Թշնամիների ճամբարում տագնապ է․ բանալին մնում է Հայաստանի ձեռքին
Հունիսի 20-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները, եւ ուժը (ուժերը), որոնք կկարողանան կառավարություն ձեւավորել, կստանան գլխավոր խնդիրը լուծելու մանդատ։ Այլ հարց է` կկարողանա՞ն անել դա։
Տարածաշրջանում լեգիտիմության, սահմանների ու պետական կազմավորումների ճգնաժամ է, որի մասին վկայում են թշնամիների՝ ռուսների ու թուրքերի ճամբարում տագնապալի տրամադրությունները։ Առանց լեգիտիմության ճգնաժամի հանգուցալուծման տարածաշրջանը կայուն չի լինի, եւ ցանկացած նոր փաստաթուղթ, որը կպարտադրեն Հայաստանին, ավելի կխորացնի ճգնաժամը։
Լեգիտիմության ճգնաժամը սկզբնավորվել է 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերով, որը ստորագրել են Թուրքիայի եւ Ռուսաստանի չճանաչված կառավարությունները։ Հայկական հողերի բաժանման այդ պայմանագիրը չի ճանաչվել միջազգային իրավունքով։ Հայաստանի կառավարությունը բոլոր հիմքերն ունի պահանջելու այդ պայմանագրով թուրքերին անցած Նախիջեւանի, Կարս-Արդահանի ու Արարատ լեռան վերաինտեգրումը Հայաստանին։
Բաքվին Արցախի փոխանցումը Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության որոշմամբ նոնսենս է միջազգային իրավունքի տեսակետից։ Հայաստանի կառավարությունը կարող է եւ պետք է սկսի Արցախի վերամիավորման գործընթացը։
Անօրինակարգության մյուս բաղադրիչն այն է, որ ներկայիս Ադրբեջանն անկախություն է հռչակել որպես Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, որի կազմում չեն եղել ոչ Արցախը, ոչ Նախիջեւանը, ոչ էլ այլ տարածքներ։
2020 թվականին Թուրքիան ու Ռուսաստանը Հայաստանին արյունալի պատերազմ պարտադրեցին եւ կտրատեցին Արցախը՝ խորացնելով իրենց լեգիտիմության ճգնաժամը։ Ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանը չի ճանաչել նոյեմբերի 9-ի հայտարարությունը որպես վերջնական կարգավորում։ Եռակողմ հայտարարությունն ինքը անօրինական փաստաթուղթ է։
Անօրինակարգության գագաթնակետը ռուսական խաղաղապահ զորքի մանդատի բացակայությունն է։ Ադրբեջանը չի ստորագրել փաստաթուղթը, որով ռուսական զորքը մտել է Արցախ։ Այդ համատեքստում ռուսական զորքը ցանկացած պահի կարող է օկուպացիոն հայտարարվել։
Չնայած սահմանային սյուներին, խաղաղապահներին ու ոչ լեգիտիմ թղթերին, որոնց հղում են անում զավթիչները, հայերի իրավունքն անքակտելի է, եւ հենց հայերի մոտ է տարածաշրջանում լեգիտիմության կնիքը։




















Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ...
Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հ...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է
Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նա...
Բաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն Մարուքյան
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»
Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն
«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»
Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ...