Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից
Տեսանյութեր

Հարևանուհու մահանալուց հետո նա որդեգրեց նրա 3 երեխաներին. Մի որոշ ժամանակ անց նրա դուռը թակեցին… Տեսանյութ

Տիշան և Օդրին հարևանուհիներ էին, բայց նրանց կապում էր միայն թռուցիկ ծանոթությունը, և շփումները բարևից այն կողմ չէին անցնում։ Գուցե դա է պատճառը, որ մի անգամ, երբ Օդրին Տիշային խնդրեց գիշերելու տեղ տալ իր երեք երեխաներին, նա խիստ զարմացավ։

 

Սակայն իբրև հինգ երեխայի մայր՝ Տիշան չէր կարող մերժել հարևանուհուն։ Մանավանդ, երբ նա բացատրեց, որ ստիպված է հետազոտվելու համար մի գիշեր անցկացնել հիվանդանոցում։ Այդ պահին Տիշայի մտքով անգամ չէր անցնում, որ շուտով իր կյանքն արմատապես փոխվելու է։

Հաջորդ օրը վշտից այրված Օդրին տուն վերադարձավ․ բժիշկները նրան 2-րդ փուլի ստամոսքի քաղցկեղ էին ախտորոշել։ Փորձանքը մտերմացնում է հարևանուհիներին։ Տիշան ամեն հարցում օգնում է Օդրիին և դառնում միայնակ կնոջ միակ նեցուկը։ Օդրին գիտակցում էր, որ իր օրերը հաշվված են, և բնականաբար նրան անհանգստացնում էր իր երեք երեխաների ապագան։

 

Մահվանից առաջ նա խնդրում է, որ Տիշան ու նրա ամուսինը դառնան իր փոքրիկների խնամակալները։

Որբանոցում մեծացած Տիշան հիանալի գիտեր՝ ինչ ծանր կյանք է սպասվում երեխաներին մոր մահվանից հետո։ Նա նաև հասցրել էր կապվել Օդրիի մանչուկների հետ ու սիրել նրանց, ինչպես կսիրեր իր հինգ զավակներին։

Բացի դրանից, երեխաներն էլ կարգին ընկերացել էին։ Ու թեև Բոշեմին ընտանիքն առանձնապես հարուստ չէր, իսկ նրանց տանը յոթ մարդ հազիվ էր տեղավորվում, ամուսինները հանդուգն քայլի են դիմում՝ որդեգելով Օդրիի երեք երեխաներին։

 

Ահա այսպես, երկու ընտանիքը վերածվում է մի մեծ ընտանիքի։ Օդրիի փոքրիկների նոր ծնողները նրանց շրջապատում են աննկարագրելի բարությամբ, հոգատարությամբ ու ամեն հարցում օգնության հասնում։ Տիշայի երեխաներն էլ նորաթուխ քույրերին ու եղբորը սիրահոժար տրամադրում են իրենց հանդերձանքը, ննջարանն ու լոգասենյակը։

Սակայն երբ երեխաները մեծանում են, տանն իրենց այնքան էլ հարմարավետ չեն զգում։ Այդ նեղ պայմաններում խոսք չէր կարող լինել անձնական տարածության մասին։ Մի մասը քնում էր միջանցքում, մյուս մասը՝ խոհանցում։

 

Մի գեղեցիկ օր Տիշայի դուռը թակեցին։ Տեղեկանալով Տիշայի և Օդրիի պատմությանը՝ տեղական հեռուստաընկերությունը որոշել էր ընտանքին անակնկալ մատուցել։ Բոշեմինները վաղուց էին երազում մեկ մանկական սենյակը մի քանի փոքրիկ ննջասենյակների վերածել, և հեռուստաընկերությունը իր օգնությունն առաջարկեց այդ հարցում։

Ընտանիքը մի քանի օր տեղավորվում է հյուրանոցում, իսկ նրանց տանը եռում են շինարարական աշխատանքները։ Բնականաբար, մեկ միջնապատ դնելով գործը չի սահմանափակվում։ Լավագույն ինժեներներն ու դիզայներները տան ինտերիերի միանգամայն նոր նախագիծ են մշակում, և տանը բոլորի համար տեղ է ճարվում։

 

Երբ 8 երեխայից բաղկացած ընտանիքը մտնում է վերակառուցված բնակարան, նրանք կորցնում են խոսելու ունակությունը։ Նույնիսկ ամենահամարձակ երազանքներում Բոշեմինները չէին կարող նման շքեղություն պատկերացել։ Փոքրիկները լաց էին լինում երջանկությունից և զմայլվում իրենց նոր ննջարաններով։ Ծնողներն էլ հիանում էին հյուրասենյակի ու խոհանոցի ֆունկցիոնալությամբ։ Հապա տեսեք՝ ինչպես է փոխվել տունը։

Բայց դա էլ դեռ ամենը չէր։ Հեռուստաընկերությունը ընտանքին նվիրեց անվճար սննդի ձեռքբերման վկայագիր, իսկ Բոշեմին ընտանիքի ամենամեծ զավակին՝ 18-ամյա որդուն, սեփական բնակարան գնելու փող տրամադրեց։

Երբ Բոշեմին ամուսինները հանձն առան իրենց հարկի տակ ընդունել երեք որբացած մանուկներին, նրանք անձնական շահի մասին չէին մտածում։

Հենց այդ ինքնազոհողությունն էլ մարդանց մեջ հարգանք հարուցեց նրանց հանդեպ։ Շարքային քաղաքացիների ու մեցենատների փողով այս ընտանքն ստացավ նվեր, որի մասին երազել անգամ չէր կարող։