Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում է
Հասարակություն

Ազերիները Վահագն Հովակիմյանին թաղել են որպես հերոսի

Forrights.am-ը գրում է.

Որ պատերազմը սկսվեց, 20-ամյա Վահագն Հովակիմյանը 1 տարի երեք ամսվա ժամկետային զինծառայող էր: Այդ ընթացքում մեկ անգամ էր տուն գնացել՝ անցյալ գարնանը: Իսկ սեպտեմբերի 17-ին ծնողները նրան տեսան վերջին անգամ՝ Մատաղիսի զորամասում: Համավարակի պատճառով այցելություններն արգելված էին: Հայրը՝ Հրաչյան , որ Ռուսաստանից էր եկել ու վաղուց որդուն չէր տեսել, մի կերպ համոզել էր հրամանատարին, որ թույլ տա մի քանի ժամով տեսակցել որդուն: Դա նրանց վերջին հանդիպումը եղավ, ու հետո արդեն ընտանիքը հաճախ է հիշում այդ օրը:

Մատաղիսը Վահագի համար ճակատագրական տեղ էր, որտեղ նա ձգտում էր ու հասավ, չնայած մի անտեսանելի ձեռք, կարծես, անընդհատ հետ քաշեր նրան: Զորակոչի ժամանակ առողջական խնդիրների պատճառով ուզում էին տարկետում տալ, բայց Վահագը մտավ զինկոմի մոտ ու հրաժարվեց տարկետման իրավունքից: Երևանում էլ, վիճակահանության ժամանակ թուղթը ձեռքից արկղն ընկավ: Կարող էր ուրիշ թուղթ վերցնել, բայց նա կրկին նույնը հանեց՝ իր թուղթը, վրան սևով՝ Մատաղիս: Ծնողները պատմում են, որ սկզբում տխրել էր, քանի որ ամենադաժան բարքերով զորամասերից մեկն էր Մատաղիսը: Բայց հետո նույնիսկ հպարտանում էր Վահագը, որ ինքը Մատաղիսի դիրքը պահող զինվոր է: «Մատաղիսի դիրքը պահելը պատիվ է», — ասել է նա:

Մնացին մենակ՝ ձորի բերանին

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան 7.20 տնեցիները բացում են «ֆեյսբուքը» ու տեսնում՝ լայնածավալ հարձակում Արցախի վրա: Առաջին հարվածը՝ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, նրանք վերցրեցին իրենց վրա: Հանկարծակի դիվերսիոն հարձակում եղավ Մատաղիսի դիրքի վրա: Թուրքը մտավ դիրք, մտավ խրամատ, մտավ զորամաս: Զինվորների անվտանգությունն ապահովելու նպատակով նահանջելու հրաման տրվեց: Երեխեքը գիշերվա կեսին անտառներով հետ փախան: Կապը Վահագի հետ առ ժամանակ խզվեց: Վահագին տեղափոխեցին այլ դիրք՝ Մարտակերտն ու հարակից գյուղերը, Ստեփանակերտի ճամփան հսկող 530-րդ բարձունքը: Երեք հրամանատարներ են այստեղ զոհվել: Չորրորդին չուղարկեցին: Խառը վիճակ էր արդեն: Օգնության եկած կամավորներից շատերը հեռացան, դիրքը թողնելով 18-20 տարեկաններին: Նրանք մնացին մենակ, 530-րդ բարձունքից իջնող ձորի բերանին կանգնած: Ոչ ելք կար, ոչ մուտք:

Հանել միայն վիրավորներին, դիերին թողնել

Պաշտպանական գծի մեջտեղում մոբն ու կամավորներն էին, և այստեղ էր սպասվում հարձակումը: Բայց հակառակորդը խփել է ձորի ձախ ափից: 7 հոգի առավոտյան 6 անց տաս ընդունել են մարտը: Սկսվել է՝ արկերի տեղատարափ, ավիացիա, հրետանի: Վահագը, որ դասակի հրամանատարն էր, կռվել է 5 զենքից, մեկը դրել, մյուսով է կրակել: Հավերժ Փառք էդ տղաներին: Հենց սկզբից մի քանի հոգի վիրավորվել են: Ա-ն է զոհվել: Հետո եկել է հրաման նահանջել, հանել միայն վիրավորներին, դիերին թողնել: Դիերի վրա շատ ժամանակ է գնում: Տղաներից մեկը՝ 18 տարեկան, որ Վահագից 20 մետր աջ ոտքերից ծանր վիրավոր, արնաքամ պարկած էր, զենք են տվել, որ պաշտպանի իրեն: Նա խնդրել, ասել է՝ ինձ իջեցրեք: Բայց տղաները չեն կարողացել իջեցնել: Զենքը թողել են մոտը, գնացել են: Նրան սպանել է թշնամին՝ ողնաշարից ու գլխին կրակելով: Թշնամու զինվորները եկել են անանուն այդ բարձունք հայկական զինվորական համազգեստով, թևերին կարմիր ժապավեններ կապած: Վահագը չի իջել դիրքից: Ընկերներին ասել է՝ ապահով իջեք, ես ձեզ կպահեմ, մեկը պետք է պահի, թ՞ե չէ: Ասում են՝ խրամատում արդեն դեմ առ դեմ հանդիպել է ազերիներին: Վիրավոր, մի ոտքը կտրված, մարտի է բռնվել ու վերջում նռնակով պայթեցրել է իրեն, որ գերի չընկնի: Հոկտեմբերի 13-ն էր: Մահից երեք օր առաջ կարողացել է զանգել է քույրիկին, ծնունդը շնորհավորել, մորն էլ, Անժելային, ասել է՝ ձեզ լավ պահեք, լավ եղեք, ու անջատել է հեռախոսը: Այդ պահին լաց է զգացել մայրը նրա ձայնում: «Տղաս հեկեկում էր, թեև լացող չէր, գիտեր, ինչ է լինելու», — ասել է մայրը՝ Անժելան, իսկ հայրը՝ Հրաչյան, հուղարկավորության ժամանակ ասել է. «Ճիշտ ապրել է, ճիշտ ծառայել է և ճիշտ զոհվել է»: Բայց շատ ավելի ուշ: Երեք ամիս է փնտրել նրա մարմինը:

Դիակը՝ որպես վալյուտա

Վահագի մահվան լուրը հարազատները ստացել են հոկտեմբերի 18-ին նրա ընկերներից: Ու սկսվել են ընտանիքի ամենածանր օրերը: Հիվանդանոցներում, մորգերում անարդյունք փնտրտուքից հետո հայրը որոշել է գնալ արդեն ադրբեջանական ուժերի ձեռքին գտնվող այն բարձունքը, որտեղ զոհվել էր որդին: Նրան դիմավորել են զենքով, թույլ են տվել, որ գնա ձորի բերան: Նույնիսկ տեղն են ցույց տվել, թե որտեղ կարող էր դի լինել թաղված: Հայրը փորել ու զինվորական սապոգ է տեսել: Հանել է գլուխը կտրած, թևը պոկած մարմին: Ազերիներն իրեն ասել են. «Դին վերցու ու գնա, թե չէ քեզ էլ ենք այսպես անելու»: Վերցրել ու գնացել է: Հետո պարզվել ՝ Ա-ի մարմինն էր: Հրաչյան զանգել է Ա-ի հարազատին, ասել՝ ձեր դին բերել եմ:

Մի քանի օրից կրկին գնացել է բարձունք: Էս անգամ՝ եղբայրներով: Հայկական կողմի հետ պլան են մշակել: Կապ են տվել ադրբեջանցիներին, ասել են՝ մենք ձերոնցից մի դիակ ունենք, թողեք, էս մարդը գա, իր որդուն գտնի, ձեր դիակը տանք ձեզ: Էն կողմից պատասխանել են՝ մեկը չեք տալու, երկուսն եք տալու, որ թողենք, մտնեք: Մերոնք դեմ չեն եղել, բայց իրենք էլ են պայման դրել՝ երկուսը տանք, փոխարենը երեք դի տվեք: Այսպես էլ բարիշեցին: Սակարկության ավարտին, դիակները տվին-առան, ու Վահագի հայրը նորից մտավ բաղձալի բարձունքի տարածք:

Նրան մոտեցել են առանց զենքի՝ մայոր, գնդապետ, զինվոր, թարգմանիչ, մի մեծ խմբով: Ասել են. «Էս ամբողջը մեր տարածքն է: Ձեզ զինվոր է պետք, զինվոր ենք տալիս, բահ է պետք, բահ ենք տալիս, պետք է՝ մենք էլ ձեզ հետ կգանք, կօգնենք ամեն ինչով: Փնտրեք ու գտեք ձեր երեխուն, մենակ թե մինի վրա չպայթեք: Ամբողջ օրը ձեր տրամադրության տակ է»:

Ռուսերեն են խոսել ադրբեջանցիները: Նրանցից մեկը ասել է. «Գիտեք, մեզ հաճել՞ի է էս ամենը: Երանի, էն օրերը, որ մենք իրար հետ дружно ապրում էինք: Մի գուցե, կգան էլի էդ օրերը»: Իսկ գնդապետը տմբտմբացրել է Հրաչյայի ուսը. «Քո շեխիդին դու գտնելու ես: /շեխիդ՝ ադրբեջաներեն հերոս, հանուն հավատքի տառապյալ/ Քո տղան շեխիդ ա եղել: Մենք շեխիդներին սրբի պես ենք պահում ու հարգում: Ման արի, անպայման կգտնես»: Ու ման են եկել եղբայրները: Ու զինվորների մասունքներ են գտել՝ ծնոտ, թև, ոտք: Ասել են. «Մի քանի ընտանիքի մասունք ա: Տանենք, իրանց տանք: Թող իրենք էլ թաղեն իրենց երեխեքին»:

Վահագն Հովակիմյանի մարմինը բարձունքում չի եղել:

Նրան գտել են Ստեփանակերտի դիահերձարանում, երբ լուր են ստացել, որ հունվարի 6-ին դիահերձարան երեք մարմին են բերել՝ երկուսն անճանաչելի են, մենակ ոսկրերն են մնացել, մեկը՝ պահպանված: Պահպանված մարմինը Վահագինն էր: «Հովակիմյան Վահագն Հրաչյայի», — կարդացել են գրպանի փաստաթղթերում: Չոքել են, լացել են, ու նոր հասկացել են, որ Վահագին շեխիդի պես են թաղել՝ սրբորեն ու պատվով հանձնել են հողին: Անգամ Աստվածաշունչն են թողել գրպանում:

Հ.Գ. Վահագն Հովակիմյանի մարմինը հուղարկավորել են հունվարի 13-ին:

 

Ավելին՝ այստեղ