ԵՄ-ն ու ԵՆԲ-ն կաջակցեն դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհների նախապատրաստմանը. ՏԿԵՆ
Բրյուսելում՝ «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման շրջանակում Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստորագրեցին համատեղ մտադրությունների մասին հուշագիր, որով պաշտոնապես արձանագրվեց EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցին։
Առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը սահմանելու և նշված ճանապարհային նախագծերի իրագործելի լուծումները մշակելու նպատակով։
Նախագծերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և նպատակ ունեն նպաստել տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես հուսալի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դերակատարության ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության Կապակցվածության օրակարգի առաջմղմանը։
Արձանագրությունը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովից Ադրիենն Կիրալին, Հայաստանից՝ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը և ՎԶԵԲ-ի ու ԵՆԲ-ի ներկայացուցիչներ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»