Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում
Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ Մխիթարյան Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համար
Հասարակություն

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները

Digitec-ի շրջանակում կայացել է «Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ էկրանից այն կողմ՝ Team Studios-ի հետ» խորագրով շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում Team Group-ը ներկայացրել է Team TV-ի զարգացման նոր հնարավորությունները, Team Studios-ի արտադրական կարողություններն ու արհեստական բանականության կիրառմամբ ստեղծվող անիմացիոն նախագծերը։

Շնորհանդեսին մասնակցել են Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը, Team Studios-ի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Հայկ Կբեյանը և AI կոնտենտի պրոդյուսեր Սեդրակ Մկրտչյանը։

Ներկայացնելով Team Group-ի զարգացման ռազմավարությունը՝ Տիգրան Ֆրանգյանն ընդգծել է, որ խումբը, հեռահաղորդակցությունից սկսելով, այսօր միավորում է ավելի քան 20 ընկերություն՝ գործունեություն ծավալելով տարբեր ոլորտներում։ Դրանցից մեկը կինոարտադրությունն է, որը խմբի զարգացման առաջնահերթություններից է։

«Մեր նպատակը Հայաստանի համար կարևոր ոլորտներում ներդրումներ անելն ու տեխնոլոգիաների միջոցով դրանց զարգացմանը նոր թափ հաղորդելն է։ Team TV-ի դեպքում էլ հասկանում ենք, որ հաջողության հիմքում ոչ միայն հարթակի հասանելիությունն է, այլև որակյալ բովանդակությունը։ Այդ պատճառով ստեղծել ենք Team Studios-ը, որը հնարավորություն է տալիս զարգացնելու սեփական արտադրությունն ու հայկական պատմությունները հասցնելու հանդիսատեսին»,– նշում է Տիգրան Ֆրանգյանը։

2025 թվականից գործող Team Studios-ը ստեղծում է գեղարվեստական ֆիլմեր, կարճ սերիալներ և մուլտֆիլմեր՝ գաղափարի ու սցենարի մշակումից մինչև նկարահանում և հետարտադրություն։ Ստուդիան աշխատում է միջազգային կինոարտադրության մեջ կիրառվող առաջատար տեխնիկայով, իսկ իր հնարավորությունները հասանելի է դարձնում նաև գործընկեր կինոգործիչներին։

«Մեր նպատակն է հայկական պատմությունները պատմել ժամանակակից կինոյի լեզվով՝ այնպիսի որակով, որ դրանք մրցունակ լինեն նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Կարևորում ենք ոչ միայն սեփական նախագծերի իրականացումը, այլև համագործակցությունը հայ կինոգործիչների հետ՝ նպաստելով ոլորտում նոր որակի և հնարավորությունների ձևավորմանը»,– նշում է Team Studios-ի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Հայկ Կբեյանը։

Շնորհանդեսի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև անիմացիայի ստեղծման գործընթացում արհեստական բանականության կիրառմանը։ Խոսելով ԱԲ գործիքների օգտագործման մասին՝ Սեդրակ Մկրտչյանն ընդգծել է, որ տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծում, սակայն որակյալ անիմացիայի հիմքում շարունակում են մնալ մարդկային ստեղծագործական միտքն ու մասնագիտական աշխատանքը։

«ԱԲ-ի կիրառմամբ անիմացիա ստեղծելը մեկ հրահանգով պատրաստի արդյունք ստանալ չէ։ Դա երկար ու բազմափուլ գործընթաց է՝ կերպարների մշակումից և շարժումների մշակման փորձարկումներից մինչև դրվագների համադրում ու վերջնական արդյունքի ստացում։ Տեխնոլոգիաները կարող են արագացնել որոշ փուլեր, բայց պատմություն ստեղծելու, այն ճիշտ ներկայացնելու և որակ ապահովելու պատասխանատվությունը շարունակում է մնալ ստեղծագործական թիմի վրա»,– նշում  է AI կոնտենտի պրոդյուսեր Սեդրակ Մկրտչյանը։

Team Studios-ի նախագծերով Team Group-ը նպատակ ունի զարգացնելու հայկական կինոարտադրության և անիմացիայի հնարավորությունները՝ համադրելով ստեղծագործական ներուժն ու ժամանակակից տեխնոլոգիաները։

Team TV-ի առաջիկա սպասված պրեմիերաներից է լինելու «Գիշատիչների խնջույք» բազմասերիալանոց հոգեբանական դրաման Մկրտիչ Արզումանյանի, Սոս Ջանիբեկյանի, Էմմա Մանուկյանի և հայտնի այլ դերասանների մասնակցությամբ։