ԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մասնակցել է Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումի շրջանակներում “Connectivity and Infrastructure: Building Armenia’s Next Decade” (կապակցվածություն և ընթակառուցվածքներ, կառուցելով Հայաստանի հաջորդ տասնամյակը) պանելային քննարկմանը։ Պանելի հիմնական հարցադրումն էր՝ ինչպես կարող է Հայաստանը օգտագործել իր աշխարհագրական դիրքը և ենթակառուցվածքների զարգացումը՝ նոր տնտեսական հնարավորություններ բացելու և երկարաժամկետ աճ ապահովելու համար։
Վարդան Ջհանյանը ընդգծել է, որ ենթակառուցվածներում ներդրումներին զուգահեռ նույնքան կարևոր է չափորոշիչներում ներդրումները։ Հայաստան անհրաժեշտ է ներմուծել ոչ միայն կապիտալ, այլև չափանիշներ, այդ չափանիշները ներդնող ծառայություներ։ Այսպես, օրինակ ԶՊՄԿ-ն, որ այսօրվա ֆորումի հովանավորներից մեկն էր, բրիտանական մի քանի առաջատար ընկերությունների ծառայութուններից է օգտվում, հատկապես բնապահպանական ոլորտում։ Անգլիական խոշորագույն ինժեներական ընկերություններից մեկը աշխատում է ԶՊՄԿ պոչամբարի կառավարման ծրագրի վրա։ Ընկերության բնապահպանական հետազոտությունները իրականացնում է մեկ այլ բրիտանական ընկերությունը, որը լավագույններից է աշխարհում։ Ըստ Ջհանյանի, միջազգային բզինես համագործակցության կարևոր կոմպոնենտներից մեկը պետք է լինի հենց չափանիշների ներմուծումը։ Այս համատեքստում նա նաև ընդգծել է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նածաձեռնությունը (EITI), որը սկիզբ է առել հենց Միացյալ Թագավորությունում, և այսօր Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս նախաձեռնության ներդրումը համարվում է լավագույն օրինակներից մեկը՝ ապահովելով ոլորտի անդամ է և թափանցիկության ոլորտում այս նախաձեռնությունը լավագույն արդյունքները։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը