Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Գետահովիտ 2 քարայրը շարունակում է բացահայտել հին աշխարհի գաղտնիքները

Տավուշի մարզի Գետահովիտ 2 փոքրիկ քարայրը (մոտ 64 քառ․մետր մակերեսով) հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում մի քանի ժամանակաշրջանի մասին՝ վերին պալեոլիթից մինչև միջնադար։ 2018 թվականին քարայրում հայտնաբերված ձիու ոսկորը, որն այժմ ուսումնասիրվում է Փարիզում, կարող է գիտական լուրջ հայտնագործություն դառնալ, եթե հաստատվի ոսկրի այն տարիքը, որը ենթադրում են հայ գիտնականները։

Քարայրն ուսումնասիրվում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից 2011 թվականից։ Արշավախմբի ղեկավարն է ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Իրենա Քալանթարյանը։

2018-2021թթ․ Գետահովիտ 2 –ի ուսումնասիրությունները կատարվել են Իջևանի գինու և կոնյակի գործարանի աջակցությամբ։ Սույն թվականի դեկտեմբերի 9-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանագրով, տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալագիր հանձնեց գործարանի տնօրենների խորհրդի նախագահ, սեփականատեր  Էմին Եղիազարյանին Հայաստանում  հնագիտական հետազուտություններին աջակցելու համար։

Կատարված աշխատանքը ներկայացնելու համար այդ օրը գործարանում կազմակերպվել էր Գետահովիտ 2 քարայրի գտածոների ցուցադրություն, որոնք մինչ այդ հանձնվել էին Իջևանի երկրագիտական թանգարանին։

Իրենա Քալանթարյանը հյուրերին ներկայացրեց Գետահովիտ 2–ի ուսումնասիրման պատմությունը և ցուցադրված նմուշները։

Նրա խոսքով, Գետահովիտ 2 քարայր-բնակատեղիում բացվել պղնձիքարիդարյան (էնեոլիթ, Ք․ա․ 5-4 հազարամյակ), նոր քարիդարյան (նեոլիթի, Ք․ ա․ 7-6 հազարամյակ ) ու վերին հին քարիդարյան (վերին պալեոլիթ, ավելի քան 20 հազար տարի առաջ) շերտեր։

Առաջին եզակի գտածոն միջնադարյան յուրօրինակ դամբարանն էր։ Երկու տարաժամանակյա թաղումներով, նավակաձեւ, երկխուց դամբարանը թվագրվում է 11-12–րդ դարեր։ Տարօրինակն այն է, որ թաղումը կատարվել է միջնադարյան  բոլոր կանոններով, բայց եկեղեցական գերեզմանոցից դուրս, ինչը նշանակում է, որ հուղարկավորվածները կամ աղանդավոր են եղել, կամ էլ քարայրից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել։

Գետահովիտ 2-ի միջնադարյան գտածոները շատ բազմազան են՝ երկար ժամանակ գործածված օջախների ու թոնիրների հետքեր, կավե սպասք։ Քարայրի դիմաց գտնվող դարավանդի վրա 2016 թվականին գտնվել է տնտեսական հոր՝ մեծ կավե կարասով ու փոքր գավաթով։ Հայտնաբերվել է նաև մետաղյա մատանի, որի վրա արաբերեն փորագրություն կա։

2014 թվականին քարայրում բացված ամենաստորին շերտի ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել , որ այն պատկանում է վերին (հին քարեդարյան) պալեոլիթի դարաշրջանի ՝ 23-22 հազար տարի մեզանից առաջ։ Հայաստանում վերին պալեոլիթի նշված ժամանակահատվածի  գիտական հետազոտությունը շատ կարևոր է՝ ֆիքսված հուշարձանների սակավության պատճառով։

Այդ շերտը պարունակում էր վանակատից  պատրաստված բազմաթիվ գործիքներ՝ միկրոլիթներ։

2018-2021 թթ․ հիմնականում ուսումնասիրվել է էնեոլիթյան շերտը։ Այդ ընթացքում Էնեոլիթյան շերտից բացի քարայրում բացվեց նաև նոր քարե դարից պղնձե դար անցումային շերտ, որը թվագրվում է մոտավորապես Ք․ա․ 5200-ականներ։

Գետահովիտ 2-ում հայտնաբերվել են նաև բազմաթիվ բուսական մնացորդներ, այդ թվում վայրի խաղողի կորիզներ։ Վերջին այդպիսի գտածոն թվագրվել է Ք․ա․ 4400-4500 թթ․, այսինքն, այն ավելի վաղ  է, քան Արենի քարայրի գտածոները, բայց ավելի ուշ, քան Առատաշենի նեոլիթյան բնակատեղիում հայտնաբերված խաղողի կորիզները։

Շերտը, որում հայտնաբերվել է ձիու ոսկորը, թվագրվում է Ք․ա․ 4400-4600թթ․։ Եթե Ֆրանսիայում իրականացվող ռադիոածխածնային հետազոտությունը հաստատի, որ ոսկորն էլ այդ տարիքի է, ապա դա կնշանակի, որ Հայաստանի տարածքում այդ ժամանակ ձին արդեն ընտելացվել էր։

2021 թվականին Գետահովիտ 2-ի պեղումներն իրականացվել են լեհ մասնագետների մասնակցությամբ, որոնք հետաքրքրված են վերին պալեոլիթի դարաշրջանի շերտերի ուսումնասիրությամբ ։ Գտնվեցին մեծ քանակության միկրոլիթներ, այդ թվում ոսկրի սրածայր, որի վրա կարծես զարդանախշեր կան, բայց դա դեռ ուսումնասիրության կարիք ունի։