Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
«Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ Ադամյան
Հասարակություն

«Զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով». կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին, տուն «վերադարձել»՝ չորս ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթս պայծառ և ուրախ էր, համով չարաճճի, հումորով ու ազնիվ: Երբեմն իրեն ասում էի՝ հնարավոր է՝ քո ազնվությունից տուժես: Մենք էինք իրեն այդպիսին դաստիարակել, բայց երբեմն նեղվում էինք իր պարզությունից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Դավթի մայրիկը:

Նշում է՝ որդին սիրում էր սովորել, խելացի էր: Դպրոցի մասին զրուցելիս մայրիկը մի դրվագ է վերհիշում. «Ուսուցչուհին մի օր ասում է՝ ձեր աչքերը փակեք և պատկերացրեք, որ խնձոր եք ուտում: Բոլորն աչքերը փակում են և իբր իրենց խնձորն են կծում, իսկ Դավիթը զարմացած նայում է ուսուցչուհուն, և նրա հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չես կծում քո խնձորը, ասում է՝ բայց իմ խնձորը որդնած էր: Շատ հումորով էր»: Դպրոցն ավարտելու տարիներին Դավթի հետաքրքրությունը նկատելի էր հատկապես ֆիզիկայի հանդեպ: «Ուզում էր ընդունվել Պոլիտեխնիկ, պարապում էր, ֆիզիկայի հանդեպ այդ ընթացքում սերն ավելի մեծացավ, կար նաև բուհ ընդունվելու համար իր հետ պարապող ուսուցչի գործոնը: Ընդունվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի տնտեսագիտության բաժին: Հասցրեց ուսանող լինել: Սիրով դասերի էր հաճախում»:

2020 թ. հունվարի 8-ին Դավիթը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Վեց ամիս ծառայել է Գյումրիում՝ հակատանկային գումարտակում, հետո տեղափոխվել է Սանասար (Կուբաթլու): «Շատ սիրով պատրաստվեց ու մեկնեց զինծառայության: Ավանից յոթ ընկեր միանգամից նույն տեղը զորակոչվեցին: Դա էլ նպաստեց, որ ավելի հանգիստ վերաբերվի ծառայությանը: Ոչ մի անգամ որևէ բանից չի տրտնջացել, իր բնավորությամբ այդպիսին չէր: Դեռ պատերազմից առաջ մի օր զրուցում էինք, հարցրեց՝ մա՛մ, ի՞նչ է կատարվում երկրում, քաղաքում: Համավարակի շրջանն էր, սկսեցինք զրուցել, պատմեցի բոլորից, նորություններով կիսվեցի իր հետ: «Մա՛մ, ամեն ինչ լավ է, բոլորից տեղյակ եմ, բոլորը լավ են, բայց քանի որ արդեն զինվոր եմ, պետք է մոռանամ քաղաքացիական կյանքը և մտածեմ միայն իմ զինվորական առօրյայի մասին»:

Հետո սկսեց ոգևորված իր զենքի մասին պատմել, հարցրեց՝ մամա՛, գիտե՞ս, թե իմ զենքի անունն ինչ է: Չգիտեի, ասաց՝ ֆագոտ: Արձագանքեցի՝ ֆագոտն ի՞նչ է: «Մամա՛, գուգլը բացի ու կտեսնես, թե քո տղեն ինչ զենքի է տիրապետում»: Հաշվարկներից շատ լավ էր, և իրեն վստահել էին այդ զենքը»: Մայրիկը հիշում է՝ երբ որդուն ինչ-որ քաղցրավենիք պիտի ուղարկեին, պարտադիր պիտի հուշեր՝ տղաներից մեկն այսինչ բանն է սիրում, մյուսն՝ այնինչը, և այսպես շարունակ: «Գիտեմ, որ միայն իմ Դավիթն այդպիսին չէր, բոլոր տղաներն էին կիսվում իրենց ունեցածով»: Մայրիկի ու որդու զրույցները մի տեսակ յուրահատուկ են եղել: Երբեմն-երբեմն Դավիթը սկսել է պատերազմի մասին խոսել: «Այդ օրերին վատ հոգեվիճակում էի, զրուցում էինք, ապրիլն էր, պատերազմի մասին անգամ խոսք չկար: Պատմում էր՝ որ պատերազմ լինի, զինվորն իրեն ինչպես պիտի պահի, որ չպետք է թույլ տա իր զենքը գողանալ, դա թուլության նշան է, դրոշն այնքան կարևոր է, չպետք է թույլ տաս, որ այն տանեն՝ «պատերազմի ժամանակ զինվորն ավելի լավ է զոհվի, բայց դրոշը պահի կյանքի գնով»: Սեպտեմբերի 22-ին մայրիկը, հայրիկն ու քույրիկը ուղևորվում են Սանասար Դավթին տեսնելու:

«Զրույցի ժամանակ ինձ ցույց է տալիս իր գլխարկն ու ասում, որ այնտեղ թվեր կան գրված, հարցնում եմ՝ ի՞նչ թվեր, Դավի՛թ, «որ պատերազմ լինի, այդ թվերով ինձ պիտի գտնեք»: Հետո գոտին պտտեցրեց. «Տե՛ս, մա՛մ, նույն թվերն էլ այստեղ են գրված: Որ պատերազմի ժամանակ գլխարկիս հետ մի բան լինի, գոտիի թվերով կգտնեն»: Վերադարձանք Երևան: Սեպտեմբերի 25-ին զանգահարեց, իրեն ժամանակ առ ժամանակ գումար էինք փոխանցում, որ անհրաժեշտության դեպքում օգտագործի: Երբ այդ օրը հարցրեցի՝ պապան գումար փոխանցի՞, մերժեց՝ մա՛մ, մեր էլ ինչին է պետք փողը, պետք չի: Այդքանով թեման փակվեց: Այդ ժամանակ Դավիթն արդեն Ջրականի ճանապարհին էր, չնայած ինձ ոչինչ չասաց այդ մասին: Հետո սկսվեց պատերազմը: Ամեն օր խոսել ենք, միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է, մեզ մոտ հանգիստ է: Նույն խոսքերը, ինչ ասում էին բոլոր տղաները: Դավիթին գտնելուց հետո ամուսինս հանդիպեց իր հրամանատարին, նա շատ բաներ էր պատմել, ասել է՝ քաջ ու հերոս տղա է եղել Դավիթը: Քաջալերել է տղաներին, նրանցից մեկը պատմում է, որ պատերազմի թեժ պահերին հումոր էր անում: Ցուրտ է եղել, չոր խոտերը բերել ու լցրել է իր ու ընկերոջ վրա, որ տաքանան: Ընկերն է նշում՝ նույնիսկ այդ պահին հումոր էր անում, ասում՝ ծղոտների մեջ պառկած ենք»:

Որդու հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 2-ին. «Ինձ մեղավոր եմ զգում, որ թույլ չէի տալիս երկար խոսել, վախենում էի, որ նա կարող է ԱԹՍ-ների համար թիրախ դառնալ: Հարցնում էր՝ մա՛մ ջան, ի՞նչ են ասում մեր մասին, ասում էր՝ մա՛մ ջան, հանկարծ չնեղվես, դուխդ չգցես»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 4-ին ԱԹՍ-ի հարվածից: «Հոկտեմբերի 2-ից հետո իրենից որևէ զանգ չենք ստացել: Չէինք էլ կարող պատկերացնել, թե նրա հետ ինչ է պատահել, նույն կերպ՝ նաև իր զինակից ընկերները, ասում էին՝ Դավիթը չի կարող զոհված լինել: Չորս ամիս փնտրում էինք նրան: 2021 թ. հունվարի 28-ին իր հրաժեշտի օրն էր: Ի դեպ, մի տեսանյութ կա՝ հունվարի 28-ին Գյումրիի մշակույթի կենտրոնում տղաները պարում են, նրանց մեջ նաև Դավիթն է: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկ տարի անց այդ օրն իր համար լրիվ այլ նշանակություն է ունենալու»: Որդու ֆիզիկական բացակայության օրերին տիկին Կարինեն ուժ է գտել կյանքը շարունակելու:

«Վշտի տարբեր փուլերով եմ անցել ու անցնում: Ինձ ապրելու ուժ տվեց իմ աղջիկը: Մտածել եմ, որ նա իր եղբորն է կորցրել, իր հայրական տան տաքուկ խաղաղությունը: Սկզբում մտածում էի՝ ավելի լավ է չապրեմ, բայց դա մի քանի օր տևեց: Հետո հասկացա, որ ինձ հետ հավասար ու գուցե ինձանից ավելի տանջվում է իմ ամուսինը: Երբ տանն էի փակվել իմ վշտի հետ, ի տարբերություն ինձ, ամուսինս, իր ցավը սրտում, կարողացել էր անգամ մի քանի անգամ օգնություն ուղարկել Արցախ: Դավթին սպասելով, ցավը սրտում, մի աչքը թաց, մեկը՝ չոր, կարողացել է շատ բան անել: Ինչպե՞ս կարող էի այդ իրավիճակում ինձ եսասերի պես պահել: Ուղղակի ամեն օր քնելիս մտածում եմ՝ մեկ օրով էլ մեծացա: Ուզում եմ հավատալ, որ մի օր Դավիթի հետ հանդիպելու եմ: Ցավն այնքան մեծ է, որ քանի տարի էլ անցնի, ոչինչ չի փոխվելու: Հիմա շատ է խեղդում կարոտը: Օրեր առաջ քնած էի, և Դավթի ձայնն ընկավ ականջիս, ու վեր թռա քնից՝ «մա՛մ, տուն եմ գալիս, ի՞նչ բերեմ»»: Զրույցի ամենադժվար րոպեները: «Ես երեք երեխա ունեի, հիմա միայն մեծ աղջիկս է հետս: Միջնեկ աղջկաս՝ Լիլիթիս, Դավթիցս չորս ամիս առաջ եմ կորցրել հիվանդության պատճառով: Ես երևի ապառաժ եմ, որ այսքան դիմանում եմ»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում