Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ադրբեջանցիների թիվը Ճակատեն-Կապան ճանապարհին ավելացել է․ հնարավոր է՝ անցակետ տեղադրեն

Սյւնիքի մարզի Ճակատեն համայնքում՝ Կապան տանող ճանապարհին ադրբեջանցիներն այսօր ինժեներական աշխատանքներ են սկսել, հնարավոր է՝ տնակ տեղադրեն, իսկ թե արդյոք դա հետագայում կծառայի որպես անցակետ, դեռ հստակ չէ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ առավոտյան ճանապարհին հանգիստ էր, երկրորդ կեսին նույն տեղում արդեն կռունկ էր աշխատում, շինարարություն էր իրականանում ու փորման աշխատանքներ կատարում։

«Չգիտեմ ինչ են անում, բայց այսօր առավոտը անցա՝ նորմալ էր, ոչ մեկ չկար։ Կեսօրին գնացի, որտեղ միշտ կանգում էին մեկ-երկու հոգի, այդ պահիմ արդեն 4,5,6 և ավելի։ Ավելի ուշ՝ 4․30, արդեն ռուս սահմանապահները կանգնած իրենց բեռնատարով՝ կամազով, հսկում էին։ Աջ կողմում էլ, գյուղից, որ իջնում ես, արդեն ադրբեջանական բեռնատարներ էին, ավտոկռունկը կանգնած, 20-ից ավել զինվորով ինժեներական աշխատանքներ էին կատարում։ Թե ի՞նչ են անում, չէի կարող կանգնել, հարցնել։ Հետո հասկացա, որ ինչ-որ բուդկա են բերելու դնեն ճանապարհի իրենց կանգնած հատվածում, թե դա որպես ինչ կծառայի՝ անցակետ, թե մաքսակետ, չեմ կարող ասել»

Հիմա Հարությունյանը տեղեկություն չունի, արդյոք աշխատանքները շարունակվում են, թե ոչ։ Մինչև օրս Կապան տանող ճանապարհի այդ հատվածում կանգնում էր մեկ ադրբեջանցի, ապա հերթափոխ էր իրականցվում՝ ռուս սահմանապահների ուղեկցությամբ։ Այսօր նրանց թիվն ավելին էր՝ զինված էին։ Հետագա քայլերը անկանխատեսելի են։

«Կարող է առավոտը գնամ գյուղ, իրենք արդեն բետոնապատնեշները դրած լինեն ու անկնկալի բերեն ոչ միայն ինձ, այլև գյուղերին»։

Վարչական ղեկավարը սահմանապահներից ևս փորձել է տեղեկանալ, վերջիններս ևս լսել էին, որ ինժեներական աշխատանքներ են իրականացվում։

«Գնալուց մարդ չկար։ Գալուց կռունկ էր կանգնած, հետևից շալանդ, բայց անձամբ ես բուդկան չտեսա, 20 զինվոր կային՝ կեսը կանգնած էին, կեսը աշխատում էին, բարձրաստիճան սպաներ կլինեին մեջները՝ չտեսա»։

Կապան իջնող ճանապարհին այլընտրանք դեռ չկա։ Այլընտարանքային ճանապարհ կառուցելու համար մի քանի օր առաջ տեխնիկա է բերվել, բայց ըստ վարչական ղեկավարի՝ մեկ օրվա ու մեկ ամսվա աշխատանք չէ այն կառուցելը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Ադրբեջանն այդտեղ մաքսակետ է տեղադրել՝ կիսաշրջափակման մեջ դնելով առնվազն երեք գյուղ։