Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի
Հասարակություն

Փաշինյանը՝ վարակվածների թվում

Հայաստանում 1 շաբաթում 4-5 անգամ աճել է կորոնավիրուսով օրական վարակվողների թիվը։ Սկսվել է վարակի հինգերորդ ալիքը, որն ավելի արագ է տարածվում։ Միայն այսօր վարակը հաստատվել է 1930 հոգու մոտ․ նրանցից մեկը վարչապետ Փաշինյանն է։ Նա հիվանդությունը տանում է առանց ախտանշանների, բայց ինքնամեկուսացած է։ Վարակման այսօրվա ցուցանիշը մոտենում է չորրորդ ալիքի պիկին։

Այդ ալիքը Հայաստանում գրանցվեց աշնանը, երբ տարածվում էր մահաբեր «դելտա» շտամը։ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ նոր ալիքը կանխատեսում էին հենց հունվարի վերջին։ Թորոսյանը նշում է՝ ոչ ոք երաշխիք չունի, որ «օմիկրոն» շտամն իր համար մահացու չի լինի։ Ավելին, մահվան դեպքերի քիչ լինելն ունի մեկ այլ պատճառ։ «Մահվան դեպքերը միշտ 2-3 շաբաթ հետ են ընկնում հիմնական թվերի աճից, այդ թվում՝ մյուս ալիքների ժամանակ, որովհետև, դժբախտաբար, մահանում են այն քաղաքացիները, որոնք երկարատև բուժում են ստանում հիվանդանոցներում, վերակենդանացման բաժանմունքներում և, դժբախտաբար, ոչ բոլորի կյանքն է ստացվում փրկել։ Եվ վերակենդանացման բաժիններում մնալու այդ միջին տևողությունը մոտ 2-3  շաբաթ է»,- բացատրում է Թորոսյանը։

Tvyal.com հետազոտական կենտրոնի ղեկավար Աղասի Թավադյանն ուսումնասիրել է «օմիկրոնի» տարածման տեմպերը տարբեր երկրներում։ Նա նշում է, որ թեև «օմիկրոն» շտամից մահվան դեպքերը մոտ 3-4 անգամ ավելի քիչ են, քան նախորդ ալիքների դեպքում, սակայն վարակումները 3-4 անգամ շատ են լինելու, հետևաբար՝ մահվան դեպքերը կարող են հասնել նախորդ ալիքների ցուցանիշներին։ ««Օմիկրոնը» բավականին արագ տարածվող շտամ է, և ըստ իմ կանխատեսման՝ մենք գագաթին պետք է հասնենք մոտակա 30-40 օրերի ընթացքում, որից հետո սկսելու է իջնել»,- նշում է Թավադյանը։ Վերլուծաբանը զգուշացնում է, որ նույնիսկ այս ալիքի ավարտից հետո էլ կորոնավիրուսը չի վերանալու։ Ըստ վերլուծաբանի՝ սպասվում է նաև 6-րդ ալիք։ Այն, որ այս ալիքով կորոնավիրուսային համաճարակը կարող է ավարտվել, բավական տարածված միֆ է։

Դրան այսօր անդրադարձել է նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «Վտանգավոր է կարծել, թե «օմիկրոնը» լինելու է կորոնավիրոսի վերջին տարբերակը, կամ որ մենք մոտենում ենք համավարակի ավարտին։ Ընդհակառակը, գլոբալ իմաստով իդեալական պայմաններ կան նոր տարբերակների հայտնվելու համար», – նշել է Գեբրեյեսուսը։ Այս իմաստով Հայաստանում անելիքներն ավելի շատ են․ աշխարհի առաջատար երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը հասնում է ավելի քան 90 տոկոսի։ Հայաստանում երկու դեղաչափ պատվաստում ստացել է բնակչության 27-28 տոկոսը։