Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում
Ալիևի սահմանադրությունն իմ Սահմանադրությունը չէ’. Մարիաննա ՂահրամանյանԱյս վարչակազմի կողմից մի շարք ընդդիմադիր գործիչներ կալանավորվել են շինծու մեղադրանքներով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունը պարտավոր է ամուր մնալ իր դիրքերում և պայքարել հանուն գալիք սերունդների. Արմեն ՄանվելյանՓաշինյանին իշխանությունից հեռացնելու համար ընդդիմությունը դեռ շատ քայլեր ունի կատարելու. Աննա Կոստանյան Նիկոլ ջան, զաձերժկան ինչո՞ւմ ա, հայտարարի' արտահերթի մասին. Էդմոն Մարուքյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցավակցական ուղերձըՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում․ HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում«Նիկոլն ընդդեմ Նիկոլի» մարտը տեսնում ենք ալիևյան սահմանադրության նախագծում. Արամ ՎարդևանյանՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՅունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում Հայաստանի տարածքի մեծ մասը համարվում է ադրբեջանական. Հասմիկ Ենգոյան Ով դարձավ երկրի ղեկավար, նոր սահմանադրություն գրեց. Արշակ ԿարապետյանԱդրբեջանն ու Թուրքիան Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումով Հայաստանից նոր զիջումների պահանջի դուռն են բացում. Հայկ ՖարմանյանՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք Չալաբյան Հայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ Մխիթարյան Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները Ինչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր Ավետիսյան Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Ալիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր

Յունիբանկը հյուրընկալել է Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին և շնորհավորել նրանց Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում գրանցած հաջողությունների առթիվ։ Հանդիպման ընթացքում Բանկը նրանց հանձնել է Mastercard World Travel պրեմիում քարտեր՝ դրամական պարգևներով։

Յունիբանկն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան երկար տարիներ համագործակցում են։ Որպես ֆեդերացիայի գլխավոր հովանավոր՝ Բանկն աջակցում է հայկական ըմբշամարտի զարգացմանն ու մարզիկների մասնագիտական աճին։

«Մենք երկրպագում ենք մեր ըմբիշներին ու հպարտանում նրանց յուրաքանչյուր հաղթանակով։ Մարզիկների ու մարզիչների հետ շփումն օգնում է մեզ հասկանալ, թե ինչի կարիք ունի հավաքականը և ինչպես կարող ենք օգտակար լինել։ Օլիմպիական խաղերին ընդառաջ մեզ համար հատկապես կարևոր է, որ մեր ըմբիշները լիարժեք պատրաստվելու բոլոր պայմաններն ունենան», – նշեց Յունիբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։

«Յունիբանկը մեր ըմբշամարտի ֆեդերացիայի և անձամբ իմ կողքին է։ Սա մեծ աջակցություն է մեզ համար, որպեսզի կարողանանք լավ հանդես գալ առաջիկա մրցաշարերում։ Մարզիկին մնում է կենտրոնանալ մարզումների վրա և մեդալներ նվաճել մեր երկրի համար», – ասաց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքով՝ Յունիբանկը մեծ աջակցություն է ցուցաբերում ըմբշամարտի զարգացմանը, ինչի մասին վկայում են նաև մարզիկների գրանցած արդյունքները։ Վերջին տարիներին աշխարհի յուրաքանչյուր առաջնությունում Հայաստանի հավաքականը ունեցել է և՛ չեմպիոններ, և՛ մրցանակակիրներ։ Նրա խոսքով՝ նման հովանավորի աջակցությունը մեծ խթան է ըմբշամարտի ֆեդերացիայի համար։

Mastercard World Travel քարտերի արտոնություններն ավելի հարմարավետ կդարձնեն մարզիկների ու մարզիչների միջազգային ուղևորությունները։ Քարտապանները կարող են տարեկան վեց անգամ անվճար օգտվել օդանավակայանների բիզնես սրահներից և Fast Track ծառայությունից։ Փաթեթը ներառում է նաև ինտերնետ ռոումինգ և շուրջօրյա կոնսիերժ ծառայություն։

«Mastercard-ի համար մեծ պատիվ է աջակցել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով, տաղանդով, համառությամբ, կամքով ու նվիրվածությամբ ներկայացնում են Հայաստանը միջազգային մրցասպարեզում և մեդալներ նվաճում», – նշեց  Հայաստանում Mastercard-ի ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։

«Երբ վերադառնում ես հայրենիք ու տեսնում, որ մարդիկ գնահատում են աշխատանքդ և ուրախ են քեզ համար, հասկանում ես, որ ջանքերդ իզուր չեն անցել», – հավելեց աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը։

«Յունիսպորտ» ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը նշեց, որ միջազգային մրցումներում հաջող ելույթից հետո հայրենիք վերադարձող յուրաքանչյուր մարզիկ պետք է արժանանա պատշաճ ուշադրության, իսկ այդ գործում կարևոր դեր ունեն մարզիկներին հովանավորող կազմակերպությունները։

Յունիբանկը նախատեսում է առաջիկայում ընդլայնել համագործակցությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ՝ շարունակելով աջակցել հայկական ըմբշամարտի զարգացմանը և 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին ընդառաջ մարզիկների նախապատրաստությանը։