Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Արեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանը«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԱրդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
Հասարակություն

Տարբեր երկրներից ավելի քան 300 մասնակից՝ ԵՊԲՀ տանիքի ներքո․ անցկացվեց լաբորատոր բժշկության ոլորտի առաջին միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումները և հեռանկարները» խորագրով առաջին միջազգային գիտագործնական երկօրյա համաժողովը, որն ընդգրկեց զեկույցներ, դասախոսություններ, ցուցահանդեսային և մշակութային մաս:

Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 5-ն անցկացվող այս միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Վրաստանից, ինչպես նաև Չինաստանից։

Ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ընդգծեց, որ կլինիկական լաբորատոր ախտորոշումը շատ կարևոր է՝ ախտաբանությունից մինչև ամենանուրբ անձնականացված մոտեցում՝ մոլեկուլյար գենետիկ ախտորոշում։

«Լաբորատոր ճիշտ ախտորոշումից է կախված հիվանդության բուն ախտորոշումը, ինչպես նաև դրա բուժման արդյունավետությունը։ Լաբորատոր ճշգրիտ ախտորոշումը թույլ է տալիս ավելի թիրախային բուժում նշանակել։ Առողջապահական համակարգի արդյունավետ աշխատանքը մեծապես պայմանավորված է կլինիկական լաբորատոր ախտորոշիչ գործիքակազմի լայն սպեկտրով՝ սկսած արյան պարզ ընդհանուր հետազոտությունից՝ վերջացրած բարդ մոլեկուլյար գենետիկ հետազոտություններով», - նշեց պրոռեկտորը՝ հավելելով, որ լաբորատոր ճիշտ ախտորոշումը կարևոր է նաև մարդու բնական առողջությունը հասկանալու համար։

Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Զարուհի Գևորգյանն իր խոսքում նշեց․ «Լաբորատոր բժշկի գործը միշտ ամենաանտեսանելին է հիվանդանոցային կառույցներում, բայց հենց այդտեղից է սկսվում ճիշտ բուժման հիմքը։ Յուրաքանչյուր հետազոտություն սոսկ սրվակ չէ, այլ՝ մարդկային ճակատագիր, այս գիտակցումը պետք է ունենանք բոլորս և մեր մասնագիտությանը վերաբերվենք խիստ պատասխանատվությամբ, ինչի մասին ես միշտ ասում եմ իմ գործընկերներին, ուսանողներին։ Շատ հպարտ եմ, որ մեր ամբիոնը կարողացավ այսօր կազմակերպել նմանատիպ միջոցառում՝ իր տեսակով առաջինը և եզակին։ Չնայած նրան, որ խոսում ենք տարբեր լեզուներով՝ մենք ունենք մեկ ընդհանուր լեզու՝ լաբորատոր լեզուն։ Այսօր այստեղ չկան ուրիշ, միջանկյալ մասնագետներ։ Մենք հավաքվել ենք, որպեսզի կարողանանք խոսել, կիսվել, քննարկել մեր բոլոր նորությունները, հաջողություններն ու անհաջողությունները, ինչպես նաև ապագա տեսլականը, որպեսզի հասկանանք՝ ինչպես դառնալ օգնող օղակ մեր բուժող բժիշկների համար։ Մեր նպատակն է սա դարձնել ավանդույթ և ամեն աշուն Երևանում՝ բժշկական մայր բուհի տանիքի ներքո, հավաքել լաբորատոր ոլորտի մասնագետներին»։

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ԴՊԲՈՒՀ ԼՄԿ ՇՄԿՌԲԱ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ՝ լաբորատոր իմունոլոգիայի կուրսով, ԱՊԲՀ-ի լաբորատոր բաժնի վարիչ, Շտապ օգնության Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ ՄԱԴ, Լաբորատոր բժշկության ֆեդերացիայի փոխնախագահ Միխայիլ Գոդկովը նկատեց, որ ռուս մասնագետները հայ լաբորատոր մասնագետներից սովորելու շատ բան ունեն։ «Հուսով եմ՝ մենք ևս ձեզ հետ կիսելու բան ունենք։ Մենք կարիք ունենք նմանատիպ քննարկումների, նույնիսկ՝ բանավեճերի, նոր բացահայտումների, ձեռքբերումների։ Այս դժվարին ժամանակներում հրաշք է, որ մենք ձեզ հետ միասին կարողացանք կազմակերպել այս գիտաժողովը։ Իհարկե, շատ կարևոր է Զարուհի Գևորգյանի ներդրումը, և ես ընդունում եմ նրա հրավերը՝ դարձնելու այս համաժողովն ավանդական, ամենամյա։ Մենք սպասում ենք, որպեսզի դուք մատնանշեք ձեզ հետաքրքրող թեմաները», - շեշտեց Միխայիլ Գոդկովը՝ կոչ անելով միասին ձևավորել հաջորդ հանդիպման օրակարգը։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կառավարման համակարգի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը ներկայացրեց բժշկական լաբորատորիաների համար ներկայացվող միջազգային չափանիշները և իրավիճակը Հայաստանում։

Ռուսական «Լաբորատոր ծառայություն» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Մոշկինն անդրադարձավ լաբորատոր ախտորոշման ոլորտում ռիսկերի կառավարմանը՝ ընդգծելով պացիենտին վնաս չհասցնելու նպատակով ռիսկերը չթաքցնելու կարևորությունը։

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին