Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան
Հասարակություն

«Հիմա ինչ էլ անենք, ապրենք ու ժպտանք, միևնույնն է, այլևս լիարժեք չենք». տանկիստ Դավիթ Դանիելյանն անմահացել է պատերազմի վերջին օրը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրահատուկ երեխա էր, այնպես չէ, որ իմ տղան է, դրա համար եմ ասում: Իրեն բոլորն են սիրել՝ բարեկամ, հարևան, յուրաքանչյուրը, ով իրեն ճանաչել է: Իր ներսում կարծես առանձնահատուկ մի բան լիներ, ինչը որևէ մեկին անտարբեր չէր թողնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի մայրիկը՝ տիկին Քրիստինեն:

Հավելում է՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: «Ե՛վ կատակ էր անում, բոլորին ծիծաղեցնում, և՛ մեկ էլ լրջանում: Իրեն ամեն միջավայրում լավ էր պահում, տղամարդ տղա էր»: Նշում է՝ որդին իր նման շատ էր սիրում հումանիտար առարկաներ՝ Պատմություն, Աշխարհագրություն և այլն: «Միասին ֆիլմեր էինք դիտում, գրքեր կարդում: Շատ խելացի երեխա էր: Դպրոցում լավ էր սովորում, բայց իր երազանքը ֆուտբոլիստ դառնալն էր, սպորտ շատ էր սիրում: Երևան էր գնում՝ «Ալաշկերտ» ակումբ, հետո էլ՝ Մասիս, հաճախում էր ֆուտբոլի: Մի քանի ամիս բռնցքամարտի է գնացել, նկարչական խմբակ է հաճախել, ամեն տեղ ուզում էր գնալ: Շտապում էր ամեն ինչ հասցնել: Փոքրուց միշտ ասում էր՝ կդառնամ հայտնի ֆուտբոլիստ, բայց գյուղում էինք ապրում, և գնալ-գալը մի քիչ դժվար էր, իհարկե, իր համար ամեն ինչ անում էինք, բայց եթե Երևանում ապրեինք, ավելի հեշտ կլիներ»:

2016 թ.-ին Դավիթն ընդունվում է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: «Չորրորդ կուրսում էր սովորում, պրակտիկան էլ մեր դպրոցում էր անցնում: Քույրիկներին տանում էր դպրոց, փոքրին տուն բերում: Ես էլ իրեն ասում էի՝ կգնաս բանակ, կզորացրվես ու կշարունակես ուսումդ: Բայց Դավիթս ասում էր՝ կգամ, կաշխատեմ ու պապային կօգնեմ, թող քույրիկս սովորի: Ձգտում էր նաև աշխատելուն, տարբեր տեղերում աշխատում էր, որ իր գումարն ունենար: Մենք էինք իրեն ասում՝ ուսանող ես, մի՛ աշխատիր, հանգստացի՛ր, բայց աշխատում էր, իր ձեռքի գումարը պետք է ունենար, դեռ մի բան էլ մեզ օգներ»: Դավիթի մանկությունն ու պատանեկությունն անցել է Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ գյուղում: Մայրիկն ասում է՝ որդուն հաճախ էր ասում՝ կմեծանաս, քաղաքում բնակարան կգնես, կտեղափոխվես, բայց Դավիթն այլ նպատակներ ուներ՝ մա՛մ, մեր գյուղից լավը չկա: Շատ էր սիրում գյուղը: 2019 թ. դեկտեմբերի 24-ին բանակ զորակոչված Դավթի ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրում՝ տանկային վաշտում: Դավիթը տանկի նշանառու էր:

2020 թ. հունիսին տեղափոխվում է, մայրիկի խոսքով, «իր սիրելի Մատաղիսը». «Ապրիլ յան պատերազմից հետո միշտ ասում էր՝ գնամ բանակ, ընկնեմ Մատաղիս-Թալիշ. կարծես մի բան զգար երեխես: Շատ էր ուզում ծառայել: Երբ Դավիթս փոքր էր, շատ էի ասում՝ իմ տղեն որ մեծանա, պատերազմ կլինի: Հիմա ինձ հաճախ են ասում՝ ինչո՞ւ էիր նման բան խոսում: Մի քանի անգամ էլ Դավիթն է ինձ ու սկեսուրիս ասել՝ գնալու եմ բանակ ու էլ չգամ, չեմ կարող ասել, թե ինչու է նման բան ասել: Ապրիլ յան պատերազմից հետո Դավիթը հաճախ էր շեշտում՝ մա՛մ ջան, գնալու եմ տղերքի վրեժը լուծեմ, գնալու եմ Մատաղիս, Թալիշ: Սիրով էր ծառայում, գոհ էր ամեն ինչից: Ի դեպ, տարկետման հնարավորությունից հրաժարվեց ու գնաց բանակ: Վերջին կուրսում էր սովորում, մեկ կիսամյակ էր մնացել: Զինկոմիսարիատում և քոլեջում իրեն ասել էին, որ կարող է տարկետում ստանալ, ուսումն ավարտել, հետո զորակոչվել ծառայության, բայց հրաժարվեց՝ մա՛մ ջան, շուտ գնամ, շուտ գամ: Շտապում էր»: 44-օրյա պատերազմի սկսվելու օրը Դավթի 19-ամյակն էր:

«Ամեն օր զանգել է, մեզ հետ խոսել: Միայն երեք օր չի զանգել, երբ դիրքեր էին պահում և վտանգավոր էր: Ինձ զգուշացրել էր՝ մա՛մ, մի քանի օր չեմ զանգելու: Շատ անհանգիստ էի: Վերջին զանգը նոյեմբերի 7-ին էր: Այդ օրը շատ տխուր էր, իրեն ասացի՝ ամեն ինչն ավարտվի, ձեզ ծանրոց կուղարկեմ, քեզ, տղերքին ամեն ինչ կուղարկեմ: Ասաց՝ «մա՛մ, մեր մոտ ո՞ւր կուղարկես»: Երկու անգամ կրկնեց այս միտքը: Արձագանքում էի՝ վերջը պիտի ավարտվի պատերազմը, պատասխանեց՝ է՜հ, մա՛մ ջան: Զգացի, որ երեխես մի բան զգում է: Դեպքը եղավ նոյեմբերի 9-ի լուսադեմին, վեց տղաներով գնացել են հացի, ԱԹՍ-ն հարվածել է, վեցն էլ զոհվել են: Պատերազմի մասին շատ չէր խոսում, միշտ ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ «տոչնի» է, չմտածես: Ես էլ իրեն էի ասում՝ հաղթելու ենք, Դավո՛ ջան»: Զինակից ընկերներից է Դավթի ընտանիքն իմացել, որ որդին պատերազմի 44 օրերի ընթացքում հասցրել է շատ վայրերում լինել: Մատաղիսում առաջին վեց օրն է եղել, այն էլ՝ շրջափակման մեջ, հետո՝ Թալիշ, Դրմբոն, Մարտակերտ, Բալուջա, որտեղ «Քաջարի մարտիկ» կրծքանշան է ստացել: Դավիթն անմահացել է Մարտունիում նոյեմբերի 9-ին: Օրեր անց Դավիթն արդեն «տանն էր», մայրիկն ասում է՝ «տեսել եմ երեխուս բոլոր վերքերը»:

Դավիթը երկու քույրերի ավագ եղբայրն է: Երբ մայրիկին հարցնում եմ, թե որտեղից է ուժ ստանում կյանքը շարունակելու համար, արձագանքում է՝ Աստված ու իմ տղան ուժ տվեցին ապրելու: «Նոյեմբերի 7-ին ինքնազգացողությունս վատացավ, ու, չգիտեմ ինչու, ասացի, որ ատում եմ նոյեմբերի 9-ը: Բոլորը զարմացան, թե ինչու նման բան պետք է ասեմ: Նոյեմբերի 9-ին, երբ որդուս դեպքը եղավ, ես զգացել եմ: Տանից դուրս եկա, քայլում էի դրսում, նայեցի ճանապարհին՝ Տեր Աստված, կլինի՝ տղես այս ճանապարհով նորից տուն գա, իրեն եմ սպասում, ու նայեցի երկնքին: Երկինքն ինձ այնպես «քաշեց»: Սկսեցի աղոթել: Սկեսուրիս ասացի, որ երկու օրից երեխես գալու է: Երկու օրից՝ նոյեմբերի 11-ին, տղայիս բերեցին: Մենք ընկերներ էինք, շատ կապված էինք իրար հետո: Հիմա ինչ էլ անենք, ապրենք ու ժպտանք, միևնույնն է, այլևս լիարժեք չենք: Ամեն վայրկյան, անգամ քնած ժամանակ հոգով ու սրտով իր հետ եմ: Միշտ զրուցում եմ իր հետ: Երազներիս գալիս է, իրեն տեսնում եմ, գրկում, դրանով եմ ապրում»:

Պատերազմի դաշտում Դավիթը հասցրել է անգամ կնքահայր դառնալ, զանգահարել է տուն և մեծ ոգևորությամբ հայտնել նորությունը: «Ասաց՝ մա՛մ, քավորիս կասես, որ քավոր եմ դարձել: Իր սանիկը ողջ է, շատ ուրախ եմ դրա համար: Սեպտեմբերի 27-ի գիշերը հրամանատարը տագնապի իմիտացիա է անում, տղաներն արթնանում են, բայց պարզվում է, որ Դավթի ծնունդն են շնորհավորում: Լուսադեմին սկսվում է պատերազմը: Առաջինը տանկային վաշտն է մարտի նետվում, զինվորների աչքի առաջ իրենց հրամանատարը զոհվում է: Զրույցների ժամանակ մեծ ափսոսանքով խոսեց նրա զոհվելու մասին: Իսկ մի օր էլ ասաց՝ մա՛մ, կարող ես հպարտանալ ինձանով, գիտե՞ս, թե քանի հոգու կյանք եմ փրկել, մա՛մ, ում սիրտը բաբախում էր, շալակած տանում էի: Իր ընկերները մեր տան մշտական հյուրերն են՝ դասընկերները, կուրսեցիները, զինակից ընկերները: Միշտ ուրախանում եմ, երբ գալիս են, ինձ թվում է, որ հիմա իրենց հետ իմ տղեն էլ տուն կմտնի»:

Հ. Գ. - Դավիթ Դանիել յանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Հովտաշատի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում