Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում
Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթում
Տնտեսություն

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

Երևանում հուլիսի 2-ին կայացած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովն ուղեկցվեց համագործակցության երկու հուշագրերի ստորագրմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ փաստաթղթերը նոր ուղղվածություն և բովանդակություն են հաղորդելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի երկրաբանների միության հետ ՀՀՄԱ փոխգործակցությանը։

Հուշագրերը իրենց ստորագրություններով վավերացրեցին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։

Համաժողովի ընթացքում ներկայացրեցին հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, ոլորտի զարգացմանն առնչվող կարևոր երևույթները, արձանագրված ձեռքբերումները ու ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև նախանշեցին հետագա անելիքներն, համագործակցության ընդլայնման նոր ուղիները և միջազգային ինտեգրման քայլերը։

Վարդան Ջհանյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ առանձնացրեց ոլորտի նշանակությունը երկրի տնտեսական կյանքում և միջազգային ասպարեզում նրա ներկայանալի լինելու կարևորությունը։ Նշվեց, որ վերջին տարիներին հաջողվել է ավելի տեսանելի դարձնել ոլորտի կարևորությունը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյան նշեց, որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառում, շրջակա միջավայրի պահպանության բարձր չափանիշներ և հանրության հետ բաց երկխոսություն։ Նրա խոսքով՝ հենց այս սկզբունքների հիման վրա է նախարարությունն իրականացնում իր քաղաքականությունը, որը միտված է օրենսդրական դաշտի բարելավմանը, վարչարարության պարզեցմանը, միջազգային գործընկերության ընդլայնմանը։

«Այս համատեքստում առանձնակի կարևորում ենք մեր գործընկերների, մասնավորապես, ՀՀՄԱ-ի հետ համագործակցությունը։ Ասոցիացիայի հետ ունենք սերտ հարաբերություններ․ արդեն շուրջ մեկ տարի գործող աշխատանքային խումբը շոշափելի արդյունքներ է գրանցել, ակտիվորեն ներգրավված է ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Այսօր ստորագրված հուշագիրը դիտարկում ենք որպես նախարարության և ասոցիացիայի միջև հետագա համագործակցության խթան։ Կարծում եմ, այն հնարավորություն կտա ավելի սերտացնել պետության, մասնավորի, մեր գիտական հանրության միջև համագործակցությունը և կնպաստի ոլորտի զարգացմանը։ Այդ նպատակին է ծառայելու նաև համատեղ ստեղծվելիք հիմնադրամը, որը հնարավորություն է տալու առավել համակարգված իրականացնել հետազոտական վերլուծություններ, գնահատել բնական պաշարների օգտագործման արդյունավետությունը, բարձրացնել ոլորտի ներդրումային գրավչությունը և այլն»,- նշեց փոխնախարարը։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը գտնում է, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների հետևանքով Հայաստանի համար առանձնակի կարևորություն է ստացել հանքարդյունաբերության ոլորտում մատակարարման շղթաների անխափան ապահովումը։ Դրա համար, ըստ նրա, ոլորտում պետք է ապահովել համապատասխան չափանիշներ։

«Որպես պետական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար վստահեցնում եմ, որ տեսչական մարմինն այնպիսի վերահսկողական մոդել է մշակում, որ լինենք ոչ թե հետևանք արձանագրող, այլ կանխարգելող։ Այս իմաստով կարծում եմ, որ ասոցիացիայի հետ ապագայում կարող ենք քննարկումներ ունենալ և ակտիվ համագործակցել»,- ասաց նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հույս հայտնեց, որ Հայաստանը կկարողանա առավելագույնս արդյունավետ օգտագործել իր հանքահումքային պաշարները և ստանալ ավելի շատ ավելացված արժեք, նաև ավելի մրցակցային լինի միջազգային շուկաներում։

Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը կարևորեց համագործակցությունը ՀՀՄԱ-ի հետ․

«Համագործակցության հուշագիրը հստակ ռազմավարական քայլ է՝ ուղղված մեր մասնագիտական և գիտական ներուժի համախմբմանը։ Համոզված եմ, որ այս հուշագիրը կդառնա ոչ միայն երկու կառույցների գործընկերության իրավական հիմքը, այլև վստահության, փոխադարձ հարգանքի և միասնական նպատակների խորհրդանիշը։ Այն նոր հնարավորություն կստեղծի համատեղ գիտահետազոտական ծրագրերի, միջազգային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի հանքաերկրաբանության և մետալուրգիայի ներուժի առավել արդյունավետ իրականացման համար»։

Ողջույնի ելույթներից հետո ՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանը ներկայացրեց իր գլխավորած կառույցի տարեկան գործունեության հաշվետվությունը։ Նշեց, որ վերջին երկու տարիներին շատ կարևորել են իրենց միջազգային գործունեությունը։ Ընդգծեց, որ կառավարության և Ազգային ժողովի հետ համագործակցությամբ ջանքեր են գործադրել ոլորտը միջազգային չափանիշներին և պահանջներին համապատասխանեցնելու համար։

Ընդլայնվել է միջազգային համագործակցությունը՝ դրա վերաբերյալ հուշագրեր են ստորագրվել ԱՄՆ, Կանադայի և Եվրոպայի գործընկերների հետ։ Վ․ Ջհանյանը հատուկ կարևորեց Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անդամակցությունը Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդին (ICMM)։

Մեծ աշխատանք է կատարվել նաև միջազգային ֆորումների կազմակերպման և դրանց մասնակցելու ուղղությամբ։  

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի գործունեության լուսաբանմանը՝ գործարկվել է կայքը, ակտիվացվել են սոցիալական հարթակներում ստեղծված էջերը։

«Mining Armenia Forum 2026» միջազգային ֆորումի կազմկոմիտեի նախագահ Աննա Սաղաբալյանն էլ ներկայացրեց միջոցառման հայեցակարգը և առաջիկա ծրագրերը։ Այս տարի համաժողովն անցկացվելու է ընդլայնված ձևաչափով, ունենալու է նոր գործընկերներ և հետաքրքիր բանախոսներ, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում կենսաբազմազանության կառավարման մասնագետներ։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «Mining Armenia Forum 2026»-ն անցկացվելու է հոկտեմբերի 16-17-ը և անմիջապես նախորդելու է Երևանում հաջորդիվ կայանալիք COP17-ին։