Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ավետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներին ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան
Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան
Հասարակություն

Որտեղ են հանգրվանել արցախցիները

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի 

 

Արդեն երեք ամիս է անցել այն օրվանից, երբ Արցախում թողնելով տունուտեղ, տեղահանվածների առաջին խումբը, հատելով Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը, հասավ Հայաստան։ Առաջին տեղահանվածները մոտ 400 հոգի էին։ Այն օրերին դեռ հույս կար, որ ոչ բոլորը կգան Հայաստան, եւ էթնիկ զտումներից պաշտպանվելու մեխանիզմ կստեղծվի։ Փաստորեն չստեղծվեց, եւ ընդամենը մեկ շաբաթում՝ սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, բոլոր արցախցիները, բացառությամբ 10-20 հոգուց, տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն։ Նրանք տեղավորվել են գրեթե բոլոր մարզերում եւ քաղաքներում, եւ ունենք մի իրավիճակ, երբ չկա Արցախ, բայց կան արցախցիներ` իրենց բազմապիսի սոցիալական, հոգեբանական, կենցաղային խնդիրներով։ 

Քանի՞ բռնի տեղահանված արցախցի է ապաստան գտել Հայաստանում, քանի՞սն են արտագաղթել։ Ժամանակին միգրացիայի վարչությունը զբաղվում էր արտագաղթի եւ ներգաղթի վիճակագրությամբ։ Այսօր այդ մարմինը, որը կոչվում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն եւ գործում է ՆԳՆ կազմում, չունի թվեր։ Անգամ հասարակ հարցին, թե քանի բռնի տեղահանված է բնակվում ՀՀ-ում, հստակ պատասխան  չկա։ Ծառայությունից մեզ մոտավոր թիվ փոխանցեցին՝ ավելի քան 108 հազար բռնի տեղահանված է հաշվառվել Հայաստանի Հանրապետությունում։ Սա նոյեմբերի կեսի տվյալ է։ Ինչ-որ պահից հաշվառման բազան փակվել է այն հիմնավորմամբ, որ բոլոր տեղահանվածներն այլեւս հաշվառված են։ Եթե կան դուրս մնացածներ՝ Կարմիր խաչով եկողները կամ նրանք, ովքեր եկել են ինչ-ինչ առողջական խնդիրների, ծննդաբերության հարցերով եւ այլն, դիմումներ են գրում, բողոքներ, ուսումնասիրություններ են արվում, ճշգրտումներ։ Միգրացիոն ծառայությունից վստահեցնում են, որ ներկայացրած թիվը քիչ է տարբերվում իրականից։ «Հիմա մենք բազայի թվերն ենք մաքրում, ունենք սխալ մուտքագրումներ, կրկնակի մուտքագրումներ, եւ թիվն օրեր հետո կարող է նվազել»,- ասացին ծառայությունից։ Իսկ ծառայության խոսնակն ասում է․ «Արտագաղթի մոնիթորինգ չենք անում, դրանով զբաղվում է ԱԱԾ-ն, սահմանապահ զորքերը»։ Այլ կերպ ասած՝ արտագաղթի թվերը փակ են։ Իսկ ինչի՞ հիման վրա է ՀՀ վարչապետը հայտարարում. «Առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով եւ վերադառնում են»։ 

Այլ կարծիքի են Ռուսաստանում վերջերս բնակություն հաստատած արցախցիները։ Մարտակերտցի գործարար Ա․-ն վերջինն է դուրս եկել Մարտակերտից։ Ասում է՝ «որոշել էի մնալ, մինչեւ որ միլպետն ու վարչական ղեկավարի որդին չեկան ու չասեցին՝ ախպեր, դուրս արի, Ղարաբաղը տվել են»։ Նա 5 մեքենա ուներ։ 3-ը չի կարողացել բերել, եկել է իր 8 հոգանոց ընտանիքով ու եւս 6 ազգականների հետ, ընդհանուր՝ 14 հոգով։ Գորիսում, հետո Մասիսում ոչ մի կերպ չէին կարողանում տուն գտնել։ Մի ծանոթի տնից մյուսն էին տեղափոխվում, քնում 2 ավտոմեքենաների մեջ։ Ի վերջո, արտագաղթել են Ռուսաստան` Կրասնոդար քաղաք, որտեղ արդեն շինանյութի խանութ է բացել, փորձում է նաեւ իր մյուս հայրենակիցներին օգտակար լինել, նրանց համար աշխատանք գտնել։ Ասում է, որ մոտավոր, ոչ պաշտոնական հաշվարկներով` տասնյակ հազարավոր մարդիկ արտագաղթել են ՌԴ։ «Հայերի մեծ մասն այստեղ չեն կարողանում ապրեն։ Անալիզներ, տարբեր թղթեր պետք է հավաքեն, որ մի տարով գրանցվեն։ Ահռելի գումարներ է այդ ամենը հավաքելը։ Մեծ մասն այստեղ, կոպիտ ասած, համբալություն են անում»։ Նա իր մեքենայով մասնավոր բեռնափոխադրումներ է անում մոտակա գյուղեր։ Օրերս երկու գյուղ է մտել, որտեղ շատ քիչ ռուսներ կան։ «Մի գյուղում երկու ռուս ընտանիք կար, մյուսում ոչ մի ռուս չկար` բոլորը ղարաբաղցի էին։ Նենց չի, որ բոլորը գոհ են, որ եկել են։ Մի մասը չի կարողանում նորմալ գործ գտնել։ Երազում ա հետ գնա Հայաստան։ Հիմնականում խաբված ընտանիքներ են, որոնց սայթերով, բանով խաբել, բերել են Ռուսաստան, թե փող կտանք, տուն կտանք, քցել են էստեղ, ցրտին ի՞նչ գործ կա, որ հնարավոր չի անել` մոյկա, ռեստորանում աման լվալ, դա են առաջարկում, ու ոչ մի պայման։ Նրանք ուզում են հետ գնան։ Բայց դրանք քիչ են։ Իսկ արտագաղթը ոչ թե կանգնել է, այլ ամենօրյա ռեժիմով ա։ Տամոժնիում պռոբկեք են»։ Նա երազում է Կրասնոդարում մեծ տուն սարքել` իր ու հարազատների համար, հետո էլ հոր գերեզմանը Մարտակերտից քանդել, բերել Կրասնոդար։ 

Իսկ Հայաստանում որտե՞ղ են տեղավորվել արցախցիները։ Ըստ ՏԿԵՆ տվյալների՝ 4 հազար 313 տեղահանված Արագածոտնի մարզում կա, մեծ մասը՝ 3 հազար 136 հոգի, Աշտարակում են, 14 հազար 653 մարդ` Արարատում, մոտ կեսը՝ 7 հազար 250 մարդ, Մասիսում են։ Արմավիրում 9 հազար 405 անձինք են, որոնցից ամենաշատը բնակություն են հաստատել Վաղարշապատում։ Գեղարքունիքում 4019 հոգի կա, 1719՝ Սեւանում։ 6 հազար 290 անձ բնակվում է Լոռու մարզում, որի կեսը Վանաձորում են։ Տեղահանվածներն ամենաշատը Կոտայքի մարզում են տեղավորվել` Հրազդան, Աբովյան քաղաքներում, ընդհանուր թվով՝ 22 հազար 480 անձ։ Շիրակի թվերն ավելի համեստ են՝ 4 հազար 111, կեսը Գյումրիում են։ Սյունիքի մարզում 3 հազար 740 անձ է ապրում, առաջատարը Գորիսն է` 1341 տեղահանվածով։ Վայոց Ձորում 1566 մարդ է բնակվում, Տավուշում՝ 2 հազար 963, որից 1272-ը` Դիլիջանում։ Ընդհանուր առմամբ, ՏԿԵՆ տվյալներով, Հայաստանի մարզերում, Երեւանը չհաշված, այս պահին բնակվում է 73 հազար 540 անձ։ Նրանցից 49 հազար 598-ը տեղավորվել է պետության աջակցությամբ։ ՀՀ-ում հաշվառված 108 հազարից 34 հազար 460 անձ էլ բնակվում է Երեւանում կամ արտագաղթել է։