ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կհասկանա ԵԱՏՄ-ին անդամակցության օգուտները. Պեսկով
Ռուսաստանը հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության, քանի որ այս ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն ավելի ձեռնտու է, քան Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ն, ամեն տարի Հայաստանում ՀՆԱ-ի աճին տալիս է զգալի տոկոս։ Եվ մենք համոզված ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է այլ այլընտրանքների։ Եվ մենք հուսով ենք, որ առաջին հերթին հայ ժողովուրդը, ինչպես նաև ներկայիս հայկական ղեկավարությունը իրավիճակի վերլուծության արդյունքում կգան նույն տեսակետին»,- նշել է նա։
Պեսկովը հավելել է, որ Երևանն այժմ գտնվում է իր զարգացման ուղին ընտրելու գործընթացում, և դա կարևոր է Մոսկվայի համար, քանի որ Ռուսաստանը և Հայաստանը բազմաթիվ դարերի ընթացքում եղել են եղբայրական երկրներ։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»