ԱՄՆ-ում ստեղծել են անօդաչու, որը կարող է թռչնի նման նստել ճյուղերին
Սթենֆորդի համալսարանի ամերիկացի գիտնականները ցուցադրել են թռչնի ճանկերին նմանվող համակարգով քվադրոկոպտեր։ SNAG համակարգը նման է թռչունների վերջույթների անատոմիային եւ հնարավորություն է տալիս անօդաչուին նստել ծառերի ճյուղերի վրա, ինչպես նաեւ բռնել առարկաները եւ տեղափոխել դրանք օդով: Թեմայի վերաբերյալ հոդված է հայտնվել Science Robotics-ի էջերում։
Ինժեներները երկար ժամանակ փորձել են «թռչնի վերջույթներ» ստեղծել անօդաչու թռչող սարքերի համար, սակայն մինչ այժմ դրանք եղել են միայն նախատիպեր: Այժմ Սթենֆորդի գիտնականները ներկայացրել են SNAG (Stereotyped Nature-Inspired Aerial Grasper) համակարգը, որը դրոններին հնարավորություն է տալիս վայրէջք կատարել ծառերի վրա եւ ոչ միայն:
Համակարգը հիմնված է 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով ստեղծված կառուցվածքների վրա, որոնք շարժման մեջ են դրվում ջլերի նմանվող կարթաթելերով։ Մեկ էլեկտրական շարժիչն ամբողջությամբ շարժում է թաթը, երկրորդը պատասխանատու է արհեստական մատների համար։ Կարթաթելերը միահյուսվում են հատուկ ձեւով՝ կրկնելով թռչնի վերջույթի իրական անատոմիան, ուստի վայրէջքի ժամանակ հարվածի դեպքում էներգիայի մի մասը վերաուղղվում է առարկաներն ավելի արագ եւ ուժեղ բռնելուն:
Փորձարկումները ցույց են տվել, որ SNAG համակարգով անօդաչու թռչող սարքը կարող է ոչ միայն իջնել ճյուղերի ու ցանկապատերի վրա, այլեւ բռնել օդում գտնվող առարկաները։ Ակնհայտ է, որ բեկումնային տեխնոլոգիան տպավորիչ կոմերցիոն ապագա ունի:




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին