Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում
Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆ
Տնտեսություն

Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Անտարես» հրատարակչատան կողմից լույս է տեսել գրող, պատմավիպասան Սասուն Վարդանյանի «Աստծուն եմ հագել ներսից և դրսից. Գրիգոր Նարեկացի» գիրքը: Հայէկոնոմբանկի աջակցությամբ տպագրված աշխատությունը ժամանակակից ընթերցողի համար բացահայտում է այն աղբյուրները, որոնց ազդեցությամբ ձևավորվել են Գրիգոր Նարեկացու գեղագիտական հայացքներն ու ըմբռնումները:

Սասուն Վարդանյանը մեկ տասնյակից ավելի գրքերի՝ պատմվածքների, հեքիաթների, վիպակների, վեպերի հեղինակ է: «Նարեկացին, որպես մարդկային հոգու ամենամեծ արտահայտություն՝ արժանի է յուրահատուկ վերաբերմունքի, և պետք է նարեկագիտությունը, որ սկսվել է տարերայնորեն, իր վերելքն ապրի գիտակցաբար», - գրքում նշում է հեղինակը:

«Սասուն Վարդանյանը, դիմելով մեր հանճարեղ Գրիգոր Նարեկացուն, ուզեց լինել ուսուցող: Հեղինակը հերքում է այն բոլոր կարծիքները, որ Նարեկացին  ստեղծագործել է արաբական, պարսկական կամ հունական մշակույթների ազդեցությամբ: Ծանոթ լինելով, որ Հայէկոնոմբանկի ղեկավարությունը կրում է ազգային արժեքներ՝ համոզված էի, որ նրանք կգնահատեն և կաջակցեն գրքի հրատարակչական աշխատանքներին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում գրքի հրատարակությունն իրականություն դարձնելու համար», - նշում է Սասուն Վարդանյանի կինը՝ գրող, հրապարակախոս Սիլվա Սուքիասյանը, ով ամուսնու մահից հետո հետամուտ է եղել գրքի հրատարակմանը:

«Հայէկոնոմբանկի համար նման նախագծերը ներդրում են մեր մշակութային ժառանգության պահպանման գործում։ Նարեկացին հայ ինքնության առանցքային խորհրդանիշներից է, իսկ Սասուն Վարդանյանի այս աշխատությունը հնարավորություն է նորովի ճանաչելու Նարեկացուն: Ուրախ եմ, որ Հայէկոնոմբանկը մասնակցել է նման արժեքավոր գրքի լույսընծայմանը», - նշում է Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը:

Գիրքը վաճառքի ենթակա չէ: Այն տրամադրվելու է Վենետիկի Մխիթարյան միաբանության, Վաշինգթոնի Կոնգրեսի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի, Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարաններին, ինչպես նաև համալսարանական գրադարաններին, Գյումրիի, Գորիսի և Վանաձորի քաղաքային գրադարաններին:

Հետևեք մեզ՝ այստեղ