Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Երևանի՝ վտանգներով լի մայթերը

Մայթը հետիոտնի համար ամենաապահով տեղն է, որտեղ նրան ոչ մի անակնկալ չպետք է սպասի: Հետիոտնը աչքերը փակ պետք է կարողանա քայլել մայթով՝ ունենալով միայն մեկ՝ այլ հետիոտնի հետ բախվելու վտանգ: Մինչեւ ղարաբաղյան շարժման հաղթանակը Երեւանի մայթերը հենց այդպիսին էին: Լայն եւ ապահով: 


Երբ այդ շարժման մասնակիցները եկան իշխանության, պաշտոն ստացած նրանց մի մասը, չարաշահելով ստացած իշխանությունը, սկսեց հարստանալ՝ համաժողովրդական սեփականությունը գրպանելու հաշվին: Շուստրի եւ բաշարող քաղաքացիները, տեսնելով դա, հասկացան, որ առաջացած քաոսի եւ անիշխանության պայմաններում իրենք էլ, իրենց հնարավորությունների շրջանակում, կարող են նույնն անել: 

ՔԱՐԻՑ ՀԱՑ ՔԱՄՈՂ ՀԱՅԸ ՍՈՎՈՐԵՑ ՀԱՑ ՔԱՄԵԼ ՆԱԵՎ ՄԱՅԹԻՑ    

Դա հիմնականում արվում էր մայթի նեղացման, նույնիսկ իսպառ վերացման հաշվին տարածքներն ու բիզնեսն ընդլայնելու ձեւով: Վարորդները նույնպես աշխուժացան եւ սկսեցին օգտագործել մինչ այդ իրենց համար տաբու հանդիսացող մայթերը: Ապշած հետիոտներն այդ օրերին հանկարծ նկատում էին մայթով ընդառաջ եկող ավտոմեքենային, որն օգտվելով երկաթյա իր առավելությունից՝ մտադիր չէր ճանապարհը զիջել ավելի նուրբ նյութերից կազմված իր «մրցակցին»: Իսկ մեքենաները մայթերին կայանելը դարձավ սովորական երեւույթ:

Առավել վտանգավոր էին մայթերին փորված փոսերը, որտեղ հետագայում կառուցվեցին դեպի կից շենքերի նկուղներ տանող աստիճաններ: Վտանգավոր էին հատկապես մութն ընկնելուց հետո, քանի որ քաղաքային իշխանություններն իրենց վրայից հանել էին փողոցները լուսավորելու պարտականությունը: Տողերիս հեղինակն այդ քաոսի եւ անպատասխանատվության զոհերից մեկն էր: Նա ընկավ Նալբանդյան փողոցում փորված փոսերից մեկը եւ կատարյալ մթության մեջ, աչքից հոսող արյունով, փոքրահասակ որդու՝ Գեւորգի ուղեկցությամբ, մի կերպ հասավ տուն: Որտեղ նույնպես մթությունն էր թագավորում: Ավելորդ է ասել, որ բժշկական օգնություն ստանալու համար պետք էր կատարյալ մթության մեջ քայլել դեպի մոտակա հիվանդանոցը, ինչից տուժողը գերադասեց հրաժարվել՝ մարմնական այլ վնասվածքներ չստանալու համար: Առավել եւս, որ տանը, մոմի լույսի տակ պարզվեց, որ նա տեսողությունը չէր կորցրել՝ վնասվել էր «ընդամենը» աչքի վերեւի կոպը… 

Հաջորդ օրը բժիշկն ասաց, որ գիշերն անհրաժեշտ էր կար դնել, ինչն անելն արդեն ուշ է…
Մայթերը ձեւափոխողներն այդ ընթացքում որոշեցին մի նոր նվեր մատուցել ՀՀ տրավմատոլոգներին՝ մայթերի վրա կառուցելով… աստիճաններ եւ պատեր: Այո, այո, աստիճաններ եւ պատեր, որ օրը ցերեկով նույնպես հետիոտնը չկորցնի զգոնությունը:

Դեպի փողոց նայող շենքերի կախովի պատշգամբների վերանորոգման պատասխանատվությունն օրենքով դրված էր քաղաքապետարանի վրա, ինչը մինչեւ Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ դառնալն անտեսվում էր: Այդ պատճառով էլ մայթով անցնող հետիոտներին սպառնում էր մեկ այլ մահացու վտանգ՝ պատշգամբներից պոկվող քարերի հարվածից զոհվելու կամ հաշմանդամ դառնալու վտանգը: Այդ նույն վտանգը սպառնում էր նաեւ խարխուլ դարձած պատշգամբներին կանգնողներին: «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկը, որն անտեսել էր այդ վտանգը, դրանից նույնպես տուժեց… Դեռ լավ է, որ չընկավ ներքեւում քայլողներից մեկի գլխին: Թե քանի մարդ է վնասվել վերը նշված պատճառներով, հայկական վիճակագրությունը չի հաշվել: Այդ գերատեսչությանը հիմնականում հետաքրքրում են միայն իշխանություններին դրական լույսի ներքո ներկայացնող ցուցանիշները: 

ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԼՈՒԾՎԵՑԻՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Համաժողովրդական սեփականություն հանդիսացող համարյա ամեն ինչ գրպանելուց հետո իշխանությունները սկսեցին մտածել, թե բացի վերավաճառքից, ինչ բիզնես կա աշխարհում, որը լինի իրենց խելքի բանը: Նման պարզունակ բիզնեսներից էին սպասարկման եւ մոլախաղերի բիզնեսը. հյուրանոցները, ռեստորանները, կազինոները, սաունաներն ու թաքնված պոռնկատները: Բայց պրոբլեմն այն էր, որ աղքատացած հայաստանցիների մեծամասնությանը դրանք անհասանելի էին: Իսկ զբոսաշրջիկները չէին ցանկանում գալ Հայաստան: Բայց ինչո՞ւ, իշխանությունների համար դա անհասկանալի էր: 

Այդ հարցը պարզելու եւ լուծելու համար ստեղծվեց արտասահմանցի եւ սփյուռքահայ մասնագետներից կազմված մի կազմակերպություն, որը եզրակացրեց, որ դրա պատճառներից են մեր վարորդների անկանոն երթեւեկելը, լուսաֆորի կարմիր լույսն անտեսելը, ինչպես նաեւ մայրաքաղաքի մայթերի եւ փողոցների անբարեկարգ վիճակը: Խուլիգան վարորդների հարցը, որոնք այն օրերին հիմնականում ջիպավորներն էին, լուծվեց մեկ օրում: Նախագահականից եկավ խիստ հրաման, եւ ջիպատերերը ոչ միայն դարձան օրինակելի վարորդներ, այլեւ իրենք սկսեցին լայն ժպտալով եւ ձեռքի շարժումներով ճանապարհը զիջել հետիոտնին: Իսկ տուրիստների զբոսանքների հիմնական վայր հանդիսացող Երեւանի կենտրոնի փողոցների եւ մայթերի բարեկարգման խնդիրն իր վրա վերցրեց Քրք Քրքորյանը, որի մի քանի հարյուր միլիոն դոլարի նվիրատվությունը փրկեց իրավիճակը՝ դարձնելով մայրաքաղաքի կենտրոնն այնքան հաճելի, որ անբարեկարգ արվարձանների եւ այլ մոտակա բնակավայրերի բնակիչներն իրենց երեկոները սկսեցին անցկացնել հենց այդ վայրերում: 

ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ

Տուրիզմի զարգացման եւ հայաստանցիների՝ արտասահման գնալուն զուգընթաց ծնվեց հետաքրքրությունը հեծանիվների հանդեպ: Հեծանվորդների մեծամասնությունը, սակայն, գերադասեց երթեւեկել Երեւանի մայթերով, այլ ոչ թե փողոցներով: Սկզբում նրանք դանդաղ էին երթեւեկում եւ երբ բախվում էին անցորդներին, մեծ վնաս չէին հասցնում: Հետո սկսեցին ավելի արագ եւ անբռնազբոս վարել իրենց հեծանիվները…

Օրերս Երեւանի մայթերին հեծանիվներից շատ ավելի վտանգավոր տրանսպորտային միջոց է հայտնվել՝ էլեկտրասամոկատները, որոնց հետ հետիոտնի բախումը կարող է հանգեցնել շատ ավելի մեծ ողբերգության, քան հեծանիվի տակ ընկնելը: Արտերկրում մահվան ելքով այդպիսի բախումներ արդեն եղել են, այդ պատճառով շատ տեղերում դրանց երթեւեկությունը մայթերով արգելվել է: Իսկ Երեւանում էլեկտրասամոկատները կայանված են մայթերին, եւ ցանկացողները, նույնիսկ ամենաանփորձներն ու երեխաները, կարող են վարձակալել եւ, վտանգելով մայթով քայլողների կյանքը, վարել որքան ցանկանան: Մինչեւ վերջերս դրանցից օգտվողները դանդաղ էին վարում: Հիմա արդեն սկսել են վարել արագ եւ… խմբերով: Դրանց օրինակին հետեւելով՝ որոշ մոտոցիկլետավորներ նույնպես սկսել են երթեւեկել մայթերով:

Գուցե ժամանա՞կն է, որ վերականգնվի մայթերի իմաստը եւ ապահովվի հետիոտնի անվտանգությունը: Դրանք վերականգնվեն այնտեղ, որտեղ վերացվել են, լայնացվեն այնտեղ, որտեղ նեղացվել են: Վերացվեն մայթերի վրա կառուցված աստիճաններն ու պատերը: Արգելվի մայթերով երթեւեկելը: