Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ. վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են. Պապյան
Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ. վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են: Այս մասին գրել է մեդիափորձագետ Արթուր Պապյանը:
«Մեր MediaScoper.app գործիքը հենց նոր գրանցել է մեդիա ակտիվության կտրուկ աճ և սուր բևեռացված նարատիվների շահարկում՝ կապված Telecom Armenia-ի և AzerTelecom-ի միջև կնքված ինտերնետ տրաֆիկի տարանցման համաձայնագրի հետ:
Լրատվական դաշտն այս պահին բաժանվել է երկու ծայրահեղության. մի կողմը վախեր է սերմանում, թե իբր ադրբեջանցիները տոտալ վերահսկողություն են սահմանելու մեր վրա, իսկ մյուսը պնդում է, թե ընդհակառակը՝ սա Ադրբեջանին դնում է լիակատար կախվածության մեջ: Ցավոք, ոչ մի կողմից գրագետ, տեխնիկական հիմնավորումներ չեմ տեսնում։
Նախքան խուճապի հետագա տարածումը, չափազանց կարևոր է այս քննարկմանը հաղորդել օբյեկտիվ և տեխնիկական իրականություն.
Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է տարածաշրջանային խոշոր տարանցիկ հաբ: Շատերը չեն գիտակցում, որ Telecom Armenia-ն խոշոր միջազգային ինտերնետ պրովայդեր է, և որ իրականում Հայաստան մտնող ինտերնետային տրաֆիկի 90%-ը մեր ենթակառուցվածքներով տրանզիտով ացնում են Իրանի տարածքով դեպի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ՝ առանց ընդհանրապես մեր տեղական ցանց մտնելու:
Ես միայն ուրախանում եմ, տեսնելով, որ ձեռք է բերել վրացական SkyTel օպերատորի 30% բաժնեմասը, իռլանդական Imagine Broadband-ը և, որպես աճող ընկերություն, բնականաբար ունեն նոր շուկաներ ընդլայնվելու կարիք: Եվ ի դեպ, գիտեմ, որ հենց իռլանդական ընկերության գործարքի բերումով «Թիմը» մի շարք անվտանգության աուդիտներ է անցել, և ուղղակի չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք։
Թեև վստահ եմ, որ ադրբեջանական վերահսկողության մասին պնդումները բացարձակապես անհիմն են, այուհանդերձ, չեմ ուզում շտապել եզրակացություններով։ Այս պահին դիմել եմ «Թիմ», խնդրելով տրամադրել գործարքի որոշ տեխնիկական մանրամասներ, քանի որ վստահ եմ, որ հետընտրական անորոշ իրավիճակում, երբ դեռ բոլորի մտքում թարմ են 300 հազար ադրբեջանցիների մասին նարատիվները, այս թեման էլ է շահարկվելու քաղաքական նպատակներով»,- նշել է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»