Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներԹշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանԻնդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա Գասպարյան
Ժամանց

Անհայտ փաստեր Լեոնարդո դա Վինչիի ամենաառեղծվածային «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարի մասին, որոնք ձեր մազերը բիզ-բիզ կկանգնեցնեն

Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարի անվանումն արդեն իսկ սրբազան նշանակություն ունի։ Եվ իսկապես, Լեոնարդոյի շատ կտավներ ամենաառեղծվածային լուսապսակով են պատված։ «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը սիմվոլիզմի բազում տարրեր ու քողարկված ուղերձներ է պարունակում։

Լեգենդար ստեղծագործության ռեստավրացիայից հետո նկարի պատմության հետ կապված մի շարք հետաքրքիր փաստեր ի հայտ եկան։ Կտավի իմաստն առ այսօր լիովին բացահայտված չէ։ «Խորհրդավոր ընթրիքի» թաքնված ուղերձի առնչությամբ առայսօր նորանոր ենթադրություններ են ծնվում։

Ինքը՝ Լեոնարդո դա Վինչին, կերպարվեստի պատմության մեջ ամենախորհրդավոր անհատականություններից մեկն է եղել։ Ոմանք նրան սրբերի շարքն են դասում ու գովերգական ձոներ նվիրում, ոմանք էլ նրան հոգին սատանային ծախած աստվածանարգ են համարում։ Սակայն բոլորն անվերապահորեն դա Վինչիին հանճարեղ են անվանում։

 

Կտավի ստեղծման պատմությունը

Դժվար է հավատալ, բայց «Խորհրդավոր ընթրիք» կոթողային որմնանկարը 1495-ին ստեղծվել է Միլանի դուքս Լյուդովիկո Մարիա Սֆորզայի պատվերով։ Հակառակ այն հանգամանքին, որ տիրակալը ցուփ ու շվայտ կյանք էր վարում, նա շատ համեստ ու բարեպաշտ կին ուներ՝ Բեատրիչեն, որին խորապես հարգում էր ու մեծարում։

Ավաղ՝ կնոջ հանդեպ դքսի սիրո ուժը դրսևորվեց միայն Բեատրիչեի հանկարծակի մահվանից հետո։ Դքսի վիշտն այնքան մեծ էր ու անմխիթար, որ նա 15 օր դուրս չէր գալիս ննջարանից։ Իսկ երբ դուրս եկավ, առաջինը, որ արեց, Լեոնարդո դա Վինչիին որմնանկար անելու պատվերն էր, որի մասին մի անգամ կենդանության օրոք խնդրել էր նրա հանգուցյալ կինը՝ Բեատրիչեն։ Դրանից հետո դուքսը վերջ դրեց զեխ կյանքին։

 

 

Իր բացառիկ ստեղծագործությունը նկարիչն ավարտեց 1498-ին։ Կտավի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։ Մասագետների պնդմամբ, «Խորհրդավոր ընթրիքը» կտավն ավելի լավ է նայվում աջ կամ ձախ կողմից՝ 9 մետր հեռավորությունից և 3, 5 մետր բարձրությունից։

Զարդանկարը ստեղծելիս դա Վինչին օգտագործել է ձվի տեմպերա, որը հետագայում չար կատակ է խաղացել կտավի հեղնակի գլխին․ 20 տարի անց կտավը սկսել է փշրվել։ Աշխարհահռչակ որմնանկարը զետեղված է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատան պատին։

Արվեստաբանների խոսքերով՝ նկարիչը կտավում դիտավորյալ է նկարել նույնպիսի սեղան ու սպասք, որոնցից այդ ժամանակներում օգտվում էին եկեղեցում։ Այս պարզունակ հնարքով Լեոնարդոն փորձել է ցույց տալ, որ Հիսուսն ու Հուդան (Բարին ու Չարը) միմյանց առավել մոտ են կանգնած, քան ենթադրում ենք։

Հետաքրքիր փաստեր Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարի մասին

Որմնանկարում պատկերված 12 Առաքյալների անձերը բազմիցս բուռն բանավեճերի տեղիք են տվել։ Դատելով Լուգանոյում պահպանվող կտավի վերարտադրանկարից (ռեպրոդուկցիա)՝ ձախից աջ նստած են․ Բարդուղիմեոսը, Հակոբոս Ալփյանը և Անդրեասը, որոնք ձևավորում են առաջին խումբը։ Հուդան, Պետրոսը և Հովհաննեսը հաջորդ եռյակն են կազմում։ Թովմասը, Հակոբոսը և Փիլիպոսը մտնում են երրորդ եռյակի մեջ։ Մատթեոսը, Թադեոսը և Սիմոն Կանանացին վերջին եռյակում են։

 

 

Շատ պատմաբանների կարծիքով, զարդանկարում պատկերված է սուրբ հաղորդությունը, քանի որ Հիսուս Քրիստոսը ձեռքերով ցույց է տալիս հացն ու գինին։ Իհարկե, գոյություն ունի նաև այլընտրանքային վարկածը, որի մասին կխոսենք ստորև։

Շատերը պիտի որ դեռևս դպրոցական ծրագրից իմանան, որ դա Վինչիի համար ամենից դժվարը Հիսուսի և Հուդայի կերպարներն են եղել։ Ի սկզբանե, նկարիչը մտադրվել էր նրանց դարձնել Բարու և Չարի մարնավորումը, և երկար ժամանակ փնտրում էր մարդկանց, որոնք գլուխգործոցի համար իբրև բնորդ կծառայեին։

Մի անգամ, ժամերգության պահին, դա Վինչին երգչախմբում տեսնում է վսեմաշունչ և անբիծ մի պատանու և այլևս կասկած չի մնում․ ահա նա՝ «Խորհրդավոր ընթրիքում» Հիսուսի կերպարը մարնավորելու կոչված միակ մարդը։

Վերջինը, որի նախատիպը նկարիչը դեռ չէր հաջողվել գտնել, Հուդայի կերպարն էր։ Լեոնարդոն երկար ժամանակ շրջում էր իտալական քաղաքի փողոցներում՝ հարմար բնորդ գտնելու հույսով։ Եվ ահա, 3 տարի անց նկարիչը գտավ՝ ինչ ուզում էր․ ջրափոսում ընկած էր հաբեցող տղամարդ, որի անկումն արդեն անդառնալի էր։ Լեոնարդոն համայում է` նրան անհապաղ իր արվեստանոց բերել։ Հարբեցողը հազիվ էր ոտքերի վրա կանգնում ու չէր էլ գիտակցում՝ որտեղ է ինքն ընկել։

 

Երբ նկարիչը վերջապես ավարտում է Հուդայի կերպարը, հարբեցողը մոտենում է որմնանկարին ու խոստովանում, որ նախկինում արդեն տեսել է այն։ Ի զարմանս նկարչի, տղամարդը պատասխանում է, որ 3 տարի առաջ ինքը բոլորովին ուրիշ մարդ էր․ երգում էր եկեղեցական երգչախմբում և առաքինի կյանք էր վարում։ Հենց այդ ժամանակ էր, երբ իրեն ինչ-որ նկարիչ մոտեցավ ու առաջարկեց բնորդ լինել՝ Հիսուսի կերպարի համար։

Այսպես, պատմաբանների ենթադրմամբ, Հիսուսի ու Հուդայի կերպարների համար բնորդ է ծառայել միևնույն մարդը՝ իր կյանքի տարբեր ժամանակահավածներում։ Ադ փաստը յուրօրինակ փոխաբերություն է, որը վկայում է․ չարն ու բարին մշտապես քայլում են կողք կողքի և նրանց միջև անչափ նուրբ սահմանագիծ կա։

«Խորհրդավոր ընթրիքը» կտավում ամենավիճելին այն տեսակետն է, ըստ որի Հիսուս Քրիստոսի աջ կողմում բնավ էլ առաքյալ չէ, այլ ինքը՝ Մարիամ Մագդաղենացին։ Վերջինիս դիրքը, ըստ մասնագետների, վկայում է, որ նա Հիսուսի օրինական կինն է․ երկուսի ուրվագծերից կազմվում է լատիներեն М տառը, որը վերծանվում է իբրև «matrimonio», այսինքն՝ «ամուսնություն»։

 

Գիտնականներից ոմանց կարծիքով, որմնանկարում առաքյալների անսովոր դասվարությունն ընթրիքի սեղանի շուրջ նույնպես պատահական չի ընտրված․ Լեոնարդո դա Վինչին, իբր, առաքյալներին ըստ կենդանակերպի նշանների է դասավորել։ Այդ լեգենդի համաձայն, Հիսուսը կենդանակերպի նշանով Այծեղջյուր էր, իսկ Մարիամ Մագդաղենացին՝ Կույս։

Անհնար է շրջանցել այն փաստը, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրանոթի արկն ընկել է եկեղեցու վրա, շուրջն ամեն ինչ հավասարվել է հողին, և միայն պատը, որին պատկերված է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը, մնացել է անսասան ու բոլորովին չի տուժել։

Իսկ հեռավոր 1566-ին տեղի վանականները աշխարհահռչակ որմնանկարի պատին դուռ են բացել, որի պատճառով «կտրվել» են կերպարներից մի քանիսի ոտքերը։

Ավելի ուշ Փրկչի գլխավերևում փակցրել են Միլանի զինանշանը։ Իսկ 17-րդ դարում եկեղեցու սեղանատունն առհասարակ ախոռ են դարձրել։

Պակաս հետաքրքրական չէ նաև արվեստաբանների տեսակետը «Խորհրդավոր ընթրիքի» սեղանին պատկերված ուտելիքի ու սպասքի պարագաների վերաբեյալ։ Դիցուկ, Հուդայի դիմաց Լեոնարդոն պատկերել է շուռ եկած աղաման (ինչն այն ժամանակներում դեռ վատ նշան էր համարվում), ինչպես նաև դատարկ ափսե։

 

Մի վարկածի համաձայն էլ, Քրիստոսի թիկունքում նստած Թադեոս առաքյալն իրականում հենց իր՝ Լեոարդո դա Վինչիի ինքնանկարն է (ժամանակակից լեզվով՝ Լեոնարդոյի սելֆին)։ Նկատի ունենալով նկարչի բնավորությունն ու նրա աթեսիտական հայացքները, սույն հիպոթեզն ավելի քան հավանական է թվում։


Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը