Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»
Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմում
Հասարակություն

Իսկ ո՞ւր մնաց այդ ամենը.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, նախատեսված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանգանակված միջոցներն ուղղվելու են սահմանամերձ համայնքների զարգացմանը և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին աջակցելուն: Հատկանշական հանգամանք. արդեն 5 տարի և ավելի է, ինչ Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր գլխավորած թիմով, որոնք նախկինում, տարիներ շարունակ, հատկապես հեռուստամարաթոններին ընդառաջ, իրենց հասանելի բոլոր քարոզչամիջոցներով կոկորդ էին պատռում՝ կոչեր ուղղելով բոլոր հայերին, որ հանկարծ ու հանկարծ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում ոչ մի լումա, ոչ մի ցենտ, ոչ մի դոլար չտան, չնվիրեն, չհանգանակեն: Դա այժմ իշխանության ղեկին գտնվող թիմի ընդհանրական մոտեցումն էր, երբ նրանք, այսպես ասենք, «ընդդիմություն էին աշխատում»: Բայց միայն դա չէ: Արդեն լինելով իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քիչ ջանքեր չգործադրեցին, որպեսզի անվանարկեն «Հայաստան» հիմնադրամը:

Բավական է հիշել թեկուզ հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի հետապնդման պատմությունը, որի շուրջ միտումնավոր մեծ աղմուկ բարձրացվեց: Բայց նույնիսկ այդ քարոզարշավի ազդեցությունը խամրում է այն իրողության առաջ, երբ 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, համայն հայությունը մոտ 100 միլիոն դոլար հանգանակեց (հիմնադրամի մասշտաբով, իրոք, աննախադեպ գումար), բայց որը Փաշինյանի կառավարությունը գրչի ճարպիկ շարժումով, հո՛պ, վերցրեց և տնօրինեց իր հայեցողությամբ: Համարվում է, որ այդ 100 միլիոն դոլարը կառավարությունն ի պահ էր վերցրել, այսպես ասենք՝ պարտքով, ուստի ենթադրելի էր, որ այն պետք է վերադարձվի «Հայաստան» հիմնադրամին: Բայց ի՞նչ եղավ այդ 100 միլիոն դոլարը, ո՞ր մասն է վերադարձվել «Հայաստան» հիմնադրամին, ի՞նչ է արվել: Գիտե՞ք: Իսկ չգիտենք, որովհետև այդքան աղմուկ սիրող իշխանությունը դրա մասին լռում է:

Այդքանից հետո դժվար է կարծել, թե աշխարհասփյուռ հայությունը պատրաստ է խոշոր գումարներ հանգանակել «Հայաստան» հիմնադրամին, մանավանդ այժմյան տոտալ անվստահության պայմաններում: Բայց, ինչպես էլ չլինի, հանուն վերը նշված ծրագրերի, գուցե մոտ 10 միլիոն դոլարի չափ գումար հավաքվի: Մեր հայրենակիցները, անկախ նրանից, թե ով է իշխանության, միշտ պետության ու Հայրենիքի կողքին են: Եկեք հպանցիկ դիտարկենք թվերն ու փաստերը, օրինակ՝ վերջին մի 19-20 տարվա տիրույթում: Եվ այսպես. 2004-ին հանգանակվել է մոտ 11 միլիոն դոլար, որի մեծ մասն ուղղվել է Արցախում «Հյուսիս-հարավ մայրուղու» կառուցմանը (160 կմ): Իսկ 2005-ին հանգանակվել է 7,77 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է պատերազմից առավել մեծ չափով տուժած ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացմանը: Շարունակե՞նք: Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Եվ նշենք, որ 2006 թվականին հանգանակվել է մոտ 13,7 մլն դոլար, որի մեծ մասն ուղղվել է Արցախի վերածնունդ ծրագրի երկրորդ փուլի` Հադրութի շրջանի վերականգնմանը:

Հաջորդ՝ 2007 թվականին «Մեկ ազգ , մեկ ապագա» խորագրով հանգանակվել է 15,2 մլն ԱՄՆ դոլար, որի մեծ մասն ուղղվել է Տավուշի մարզի և Արցախի Մարտունու շրջանի համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին՝ դպրոցների, խմելու ջրի համակարգերի կառուցում, ագրարային զարգացման ծրագրեր ֆերմերների համար և այլն: 2008-ին հանգանակվել է ռեկորդային՝ մոտ 35 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ Հայաստանի ու Արցախի գյուղերում ենթակառուցվածքների վերականգնմանը: Հիմա ավելի ցավոտ. 2009-ի հեռուստամարաթոնը «Մեր Շուշին» խորագրով էր (հանկարծ Փաշինյանը չիմանա): Փաշինյանի ասած՝ «դժբախտ ու դժգույն», մեզ ոչ պիտանի Շուշիի համար եղել է 15,8 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, գումարներն ուղղվել են Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների՝ ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը: Շարունակե՞նք: 2010 թվական՝ 12,3 միլիոն դոլար՝ Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:

2011-ին՝ 12,2 միլիոն դոլար՝ Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը, 2012-ին՝ 21,4 միլիոն դոլար՝ Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը, 2013-ին՝ 22,6 միլիոն դոլար՝ Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը, գլխավորապես՝ ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, 2014 ին՝ 12,3 միլիոն դոլար՝ նույն նպատակով: 2015 թվական՝ 10,3 միլիոն դոլար՝ Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, 2016 թ.՝ 15,4 միլիոն դոլար՝ Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը, 2017 թ.՝ 12,5 միլիոն դոլար՝ Արցախի տարածքում խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, Արցախում արևային էներգետիկ կայանների տեղակայում...

Այսինքն, հիմնադրամի ծրագրերի ու համայն հայության աջակցության մղման կիզակետում մշտապես առաջին հերթին Արցախն է եղել: Արցա՛խը: Տասնյակ ու տասնյակ միլիոններ ենք ամբողջ ազգով ներդրել՝ ճանապարհների, ջրագծերի, տների, գյուղերի, դպրոցների, հիվանդանոցների, ամբուլատորիաների, ոռոգման գծերի ու հազարումի այլևայլ անհրաժեշտ բաների վրա: Եվ ո՞ւր է հիմա այդ ամենը: Այն էլ ասենք, որ առանձին բարերարներ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում խոշոր նախագծերի պատասխանատվություն էին ստանձնում ու, երբեմն նույնիսկ խոստացածից ավելի ծախսեր կատարելով, իրականացնում էին դրանք:

Ո՞ւր է հիմա այդ ամենը: Ո՞վ է մեր ճանապարհները, տները, լուսավորված փողոցները, դպրոցները, մանկապարտեզները հանձնել թշնամուն, դեռ մի բան էլ հայտարարում, թե այդ ամենը միշտ էլ թշնամունն է եղել, թե դա «ադրբեջանական տարածք» է: Այսինքն, ի՞նչ, միլիոնավոր հայեր, միլիոնատերեր ու չմիլիոնատերեր, բոլորը անխտիր այդքան անգետ ու անտեղյա՞կ էին, չգիտեի՞ն, որ՝ «դե, Ղարաբաղը մի 20-30 տարի առաջ տված էր», ու տասնյակ, հարյուր միլիոնավոր դոլարներ էին նվիրաբերում, հանուն... ոչնչի: Ի դեպ, թեթևակի դիտարկենք նաև Փաշինյանի աղետային իշխանավարման շրջանում հանգանակված գումարներն, ըստ տարիների՝ վերոհիշյալ 100 միլիոն դոլարը դրա մեջ չներառելով, քանի որ դա, ինչպես ասվեց՝ առանձին պատմություն է: 2018 թ.՝ 11 մլն 109 հազար դոլար, 2019թ.՝ 10,2 մլն դոլար, 2021 թ.՝ 12,3 միլիոն դոլար և 2022 թ.՝ մոտ 11 միլիոն դոլար: Հնարավոր է՝ այս տարի էլ մի այդքան հավաքվի: Այս անգամ արդեն բռնի տեղահանված արցախցիների համար: Ոչ Արցախում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում