Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Հավատարմության ճանապարհով․ ինչպես Նեստերենկոն հուսալի թիկունք ստեղծեց Զանգեզուրի լեռներում

Իգոր Նեստերենկոն շարունակել է Գոմելի մարզից եկած հոր գործը և բուլդոզերիստ է դարձել Զանգեզուրի կոմբինատում, որտեղ աշխատում է 1989 թվականից: Նրա ուժերով բազմաթիվ ճանապարհներ են հարթվել դեպի Սյունիքի և Արցախի սահմանային դիրքեր։

Սյունիքում «Նեստերենկո»-ն արդեն իսկական բնիկ ազգանուն է դարձել, թեև ընդամենը 50 տարի առաջ է հայտնվել այստեղ։ Տեղացիներից քչերը գիտեն Սյունիքի լեռներն այնպես, ինչպես Իգոր Նեստերենկոն։ Իր բուլդոզերով նա տասնյակ կիլոմետր ճանապարհներ է կառուցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կից Քաջարանի հանքում, և ոչ միայն այնտեղ։ 90-ականներից ի վեր նա ճանապարհներ է հարթում դեպի սահմանային դիրքեր ինչպես Սյունիքում, այնպես էլ Արցախում։

«Պատահում է, որ ուրիշներին էլ են ուղարկում, բայց ինձ էլ են հաճախ ուղարկում։ Աշխատել եմ և՛ 3 հազար մետր բարձրության վրա, և՛ ավելի բարձր։ Տեխնիկան ցանկացած բարձրության կհասնի, եթե դրա հետ աշխատել գիտես»,-ասում է Նեստերենկոն։

Նրա հայրը Բելառուսից Զանգեզուրի կոմբինատ է եկել 1971 թվականին։ Հայրենիքում՝ Գոմելշչինայում, կոմբայնավար էր աշխատում Օկտյաբրսկի շրջանի կոլտնտեսություններից մեկում։

«Այնտեղ էլ պատահել է, որ աշխատել է բուլդոզերով, հետո եկել է այստեղ։ Այստեղ էլ ամուսնացել է, մայրս Կապանի շրջանից է։ Հերթագրվել է, նրան բնակարան են տվել, երեխաներն են ծնվել, այդպես էլ մնացել է այստեղ»,-պատմում է Իգորը։

Ներկայիս դպրոցականները կարգին կզարմանային, եթե իմանային, թե Նեստերենկո-կրտսերը դասերից ուր էր փախչում․ ոչ համակարգչային խաղերի սրահ (այն ժամանակ այդպիսիք չկային), ոչ էլ կինո (որը կար), և նույնիս ոչ դրսում խաղալու (կամ թրև գալու)։ Նա աղմկոտ ու փոշոտ հանքն էր գնում։

«Ավտոբուսով էի գնում, երբեմն էլ ոտքով էի բարձրանում։ Այնտեղ բոլորն արդեն ինձ ճանաչում էին, մուտքն էլ այնքան խիստ չէր, որքան հիմա․․․ Գնում էի հանք, հորս մեքենան էի փնտրում։ Հենց գտնում էի, վազում էի մոտը։ Ասում էի․ «Պապ, տուր մի քիչ բուլդոզեր քշեմ»։ Նա էլ թե․ «Քեզ ի՞նչ բուլդոզեր, հետ գնա դպրոց, դասերդ արա»։ Ես էլ ասում էի․ «Դպրոց չեմ ուզում, ինձ քո աշխատանքն է դուր գալիս»,-հիշում է Իգորը։

Հոր համար երջանիկ տարիներ սկսվեցին․ որդին ուզում էր նրանից օրինակ վերցնել և ամեն ինչ «հայրիկի պես» իմանալ։ 8-րդ դասարանի վերջում Իգորն արդեն սովորել էր բուլդոզեր քշել և անգիր գիտեր դրա շարժիչն ու ամբողջ մեքենայի կառուցվածքը։ Բայց երջանկությունը կարճ տևեց․ 1989 թվականին Իգորի հայրը մահացավ։

«Ես այսպես թե այնպես 8-րդ դասարանից դուրս եկա, ուզում էի շուտ սկսել աշխատել։ Գնացի կոմբինատ, բայց ինձ չվերցրին տարիքի պատճառով։ Մի տարի սպասեցի, հետո էլ հայրս մահացավ։ Այդ ժամանակ արդեն համաձայնեցին ինձ ընդունել, որ ընտանիքը պահող լինի»,-պատմում է Իգորը։

Նա Հայաստանից արտագնա աշխատանքի չի մեկնել նույնիսկ այն ժամանակ, երբ կոմբինատը պարապուրդում էր։ Այն ժամանակ՝ 1992-94 թվականներին, բանակում էր ծառայում, իսկ վերադառնալուց հետո շարունակել է աշխատել։

Նեստերենկոները Զանգեզուր են եկել մի քանի ընտանիքով։ Իգորի հորեղբայրներից մեկը հորատանցող էր այն թունելում, որը բացել էին հանքաքարը տեղափոխելու համար (ջարդիչ մեքենայից դեպի աղաց), իսկ հորաքույրը քարհանքի վարչության քարտուղարն էր։

 

«Առհասարակ խորհրդային տարիներին շատ ընտանիքներ ունեինք այլ հանրապետություններից։ Ես ռուսական դպրոց էի գնում, նրանց երեխաների հետ էի սովորում: Հետո բոլորը հեռացան, մեր հարազատները վերադարձան Բելառուս»,-պատմում է Իգորը։

 

Ավագ Նեստերենկոների սերնդի հինգ եղբայրներից և երկու քույրերից ողջ է միայն քույրերից մեկը, Բելառուսում է ապրում։ Այնտեղ այցելելու առիթ չի եղել, ասում է Իգորը։

«Այսինքն մի անգամ գնացել ենք, բայց ես շատ փոքր էի ու ոչինչ չեմ հիշում։ Այ եղբայրս՝ Սերգեյը, արդեն հասուն ժամանակ է գնացել, մի քանի ամիս մնացել է այնտեղ»,-ասում է նա։

Մենք Նեստերենկոյի հետ չենք կարող համեմատվել ոչ միայն Զանգեզուրի լեռները բարձրանալու, ոչ միայն շարժիչի նորոգման և մեքենային ճշգրիտ կառավարման, այլև հայոց լեզվի իմացության հարցում։ Մեր զինանոցում միայն Երևանի բարբառն է, իսկ նա նաև սյունյաց հնչեղ բարբառին է տիրապետում։

«Հայրս, ի դեպ, հայերեն լավ հասկանում էր, բայց խոսելուց քաշվում էր․ մտածում էր՝ մի բան սխալ կասի, ծիծաղելի կլինի։ Հորաքույրս լավ էր խոսում հայերեն։ Իսկ մենք այնպես չէ, որ հայրիկից բելառուսերեն ենք սովորել, բայց մի քիչ գիտենք։ Նա խոսելիս ռուսերեն բառերի արանքում բելառուսերեն էր գցում»,-հիշում է Իգորը։

Նրա եղբայրը՝ Սերգեյը, նույնպես բուլդոզերիստ է դարձել․ տեսնելով, թե որքան լավ է գլուխ հանում մի եղբայրը, մյուսին նույնպես հանք են կանչել։

«Նա ինձնից մի տարի մեծ է, ուղղակի ես ավելի շուտ սկսեցի աշխատել։ Հետո նրան էլ կանչեցին, ես նրան օգնեցի, սովորեցրի, և նա նույնպես սկսեց աշխատել․․․ Սա էլ ձեզ վերնագիր՝ «Բուլդոզերիստների ընտանիքը»,-ժպտում է Նեստերենկո-կրտսերը։

Ճիշտ է՝ այդ «պատվերը» մենք չկատարեցինք․ մեր պատմության վերնագիրը վերցրել ենք Բելառուսի ժողովրդական բանաստեղծ Մաքսիմ Տանկի բանաստեղծությունների գրքից («Անցնելով հավատարմության միջով»)։ Բաց բուլդոզերիստների տոհմը կարող է շարունակվել․ Իգորը երկու դուստր և մեկ որդի ունի։

«Ուշ եմ ամուսնացել, այդ պատճառով մեծ աղջիկս 14 տարեկան է, իսկ տղաս շուտով երեք կդառնա։ Բայց բուլդոզերն արդեն ճանաչում է․ հենց հեռուստացույցով տեսնում է, մատով ձգվում է էկրանի կողմը, ասում է․ «Պապայի տրակտորը»»,-պատմում է Իգորը։

Մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել նրան մեզ հետ զրուցելու համաձայնության համար, որովհետև «բարձունքներ գրավող» ու «պատվավոր բուլդոզերիստ» լինել նա չի սիրում (թեև առիթ եղել է․ մի քանի օր առաջ ԶՊՄԿ-ի աշխատակազմը պարգևատրել է նրան Հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ)։