Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան
Հասարակություն

Պետության ղեկավարի խոսքը, որ Սյունիքից ոչ մի սահման չի զիջվել, իրավական հետևանք կարող է ունենալ․ Լևոն Գևորգյան

Պաշտոնատար անձանց և պետությունների իրավական հայտարարությունները, ցավոք սրտի, ունենում են իրավական հետևանքներ։ Այս մասին հայտարարել է փաստաբան Լևոն Գևորգյանը, «Իրավական ուղի» կազմակերպության հրավիրած՝ «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովի ընթացքում՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները Խորհրդային Միության վարչական բաժանմամբ որոշելու իրավաչափության մասին։

Եթե պետության ղեկավարը մի քանի անգամ հայտարարի, որ կան միջազգայնորեն ընդունված սահմաններ կամ Սյունիքից ոչ մի սահման չի զիջվել, այդ հայտարարություները կարող են ունենալ իրավական հետևանքներ՝ մտահոգություն հայտնեց իրավաբանը։  Նա նշեց, որ այս կարգի հայտարարությունները անհապաղ շտկման կարիք ունեն։

Նա միջազգային փորձից օրինակներ բերեց, որոնք ապացուցում են, որ պետությունները կարող են ունենալ միջազգայնորեն ճանաչված սահմաններ միայն փոխադարձ համաձայնությամբ։

Իրավաբանը նկատեց, որ Ադրբեջանը 2008 թ-ից պնդում է իր արտաքին սահմանների անխախտելիությունը՝ հիմնվելով այն մոտեցման վրա, որ Խորհրդային Միության ներքին վարչական սահմանները պետք է վերածվեն նորանկախ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների։ Այս կոնցեպտը, ըստ նրա, մշակվել է ապագաղութացման համատեքստում նախ՝ Լատինական Ամերիկայում, որի երկրները որոշել են իրենց միջև տարածքային վեճերը դադարեցնել արտաքին թշնամու դեմ պայքարելու համար։ Նույն սկզբունքը Աֆրիկայում է կիրառվել՝ կրկին բոլոր պետությունների փոխադարձ համաձայնությամբ։

«Այստեղ շատ կարևոր է, որ սահմանների շարունակականության սկզբունքը չի կարող գործել առանց բոլոր մասնակից սուբյեկտների փոխադարձ համաձայնության։ Տարածքային ամբողջականության սկզբունքը սկսում է գործել, երբ որևէ սուբյեկտի կողմից դա ճանաչվում է և սկսում է գործել արտաքին վտանգներից պաշտպանվելու համար, ոչ թե ներքին։ Եվ այդ սկզբունքը չի գործում, երբ պետության տիտղոսը հաստատված չէ և պետության ներսում անջատողական շարժումներ կան»,-մեկնաբանեց Լևոն Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ Խորհրդային Միության տրոհումը բոլորովին ապագաղութացման գործընթաց չէր։ Նա բերեց Աֆրիկայի օրինակը, որտեղ վերոնշյալ մոտեցումը կիրառվել է բացառություններով․ այսինքն, եթե մինչև գաղութացումը պետությունը ունեցել է պետականություն, ապա հաշվի են առնվել այդ պետականության սահմանները։

«Խորհրդային Միության փլուզման դեպքում պետք է արձանագրենք, որ մինչև Կարմիր բանակի մուտքը տարածաշրջանի պետությունները ունեցել են պետականություն, որը ճանաչված է եղել Ազգերի լիգայի կողմից։ Սա հիմք է տալիս պնդելու, որ ԽՄ ներքին՝ տեխնիկական բաժանումը  իրավական հիմք չունի։

Նա հիմնավորեց, որ «միջազգայնորեն ճանաչված սահման» եզրույթը որևիցե իրավական արժեք չունեցող պնդում է, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ն տարածքի նկատմամբ տիտղոս որոշող սուբյեկտ չէ, այն ընդամենը այդ բանաձևի օգտին ստորագրած 13 պետություների դիրքորոշում է և զուտ քաղաքական, ոչ թե իրավական դիրքորոշում։

Լևոն Գևորգյանը առանցքային համարեց նաև պատմական դեպքերի հաջորդականությունը՝ բերելով մի քանի օրինակ միջազգային պրակտիկայից, երբ իրավական հարցերը հստակեցվել են պատմական զարգացումների հիմքով։

Նա հիշեցրեց, որ երբ 1828թ Թուրքմենչայի պայմանագրով Ցարական Ռուսաստանի ենթակայության տակ անցավ մեր տարածաշրջանը, այն բաժանվեց Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի գուբերնյաների, որտեղ էթնիկ կոմպոնենտը որևէ դերակատարում չէր խաղում․ Երևանի գուբերնյան ամբողջապես հայկական կոմպոնենտ ուներ, Բաքվինը՝ ադրբեջանական, իսկ  Ելիզավետպոլի գուբերնյան ուներ խառը կոմպոնենտ։ Ընդ որում մուսուլմանական տարրը 50+ էր, բայց նրանք ոչ միայն ադրբեջանցիներ էին, այլև քրդեր, թաթարներ և այլն։ Նա նկատեց, որ Նախիջևանը գտնվել է Երևանի գուբերնյայի կազմում։

Իրավաբանը նշեց, որ Խորհրդային Միությունը տարածքային վեճերը սառեցրեց 70 տարով, բայց վեճը սառեցվեց, երբ գոյություն ուներ միջազգային իրավունքի մեկ ռեժիմ, ապասառեցվեց, երբ այլ ռեժիմ էր։

Լևոն Գևորգյանը նաև այլընտրանքային տեսանկյունից մոտեցավ Արցախի ճակատագրի վերաբերյալ դիսկուրսին՝ նշելով, որ ճիշտ չէ այն սկսել Կովբյուրոյի՝ 1921 թ-ի որոշումից։

ավելին