղը՝ լրագրողի, մյուս օրը՝ քաղաքացիական ակտիվիստի, իսկ հետո՝ ցանկացած քաղաքացու։ Երբ վերանում է օրենքի համընդհանուր կիրառման սկզբունքը, ոչ ոք այլևս չի կարող վստահ լինել, որ ինքը պաշտպանված է կամայականությունից։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իրավապահ համակարգի քայքայումը հաճախ հանգեցնում է պետական կառավարման ընդհանուր ճգնաժամի, երբ պրոֆեսիոնալիզմը հետին պլան է մղվում, իսկ առաջ են գալիս անձնական հավատարմությունն ու քաղաքական հարմարավետությունը։

Ընդ որում, նման գործընթացները կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ։ Քաղաքական իշխանությունները գալիս ու գնում են, սակայն քայքայված ինստիտուտների վերականգնումը կարող է տևել տասնամյակներ։ Եթե իրավապահ համակարգը երկար ժամանակ օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք, ապա այդ համակարգի ներսում ձևավորվում է համապատասխան մշակույթ։ Մարդիկ սովորում են կատարել քաղաքական պատվերներ, խուսափել ինքնուրույն որոշումներից և առաջնորդվել ոչ թե իրավական, այլ քաղաքական չափանիշներով։ Արդյունքում նույնիսկ իշխանության փոփոխությունից հետո համակարգը շարունակում է գործել նույն տրամաբանությամբ։

Սա է պատճառը, որ իրավապահ համակարգի անկախությունը դիտարկվում է ոչ թե տեխնիկական կամ մասնագիտական հարց, այլ ազգային անվտանգության բաղադրիչ։ Պետությունը չի կարող լինել կայուն, եթե քաղաքացիները չեն վստահում դատարաններին, եթե գործարարները վստահ չեն սեփականության պաշտպանության հարցում, եթե լրագրողները վստահ չեն խոսքի ազատության երաշխիքների վրա, եթե քաղաքական ուժերը համոզված են, որ իրավապահ համակարգը ներգրավված է քաղաքական պայքարի մեջ։

Հենց այդ պատճառով իրավապահ համակարգի վերածումը մեկ անձի քաղաքական գործիքի պետք է դիտարկել ոչ միայն որպես ժողովրդավարության նահանջ, այլ որպես պետականության համար ռազմավարական սպառնալիք։ Երբ իրավապահ համակարգը ծառայում է ոչ թե պետությանը, այլ կոնկրետ քաղաքական ուժի կամ մեկ անձի կամքին, տեղի է ունենում ինստիտուտների անձնավորում։ Իսկ ինստիտուտների անձնավորումը ցանկացած պետության համար վտանգավոր ճանապարհ է, որովհետև այդ դեպքում օրենքը սկսում է նույնացվել ոչ թե իրավունքի, այլ իշխանության գագաթին կանգնած անձի հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում