Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ Զաքարյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան
Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան ԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox NewsԱկցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԱկցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու դեպքեր է բացահայտել (տեսանյութ)Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԻրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ ԱՄՆ-ը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. ՎենսԳործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԴատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հասարակություն

ՀՀ եւ ԱՀ ՄԻՊ համատեղ հայտարարությունը Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ:

«1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի որոշումը` խաղաղ միջոցներով պայքարելու արցախահայության կյանքի իրավունքի, սեփական հայրենիքում ազատ, արժանապատիվ և անվտանգ ապրելու համար, հաշված օրեր անց իր «արձագանքը» գտավ Բաքվից 27 կմ հեռավորության վրա՝ Սումգայիթ քաղաքում: Փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ և ուղիղ հրահրմամբ քաղաքի հայ բնակչությունը ենթարկվեց խոշտանգումների, խեղումների, ողջ ու սպանված մարդկանց հրկիզման, խմբակային բռնաբարումների, իսկ նրանց ունեցվածքը ենթարկվեց ավերման ու թալանի։

Բացառապես ազգային պատկանելիության հողի վրա իրականացված ջարդերի արդյունքում ուղիղ և անառարկելի սպառնալիքի տակ հայտվեցին Սումգայիթի 20 հազարանոց հայ բնակչության կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքները:

Թեև Սումգայիթյան ջարդերը փաստագրված են եղել խորհրդային համապատասխան մարմինների կողմից, այնուամենայնիվ այդ ոճրագործության հեղինակները և կազմակերպիչները այդպես էլ արդարադատության առջև չեն կանգնել:

Սումգայիթի հակահայկական ջարդերով սկիզբ դրվեց Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործությունների շարքին, որը շարունակվում է մինչ օրս: Այդ հետևողական քաղաքականության շրջանակներում 1988-1991թթ. Ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Գանձակ (Կիրովաբադ), Բաքու և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սպանվեցին հազարավոր և բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը բռնությամբ ճնշելու և հայ բնակչությանը բնաջնջելու նպատակով՝ Ադրբեջանը 1991-1994թթ. սանձազերծեց պատերազմ հայ ժողովրդի դեմ, որի ընթացքում ադրբեջանական իշխանությունների ցեղասպան գործողությունների ամենավառ վկայությունը 1992 թվականի ապրիլին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի հայ բնակչության կոտորածն է, որին զոհ են գնացել գյուղի 50-ից ավել խաղաղ բնակիչներ, իսկ գյուղն ամբողջությամբ հայաթափվել է։

Ադրբեջանի Հանրապետությունը լիարժեքորեն ժառանգեց և առավել կատարելագործեց Խորհրդային Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը՝ ուղղված Արցախի հայաթափմանը և իր բնօրրանում հայ ժողովրդի ոչնչացմանը: Բացառապես էթնիկ հողի վրա իրականացվող սպանությունների հերոսացման պրակտիկան, որի հիմքը դրվեց սումգայիթյան ջարդերով, դարձավ ադրբեջանական իշխանությունների ձեռագիրը: Արդյունքում տարածաշրջանը «հարստացվեց» այնպիսի «հերոսներով», ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովը, Մուբարիզ Իբրահիմովը և բոլոր նրանք, ովքեր 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հաշվեհարդար էին տեսնում քաղաքացիական բնակչության նկատմամբ և ահաբեկչական կազմակերպությունների ոճով գլխատում ու անդամահատում հայ զինվորների և արդյունքում՝ պետության կողմից ամենաբարձր մակարդակով արժանանում խրախուսման:

Տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների կողմից իր հասարակությունում սերմանված հայատյացությունն իր վատագույն դրսևորումը ստացավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի ժամանակ, երբ ադրբեջանական զինվորականության թիրախը, նախևառաջ, դարձան խաղաղ բնակչությունը, մանկապարտեզները, դպրոցներն ու հիվանդանոցները:

Ադրբեջանի կողմից 44-օրյա ագրեսիայի ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումները փաստագրված են Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների հաշվետվություններում, բարձրաձայնվել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից:

Անպատժելիությունը ծնում ու կատարելագործում է էթնիկ ատելության հիմքով կատարվող նոր հանցանքներ։

Ադրբեջանի իշխանությունների հայատյացությունը չի շրջանցում նաև հայկական հոգևոր-մշակութային ժառանությանը. փորձ է արվում Նախիջևանի հայկական միջնադարյան ժառանգության ոչնչացման և շրջանի լիարժեք հայաթափման ձեռագիրը տարածել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում: Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը նենգափոխելու անթաքույց նպատակով անգամ պաշտոնապես ստեղծվել է աշխատանքային խումբ:

Հայատյացությունը, որի վկայությունների շարքը օրեցօր համալրվում է, Բաքվի իշխանությունների կողմից կիրառվում է որպես Ադրբեջանի ժողովրդի կոլեկտիվ ինքնության ձևավորման միջոց: Սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, որ էթնիկ ու ազգային պատկանելիության հիմքով ատելության վրա ձևավորված կոլեկտիվ ինքնությունը քայքայում է հենց դրա կրողին, այն սպառնում է տարածաշրջանում մարդկանց խաղաղ, անվտանգ ու բնականոն կյանքին և խաթարում հասարակությունների զարգացումն ու առաջընթացը:

Որպես այդ քաղաքականությունից հրաժարվելու առաջին քայլ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին դրսևորել քաղաքական կամք և արժանահավատորեն գնահատել Սումգայիթում, Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում և այլ վայրերում իրականացված հայատյաց ջարդերը և զերծ մնալ ժխտողականության քաղաքականությունից, պատասխանատվության ենթարկել 44-օրյա պատերազմի և հաջորդող ժամանակ քաղաքացիական անձանց նկատմամբ բռնարարքներ, ռազմագերիների և զոհված զինծառայողների խոշտանգումներ կազմակերպած ու իրականացրած անձանց, անվերապահորեն ազատ արձակել մինչ օրս ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց և դադարեցնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի գործողությունները:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1988թ. փետրվարին Սումգայիթում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության գնահատման ու դադարեցման ուղղությամբ:

Մեր խոնարհումն ենք բերում Սումգայիթի ու մյուս բնակավայրերի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն բոլորի շեշտում, որ իրավունքների խախտումների ու հանցագործությունների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր ու ավելի դաժան հանցանքներ»: