Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան
«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Աղմկահարույց նախագծեր՝ հուլիսի 2-ին․ «Հրապարակ»Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենաԸնտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» «Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ էԹվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Հրապարակ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր ենՓաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե ԹանդիլյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը«Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմՊաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խnշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակըԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Հասարակություն

Գերությունից հայրենադարձված ու մեղադրյալ ներգրավված զինծառայողների աշխատավարձն ամբողջությամբ չի փոխանցվել. ահազանգում են ընտանիքները

Վերջերս գերությունից հայրենադարձված և կալանավորված Արտյոմ Մանասյանի կինն ահազանգել էր Civic.am-ի խմբագրություն. ըստ Նաիրա Մանասյանի՝ ամուսնու նոյեմբեր ամսվա աշխատավարձը ոչ ամբողջական է փոխանցվել, իսկ դեկտեմբեր ամսվա համար աշխատավարձ ընդհանրապես չի փոխանցվել։

Նշենք, որ Վանաձորի «Դուց» զորամասի պայմանագրային զինծառայող Արտյոմ Մանասյանը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարվել էր այս տարվա նոյեմբերի 16-ին՝ Իշխանասարի հատվածում ընթացող մարտերի ժամանակ, և հայրենադարձվել էր դեկտեմբերի 4-ին։ Դեկտեմբերի 10-ից կալանքի մեջ գտնվող Արտյոմ Մանասյանի շահերի պաշտպան Ալեքսան Թումասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն իսկ ստացել է դատարանի որոշումը և պատրաստվում է բողոքարկել։ 

ՀՀ պայմանագրային զինծառայողի կնոջ՝ Նաիրա Մանասյանի խոսքով՝ նոյեմբեր ամսվա համար Արտյոմ Մանասյանին աշխատավարձ է փոխանցվել 100.000 ՀՀ դրամ, մինչդեռ, երբ ամուսինը դիրքերում է լինում, նրա միջին աշխատավարձը 180.000 ՀՀ դրամ է կազմում, իսկ երբ դիրքեր չի գնում՝ 125.000 ՀՀ դրամ։ Նաիրա Մանասյանը հավելեց նաև, որ իր ամուսնու՝ Արտյոմ Մանասյանի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը դեռևս չի փոխանցվել, սակայն իր տեղեկություններով՝ «Դուց» զորամասի զինծառայողներն արդեն իսկ աշխատավարձ են ստացել։   

Նոյեմբերի 16-ին գերեվարված և դեկտեմբերի 4-ին հայրենադարձված ու կրկին մեղադրյալ ներգրավված մայոր Նարեկ Երինյանի փաստաբան Կարմեն Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր պաշտպանյալը և՞ս դեկտեմբեր ամսվա համար աշխատավարձ չի ստացել, իսկ նոյեմբերի համար կես ամսվա աշխատավարձ է ստացել։ Ի պատասխան մեր հարցադրումների՝ փաստաբանը տեղեկացրեց, որ Նարեկ Երինյանի աշխատավարձը հաշվարկվել է մինչև նոյեմբերի 16-ը ներառյալ, իսկ դեկտեմբեր ամսվա համար դեռևս փոխանցում չի եղել. «Գերեվարվելու դեպքում օրենքը կասեցնում է աշխատանքային գործունեությունը։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված անձանց հարազատները մինչև 6 ամիս ստացել են 300.000 ՀՀ դրամ օգնություն, բայց բոլորի աշխատանքային գործունեությունը կասեցվել է։ Հիմա Նարեկ Երինյանը 21 օր է եղել գերության մեջ՝ խոսք գնալ անգամ չի կարող դրամական օգնության մասին, մնում է աշխատավարձի շուրջ ՊՆ-ն համաձայնության գա»,- հավելեց փաստաբանը։  

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը դիմել է ՊՆ՝ կրկին աշխատանքի անցնելու համար, որտեղից էլ ասել են՝ կզանգենք, բայց դեռ չեն զանգել։ Նշենք, որ դատարանը մերժել էր Նարեկ Երինյանին կալանավորելու միջնորդությունը։ Կարմեն Պողոսյանը տեղեկացրեց, որ դատախազությունն արդեն իսկ բողոքարկել է դատարանի որոշումը։ 

 «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի տեսանկյունից՝  գերության ժամանակահատվածում, ինչպես նաև գերությունից վերադառնալուց հետո մինչև զինծառայողների ամբողջական ապաքինումը, այսինքն՝ պայմանագրային պարտավորություններին վերադառնալը, պետությունը պետք է վճարի զինծառայողներին: «Այդ ամբողջ ժամանակահատվածում զինծառայողը գտնվում է այն պարտավորությունների շրջանակում, որի համար փոխադարձ պայմանավորվել են։ Այսինքն՝ զինծառայողը գերի է ընկել ոչ թե որպես քաղաքացիական անձ, որը մոլորվել է, այլ գտնվել է պետության հրամանի և հսկողության ներքո։ Պետության պարտավորությունները զինծառայողի նկատմամբ չպետք է դադարեցվեն գերության փաստով։ Այդ ժամանակահատվածում պետք է պահպանվի զինծառայողի աշխատավարձը, իսկ եթե օրենսդրական կարգավորումները դա թույլ չեն տալիս, ապա այդ կարգավորումները պետք է փոխել»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։  

Հիշեցնենք, որ Արտյոմ Մանասյանին, Նարեկ Երինյանին և ևս երեք զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։