Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար
Հայաստանում գազը էժան չէ։ Սահմանից մինչև սպառող գնի հավելաճն այս ճանապարհին, այլ երկրների համեմատ, ամենամեծն է։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ճեպազրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ մխիթարություն է սպառողի համար, եթե մինչև բակ գազը էժան է, իսկ նա այն ստանում է թանկ գնով, հայտարարել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մեծ շահույթ է ստանում, և դա փաստ է, որը պետք է արձանագրել։
«Չկա որևէ ոլորտ, որտեղ մենք չենք գնա դիվերսիֆիկացման։ Քաղաքական որոշումն այն է, որ մենք զարգացնելու ենք մեր անկախությունն ու պետականությունը։ Մնացածը ընթացիկ հարցեր են, և կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ լուծումներ։ Եթե լինի արժեքի թանկացման իրավիճակ, մենք ևս կմտածենք՝ ինչ թանկացնել կամ ինչն անվճար դարձնել։ Իրավիճակին նայում ենք հանգիստ և անկախ ամեն ինչից՝ դիվերսիֆիկացվելու ենք», - հայտնել է Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե լինի երկրորդ, երրորդ աղբյուրից գազ ստանալու հնարավորություն, իշխանությունները կգնան դրան։ Եթե հնարավորություն լինի TRIPP-ով գազատար անցկացնել, դա կարվի, իսկ Հայաստանը նույնիսկ կստանա տարանցիկ վճարումներ։ Ցանկացած սցենարի դեպքում ինչ անելու պատկերացում կա, վստահեցրել է Փաշինյանը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան