Որքա՞ն գումար է պետք TRIPP-ի իրականացման համար. ՀՀ ֆինանսների փոխնախարարի մեկնաբանությունը
TRIPP նախագծի իրականացման արժեքն այս պահին հրապարակային տեղեկություն չէ։ Ալմաթիում կայացած Եվրասիական զարգացման բանկի բիզնես համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հաշվարկներ կան, սակայն դրանք այժմ քննարկվում են ԱՄՆ գործընկերների հետ։
«Դեռ հրապարակային ինֆորմացիա չէ։ Երբ հրապարակային դառնա, կիմանաք», – ասաց փոխնախարարը։
Հարցին, թե որքան է գնահատվում միայն Սյունիքի երկաթուղու կառուցումը, և արդյոք փոխվել են հաշվարկները (ժամանակին այն գնահատվում էր մոտ 200-220 մլն դոլար. խմբ.), փոխնախարարը պատասխանեց` ենթակառուցվածքների հետ կապված հիմնական ներդրումները կիրականացնեն ԱՄՆ գործընկերները։
«Մի փոքր դժվարանում եմ նրանց փոխարեն ինչ–որ բան ասել և, այսպես ասած, փակել ինչ–որ ուղղության մեջ», – ասաց փոխնախարարը՝ պարզաբանելով, որ հիմա գնահատումներ են իրականացվում են, և երբ դրանք թարմացվեն, իշխանությունը կհայտնի այդ մասին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացում
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...