Այս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ով
Այս տարվա 9 ամիսների ընթացքում Վրաստանում դիզվառելիքի և բենզինի ներկրումը նվազել է։ Նավթամթերք ներկրողների միության տեղեկատվությամբ՝ հունվար-սեպտեմբերին երկիր է ներկրվել 1013.8 հազար տոննա ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 50.6 հազար տոննայով կամ 4.7%-ով։
Ինչ վերաբերում է սեպտեմբեր ամսին. կազմակերպության վիճակագրության համաձայն՝ անցյալ ամիս ներկրվել է 77.1 հազար տոննա բենզին, նախորդ ամսվա համեմատ նվազումը կազմել է 0.2 հազար տոննա կամ 0.2%։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն, արձանագրվել է 5.4 հազար տոննայի կամ 7.5%-ի աճ։
Ինչ վերաբերում է դիզվառելիքի ներկրմանը, սեպտեմբերին երկիր է ներկրվել 61.4 հազար տոննա դիզվառելիք, ինչը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 15.8 հազար տոննայով կամ 34.6%-ով, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 2.1 հազար տոննայի կամ 3.3%-ի նվազում։
2026 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ Վրաստանի համար վառելիքի հիմնական մատակարարը Բուլղարիան է (45.6 հազար տոննա), որին բաժին է ընկնում ընդհանուր ներկրման 32.9%-ը։ Երկրորդ տեղում է Թուրքիան (18.1 հազար տոննա, 13.1%), որին հաջորդում են Ադրբեջանը (17.7 հազար տոննա, 12.8%), Կիպրոսը (13.9 հազար տոննա, 10%) և Հունաստանը (11.5 հազար տոննա, 8.3%):
Ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալներով՝ Վրաստանի համար վառելիքի գլխավոր մատակարարը Ռուսաստանն էր (279.8 հազար տոննա), որին բաժին է ընկնում ընդհանուր ներկրման 27.6%-ը։ Երկրորդ տեղում է Ռումինիան (154.6 հազար տոննա, 15.2%), իսկ երրորդում՝ Բուլղարիան (150.5 հազար տոննա, 14.8%):
Հետևեք մեզ՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան