Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Տնտեսություն

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո

Հոկտեմբերի 16-17-ին արդեն երրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի առաջատար միջոցառումը՝ Mining Armenia Forum 2026-ը՝ «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո։ 

Ֆորումը հերթական անգամ Հայաստանում համախմբում է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակների՝ այդ թվում միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, կայունության ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիական մատակարարներ, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 

Mining Armenia Forum-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջhանյանը նշում է. «Mining Armenia ֆորումն արդեն երրորդ տարին որպես Հայաստանում կայացած խոշորագույն միջազգային կոնֆերանս բովանդակային երկխոսության հարթակ է կառավարության, բիզնեսի, ակադեմիական շրջանակների և միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Այս տարի աննախադեպ է միջազգային գործընկերների մասնակցությունը՝ խոշորագույն խորհրդատվական ընկերություններից՝ մինչև հանքարդյունաբերության ոլորտի առաջատար միջազգային փորձագետներ, ղեկավարներ, ավելի քան 15 երկրներից հյուրեր։  Սա վկայում է Հայաստանի հանքարդյունաբերական և լայն տնտեսական ներուժի նկատմամբ աճող միջազգային հետաքրքրության մասին։ Մեր նպատակն է այդ հետաքրքրությունը վերածել նոր ներդրումների, գործնական համագործակցության և ոլորտի արդիականացմանն ուղղված որոշումների»:

Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները։ 

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ունի զարգացման մեծ ներուժ, որի իրացման համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ և միջազգային լավագույն փորձի ներդրում։ «Լիդիան Արմենիայի» փորձը և Ամուլսարի ծրագրի զարգացման ամբողջական ճանապարհը՝ հանքավայրի հայտնաբերումից ու հետախուզումից մինչև շահագործման մեկնարկ, ցույց են տալիս, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող խոշոր հանքարդյունաբերական ծրագրեր։ Համոզված եմ, որ ոլորտի ապագան պետք է հիմնված լինի մրցունակության, նորարարության, բնապահպանական պատասխանատվության և կայուն զարգացման սկզբունքների վրա։ Mining Armenia Forum-ը կարևոր հարթակ է այս տեսլականի շուրջ միջազգային փորձը համախմբելու, գիտելիքի և փորձի փոխանակումը խթանելու, նոր գործընկերություններ ձևավորելու և ոլորտի զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու համար»,-նշում է «Լիդիան Արմենիայի» Հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ 

Ֆորումի գլխավոր հովանավորներն են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Ամերիաբանկի Կորպորատիվ և ներդրումային բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը նշում է․ «Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ոլորտներից է, որն իր նշանակալի ներդրումն ունի մեր երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում։ Տարիներ շարունակ լինելով ոլորտի խոշոր ընկերությունների ֆինանսական գործընկերը` համոզված ենք, որ վերջիններիս ներուժի արդյունավետ իրացման համար խորհրդատվական, ֆինանսավորման և ներդրումային գործիքակազմի կիրառման հետ մեկտեղ կարևոր են նաև պատասխանատու մոտեցումը, երկարաժամկետ տեսլականն ու նորարարական լուծումները, և «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագիրը համահունչ է մեր այս մոտեցմանը»։

Այս տարի Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումն անցկացվում է առանձնահատուկ ժամանակահատվածում՝ Հայաստանում կենսաբազմազանության վերաբերյալ COP17 գագաթնաժողովի անցկացումից անմիջապես առաջ, երբ գլոբալ օրակարգում առավել մեծ ուշադրություն է դարձվում կրիտիկական հանածոներին, էներգետիկ անցմանը, կենսաբազմազանությանը և ռեսուրսների պատասխանատու զարգացմանը։ Այս համատեքստում Հայաստանը հարթակ է դառնում հանքարդյունաբերության ապագայի, տարածաշրջանային համագործակցության և ռեսուրսների կայուն օգտագործման շուրջ միջազգային քննարկումների համար։ 

«Թեղուտ»-ի կորպորատիվ տնօրեն Արտյոմ Գեղամյանը նշում է․ «Հայաստանի հանքարդյունաբերությունն այսօր զարգացման նոր փուլում է, և մեր առաջ խնդիր է դրված ոչ միայն բարձրացնել արտադրության արդյունավետությունը, այլև ներդնել կառավարման, տեխնոլոգիաների, բնապահպանական պատասխանատվության և կորպորատիվ մշակույթի նոր չափանիշներ։ Թեղուտի համար Mining Armenia Forum-ի գլխավոր գործընկեր լինելը հնարավորություն է մասնակցելու հենց այս օրակարգի ձևավորմանը և մեր փորձով նպաստելու ոլորտի երկարաժամկետ ու պատասխանատու զարգացմանը»։ 

Mining Armenia Forum 2026-ին միացել են նաև հանքարդյունաբերության և ռեսուրսների ոլորտում միջազգային ճանաչում ունեցող մի շարք կազմակերպություններ։ «Resourcing Tomorrow»-ն մասնակցում է ֆորումին՝ համատեղ անցկացնելով առանցքային պանելային քննարկում՝ «Ֆինանսների և ներդրումների ներգրավումը ռեսուրսների ոլորտում» թեմայով։ «Wood Mackenzie»-ն Mining Armenia Forum 2026-ին կմասնակցի հատուկ նիստով՝ նվիրված շուկայական հնարավորություններին, ներդրումային ներուժին և մրցակցային այն գործոններին, որոնք ձևավորում են Հայաստանի գրավչությունը՝ որպես հանքարդյունաբերական ներդրումների ուղղություն։

Իր հերթին՝ S&P Global Energy-ն ֆորումի շրջանակում հատուկ նիստ կանցկացնի՝ անդրադառնալով համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում կայունության ցուցանիշների վրա ազդող վերջին միտումներին և ներդրումային որոշումների կայացման մեջ կայունության գործոնների աճող նշանակությանը։

Mining Armenia Forum-ը ոչ միայն մասնագիտական քննարկումների, այլև միջազգային կապերի ձևավորման և փորձի փոխանակման հարթակ է։ Երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու հանքարդյունաբերության ոլորտի միջազգային և տեղական դերակատարների, ներդրողների, ֆինանսական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների, պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր և ձևավորելու նոր համագործակցության հնարավորություններ։

***

Mining Armenia Forum 2026-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Այս տարի ֆորումը կհամախմբի շուրջ 50 միջազգային և տեղական բանախոսների, ովքեր կառավարության ներկայացուցիչներ, ներդրողներ, կայուն զարգացման նպատակների փորձագետներ և տեխնոլոգիական առաջատարներ են։