Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում
Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Մենք նպատակադրված ենք օգտագործել այն նշանակալի ներուժը, որը հասու է մեր երկրին։ Արևային կայանների քանակի շեշտակի աճը վկայում է, որ մենք կգերազանցենք էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ նախանշած թիրախները»,-ասել է նա և հավելել, որ 2030 թ.-ին էներգետիկայի հաշվեկշռում արևային էներգիայի մասնաբաժինը կլինի 15 տոկոս։
Նախարարի խոսքով՝ 2030-2040 թթ.-ին լրացուցիչ 500 մեգավատտ հզորությամբ արևային կայաններ կկառուցեն՝ անհրաժեշտության դեպքում դրանք համադրելով կուտակիչ կայանների հետ, նաև հողմային կայաններ կկառուցեն։ «Նպատակն է մինչև 2040 թ.-ն արևային և հողմային կայանների ընդհանուր հզորությունը հասցնել 2000 մեգավատտ։ Մեր առջև բավական մեծ առաջադրանք ենք դրել, և եթե զարգացման տեմպերը միասին պահենք՝ կհասնենք այս նշաձողին»,-ասել է նախարարը, շեշտել, թե էներգետիկայի շուկայի ազատականացումը նոր փուլ է բացել ոլորտի համար։
Այդուհանդերձ էներգետիկ շուկայի ազատականացումը շատ ավելի մեծ հնարավորություններ կարող է բերել Հայաստանի Հանրապետության համար, քան նպատակային 15 %-ն է։ Ըստ վերլուծաբանների՝ ճիշտ աշխատանքի և քաղաքական համապատասխան կամքի դեպքում հնարավոր է արևային էներգիայի մասնաբաժինը հասցնել մինչև 20 % և ավելիի, դրա համար հարկավոր է հնարավորություններ ստեղծել ոչ միայն դրսից, մասնավորապես Չինաստանից ներկրել արևային վահանակները, այլ նաև տեղում ծավալել արևային վահանակների և մարտկոցների արտադրություն, հատկապես, որ մասնագետների առումով Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց է գրանցել։
Եթե այլ երկրներ հիմնականում գնում են միայն Չինաստանից ներկրվող սարքավորումները, ապա Հայաստանը նաև սեփական արևային վահանակներ արտադրող ընկերություն ունի՝ «Սոլարոնը» և կարող է առկա հմտություններն ու կարողություններն ավելի ընդլայնել։
Դոնարա Սարգսյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»