Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը 20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժում Ադրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա Սողոմոնյան Քաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն Մանվելյան ՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Մեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալ Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին ԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Այն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունը «Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդին Բերքի երաշխավորված մթերում է նախատեսում Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը. «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» ՎՏԲ-Հայաստան բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար
Այսօր ՀՀ առանձին շրջաններում դիտվում է բուք․ մի շարք ավտոճանապարհներ անանցանելի ենԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ռազմական նավատորմը շարժվում է դեպի Իրան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժը«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հայտնաբերվել են ընձառյուծի թարմ հետքերԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ ԿարապետյանՄայր Աթոռը կարգալույծ քահանայից պահանջում է հանձնել Հովհաննավանքը և բնակարանի բանալիներըՎեճ և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ 2 երիատասարդ ծեծի են ենթարկվել, կոտրել են խաղասրահի պատուհաններըԽաղաղության խորհուրդը տարածաշրջանում կայուն խաղաղության համար պատմական հնարավորություն է․ Ֆիդան20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱզգային ժողովի խորհուրդը հունվարի 23-ին գումարել է արտահերթ նիստԿադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնյաների անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվելԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ ԿարապետյանՀարգելի´ վարչապետ Քարնի, «Խաղաղության խորհուրդը» հետ է կանչում ձեզ ուղղված հրավերը՝ միանալ խորհրդին. Թրամփը՝ Կանադայի վարչապետինՀՀ-ի դեմ ագրեսիվ ձևակերպումների պատճառ է դրված տարածքային հավակնությունների դրսևորումը․ Աբրահամյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանԵրկրի հիմնական խնդիրը ոչ թե կոնկրետ անձերն են, այլ միահեծան իշխանության ինստիտուցիոնալ մոդելըՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան
Հասարակություն

Ոչ մի իրադարձություն հենց այնպես տեղի չի ունենում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունը վճռական նշանակություն ունեցավ տարածաշրջանում ուժերի դասավորության վրա։ Եվ դա այնպիսի ռեզոնանսային նշանակություն է ունեցել, որ դեռ երկար ժամանակ զգալու ենք հետևանքները։ Այս առումով հատկապես ցավալի է, որ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում հայկական կողմը այդպես էլ ընդունակ չեղավ նորից ոտքի կանգնել։ Իսկ դրա հետևանքով Հայաստանն ու Արցախը ժամանակի ընթացքում ավելի շատ ներքին ու արտաքին մարտահրավերների են բախվում։ Այն աստիճանի, որ այս անգամ արդեն զոհասեղանի վրա է դրված նույնիսկ մեր պետության ինքնիշխանությունը։ Նախ՝ պետք է հաշվի առնել, որ ոչ մի իրադարձություն հենց այնպես տեղի չի ունենում։ Ամեն լուրջ գործընթացի հետևում ընկած են լինում նպաստավոր գործոնների բազմաթիվ համընկնումներ։

Եվ այս առումով թերևս վճռական նշանակություն ունեցավ 2018 թվականի իշխանափոխությունը, քանի որ դրա արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժի ապաշնորհ կառավարման հետևանքով հասունացավ պատերազմի պահը, որը հայ ժողովրդի համար ողբերգական ավարտ ունեցավ։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ հանրության մեծամասնության շրջանում դեռևս անհասկանալի է մնում իշխանափոխության բուն պատճառահետևանքային կապը։ Եվ դրա հետ կապված տարբեր վարկածներ են շարունակում շրջանառվել՝ անգամ դավադրությունների տեսությունների և արտաքին պայմանավորվածությունների համատեքստում։ Ու այսպիսի խառնաշփոթ տեսակետների շրջանառման պայմաններում իշխանությունները փորձում են ամեն անգամ պղտոր ջրում ձուկ որսալ և պարտության ու կորուստների մեղքը գցել ուրիշների, մասնավորապես ու հատկապես նախկինների վրա։

Եվ ուշագրավ է, որ դեռևս մարդիկ կան, որոնց շրջանում ակնհայտ մանիպուլ յատիվ այս թեզերն ընդունելություն են գտնում։ Միևնույն ժամանակ, հանրության մեծամասնությանը պատել է անորոշության, հուսալքության և անկարողության զգացումը, ու անելիքների մասով որոշակիության ու պարզաբանումների խնդիր կա։ Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ի համագումարում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մի հիմնական հատվածը նվիրված էր այս հարցերին, քանի որ պատեհ առիթ էր ամփոփելու անցած տարիներին տեղի ունեցած իրադարձությունները։ Երրորդ նախագահը նախ պարզաբանումներ տվեց 2018 թվականի իրադարձությունների մասով։ Նա ներկայացրեց, որ իրենց նպատակը 2018 թվականին ամեն գնով իշխանությունը պահելը չի եղել, այլ Արցախը պահելը, որից էլ ածանցվում է Հայաստանի անվտանգությունը։

Իսկ այս հարցում կարևոր նշանակություն ունի այն, որ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ բանակցային սեղանին դրված էր այնպիսի փաթեթ, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր։ Այլ կերպ ասած՝ այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, իսկ Ադրբեջանը ստիպված էր հաշվի նստել այդ հանգամանքի հետ։ Այսինքն՝ նախկինում հայկական կողմն այն ժամանակի դիվանագիտական հարթակում իրենից ուժ էր ներկայացնում, որի հետ միջազգային հանրությունը հաշվի էր նստում։ Եվ արդյոք պատահակա՞ն է, որ երրորդ նախագահը պարբերաբար պաշտոնապես հայտարարում է, թե Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Այս անգամ ևս նա շեշտեց, որ հայկական կողմի կարմիր գիծը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Սակայն իշխանափոխությունը իրավիճակ փոխեց, քանի որ դրան հետևեց արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությամբ և այլ երկրներում փորձարկված տեխնոլոգիաներով երեքուկես տարի արժեքների ոտնահարումը, պետականության հիմքերի միտումնավոր խարխլումն ու թուլացումը, որն էլ իր հերթին նախադրյալներ ստեղծեց պարտության համար։ Իսկ բանակցային հարթակում սեփական կետից սկսելու ու անհեռատես քայլերի արդյունքում քանդվեցին հայկական կողմի ունեցած բանակցային խրամատները։ Եվ նույնիսկ հիմա գործող իշխանությունները ամեն ինչ անում են հանրության շրջանում վախեր հարուցելու և խաղաղասիրական լոզունգների ներքո պայքարի ձգտումը թուլացնելու ուղղությամբ։ Սակայն գլխավոր հարցերից մեկը մնում է այն, թե այդ դեպքում ինչո՞ւ տեղի ունեցավ իշխանափոխությունը։

Պարզ է, որ տեղի չէր ունենա, եթե դրա համար չլինեին համապատասխան նախադրյալներ։ Եվ այս առումով ուշագրավ է, որ Սարգսյանը ընդունեց, որ իր կառավարման ընթացքում սխալներ ու բացթողումներ են եղել։ Բայց սխալներից բացի կարևոր նշանակություն է ունեցել նաև այն, որ իշխանության ձգտող պոպուլիստներին հաջողվել է մոլորեցնել մարդկանց, որոնց մոտ էլ նոր ապագա կառուցելու հույսեր են առաջ եկել։ Ուստի երրորդ նախագահը նախընտրել է ուժ չկիրառել ու երկրին խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով՝ հեռանալ, սակայն այս ընթացքում նա մի կողմ չի քաշվել ընթացիկ իրադարձություններից ու իր գլխավորած քաղաքական ուժի միջոցով միշտ անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ։ Սարգսյանի ելույթն այս անգամ ևս խարսխված էր գործող իշխանությունների հասցեին կոշտ քննադատության վրա այն մասով, որ նրանց կառավարման արդյունքում պետությունը կանգնել է սոցիալական, տնտեսական, առողջապահական, դիվանագիտական ոլորտների ձախողումների առաջ։ Եվ իրավիճակն այնքան լուրջ է, որ արդեն պայքարն այլևս ոչ թե իշխանության ձգտելու տրամաբանության մեջ է, այլ հանուն Հայաստանի ինքնիշխանության պահպանման։ Իսկ ինչ վերաբերում է անելիքներին, ապա Սարգսյանի առաջին կարևոր ուղերձը վերաբերում էր հանրության համախմբմանը ու միասնականության մթնոլորտի ձևավորմանը։

Այս առումով հատկանշական է, որ երկիրը կապիտուլ յացիայի հասցրած իշխանություններին սատարելու մասով մեղադրանքներ են հնչում հանրության որոշակի շրջանակների հասցեին, սակայն երրորդ նախագահի ելույթում շեշտադրումներ արվեցին, որ այդ մարդիկ մասնակցել են «հեղափոխություն» կոչվածին բարի նպատակներով, սակայն խաբվել են, նրանց մոլորեցրել են ապատեղեկատվությամբ։ Այսինքն, այնքան էլ ճիշտ չէ այս ծանր պայմաններում ստեղծված իրավիճակի համար մեղադրել մարդկանց։ Բացի դրանից, հենց պառակտումն է, որ հայությանը հասցրել է աղետալի հանգրվանի, իսկ դրա շարունակությունն էլ առավել ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել, դրա համար էլ երկրի շահը պահանջում է, որ պայքարը շարունակելու նպատակով մի կողմ դրվեն բոլոր հակասությունները։

Մյուս կարևոր շեշտադրումը վերաբերում էր նրան, որ պետք չէ հուսահատվել, քանի որ ամեն ինչ դեռ կորած չէ, և ինքնիշխան ու արժանապատիվ Հայաստան ունենալու համար պայքարը դեռևս առջևում է։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ նախագահ Սարգսյանի ելույթը մեկնաբանվեց երեք 0-ների բանաձևի ներքո, այսինքն՝ զրո հուսահատություն, զրո հանդուրժողականություն դավաճանների հանդեպ և զրո ամբիցիա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում